Սևան. արխիվային լուսանկար

Հանրային լողափը բացվում է, բայց չպետք է մոռանալ, որ Սևանը տարբերվում է այլ երկրների լճերից

234
(Թարմացված է 17:28 09.07.2021)
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Աբելյանը և ԱԻՆ Փրկարար ծառայության ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը խոսել են այն մասին՝ ինչպես չխեղդվել, ուրիշներին էլ չխեղդել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի - Sputnik. Հուլիսի 10-ին տեղի կունենա Սևանա լճի հանրային լողափերի պաշտոնական բացումը։ Այս տարի փրկարար ծառայության աշխատակիցներից բացի հանգստացողների անվտանգությանը կհետևեն նաև դրոններ:

Սևանի երեք հանրային լողափերը (ընդհանուր ութ լողափ կա) վաղվանից կբացվեն հանգստացողների համար: Տեղեկությունը լրագրողներին հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արման Աբելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին դեռևս աշխատանքներ են տարվում հանգստի համար տարածքի մաքրման ու բարեկարգման ուղղությամբ: Հանրային լողափ ասելով՝ նկատի ունենք Սևանի թերակղզու ու Սևան քաղաքի հարևանությամբ գտնվող երեք հատվածները: Ինչ վերաբերում է մյուս հինգին՝ ապա այս տարի դրանք չեն բացելու։

 «Լողափերում գործելու են մի շարք անվճար ծառայություններ՝ տախտակամածներ, հովանոցներ, մանկական խաղահրապարակներ, զուգարաններ, նստարաններ, հանդերձարաններ, բուժկետ և իհարկե, փրկարարական ծառայություն։ Կարգուկանոնին հետևելու է նաև ոստիկանությունը։ Բացի այդ, տեղադրել ենք 53 տեղեկատվական ցուցանակներ՝ տարածքները մաքուր պահելու մասին գրառումներով, և այդ նպատակով նաև 160 աղբաման է տեղադրվելու: Մուտքն ազատ է», - ասաց Աբելյանը։

Արդեն 3 ամիս է` հանգստանում ենք. քաղաքացիները՝ ամառային հանգստի մասին

Նա նաև ավելացրեց, որ այս տարի նախատեսվում է մեծ ավտոկայանատեղի կառուցել։ Նույնիսկ նախքան պաշտոնական բացումը զբոսաշրջիկների թիվն այնքան մեծ է, որ ավտոկայանատեղիները պարզապես չեն բավարարում։

Աբելյանը զգուշացրեց, որ լողափերը բաց կլինեն մինչև ժամը 20:00-ը, որից հետո տարածքներում մաքրման աշխատանքներ կիրականացվեն:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանն իր հերթին նշեց, որ ՀՀ ԱԻՆ նախարարի հրամանով հատուկ ջրափրկարարական ջոկատը հուլիսի 10-ից ուժեղացված ռեժիմով կաշխատի: Փրկարար ծառայության աշխատակիցները մոտորանավակներով պարեկային ծառայություն են իրականացնելու ինչպես հանրային լողափերում, այնպես էլ հարակից մասնավոր լողափերում: Այս տարի նորարարություն կլինի դրոնների օգտագործումը։

«Դիտարկումն իրականացվելու է նաև դրոնների օգնությամբ։ Դրանք հատկապես կօգնեն գիշերային ժամերին և հեռավոր տարածություններում որոնողական աշխատանքների ժամանակ», - ասաց Ճզմաչյանը։

Դրոնները կարող են մինչև հինգ կիլոգրամ քաշով առարկաներ տեղափոխել: Այսպիսով` շատ կարճ ժամանակում խեղդվողին կարելի է փրկարարական բաճկոն, շրջանակ և այլ իրեր հասցնել։

Գրող Իսրայելից․«Հայաստանն ավելին է, քան ամառային հանգստավայր»

Հանգստացողների մեծ հոսքի պատճառով (համավարակի պատճառով Հայաստանի շատ բնակիչներ նախընտրում են արձակուրդը երկրի ներսում անցկացնել) փրկարար ծառայությունն այս տարի արտաժամյա կաշխատի:

Անվտանգության հիմնական կանոնները

Արմեն Ճզմաչյանը ևս մեկ անգամ հիշեցրեց անվտանգության կանոնները, որոնք կօգնեն խուսափել դժբախտ պատահարներից։

Նախ՝ չի կարելի ոչ սթափ վիճակում ջուրը մտնել, ինչպես նաև ալկոհոլի ազդեցության տակ մոտորանավակներ ու ջրային սկուտերներ վարել, և, առավել ևս, դրանց վրայից ջուրը ցատկել։

«Չպետք է մոռանալ, որ Սևանը տարբերվում է այլ երկրների ծովերից ու լճերից։ Ջերմաստիճանը այստեղ շատ ցածր է, ինչը կարող է մկանային ջղաձգություն առաջացնել։ Սնունդ ընդունելուց հետո նույնպես խորհուրդ չի տրվում լողալ, քանի որ հնարավոր է փսխում և սպազմ առաջանա», - ասաց նա։

Ջրային փրկարարների հատուկ ջոկատի հրամանատարը նաև կոչ արեց ուշադիր հետևել երեխաներին, թույլ չտալ նրանց առանց մեծահասակների ջուրը մտնել:

Ջրանշաններից այն կողմ չլողալ, ջրային տրանսպորտային միջոցները միայն լողափի սահմաններում վարել։ Բացի այդ, բոլոր ջրային տրանսպորտային միջոցները պետք է փրկարարական բաճկոններով վարել։

Ինչպես են հաղթահարում ամառային անտանելի տապը տարբեր երկրներում. զովացնող ֆոտոշարք

234
թեգերը:
Լողափ, Ամառային հանգիստ, ամառ, Սևան
Ըստ թեմայի
Սևանի հանրային լողափում ապամոնտաժում են ապօրինի տնակներն ու տաղավարները. լուսանկարներ
Լողափ` հաշմանդամություն ունեցողների համար. Սևանում յուրահատուկ ծրագիր է մեկնարկել
Հանրային լողափերն անվտանգ են. նախարարը մեկնաբանել է Սևանում լողալու շուրջ աղմուկը
Սևանի հանրային լողափերում նավակներ են շրջվել. օգնության են հասել փրկարարները
Կորոնավիրուս

280 նոր դեպք, ոչ մի մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

42
(Թարմացված է 11:10 28.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 229 370: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 մարդ, կատարվել է 1 322 177 թեստավորում (+ 6932), առողջացել են վարակվածներից 219 379–ը (+99): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահանալու դեպք չի գրանցվել, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4597 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ևս չի ավելացել, այն 1116 է։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

42
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ը բացասաբար է ազդում ինտելեկտի վրա․ հետազոտություն
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը թվեր է հրապարակել
Երևանի հասարարական տրանսպորտում կարող են COVID-ը սպանող սարքեր հայտնվել
Կովն ու հովիվը

Հայաստանում քանի՞ մարդ է սիբիրյան խոցով վարակվել. նախարարության պատասխանը

64
Վարակման դեպքեր հայտնաբերվել են Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայաստանում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է սիբիրյան խոցով վարակվելու 15 դեպք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին առողջապահության նախարարությունից։

«Վարակվելու 8 դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում՝ 3-ը` հունիսին ու 5-ը` հուլիսին։ Եվս 7 դեպք՝ Շիրակում հուլիսին։ 2020 թվականի ընթացքում վարակման դեպքեր չեն եղել», - նշեցին գերատեսչությունում՝ ընդգծելով, որ դեպքերից ոչ մեկը մահվան ելքով չի եղել։

Հիշեցնենք՝ Իսահակյան գյուղում սիբիրախտ հիվանդության պատճառով խոշոր և մանր եղջերավոր կենդանիների անկումներ էին արձանագրվել: Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել Իսահակյան գյուղի 7 բնակիչ: Նույն ախտորոշմամբ հուլիսի 4-ին ևս  մեկ հիվանդ էր տեղափոխվել հիվանդանոց:

Կենդանիների մոտ սիբիրյան խոցի նոր դեպքեր չկան. ՀՀ ամենամեծ անասնաշուկան վերահսկվում է

Սիբիրյան խոցը վարակիչ հիվանդություն է, որը, որպես կանոն, լինում է խոտակեր կենդանիների (կովեր, ոչխարներ, այծեր) մոտ: Մարդիկ կարող են վարակվել վարակված կենդանիներից կամ վարակված կենդանական ծագում ունեցող մթերքներից։ Սիբիրյան խոցի հիմնական կլինիկական արտահայտումները մաշկային են, քիթ-կոկորդի, աղիքային, թոքային։

64
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կով, Հայաստան, սիբիրյան խոց
Ըստ թեմայի
Իսահակյան գյուղում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր. կան հոսպիտալացվածներ
Իսահակյան գյուղի անասնաբույժն ինքնասպան է եղել. այդտեղ սիբիրյան խոց էր հայտնաբերվել
Անասունին մորթել և վաճառել են գյուղում` չկասկածելով, որ սիբիրյան խոց է. մանրամասներ
Թուրքիայի մեջլիս

Բաքուն և Անկարան քննարկում են համատեղ թյուրքական բանակ ստեղծելու գաղափարը

0
(Թարմացված է 12:11 28.07.2021)
Խոսվել է նաև համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Թուրքիան և Ադրբեջանը բանակցություններ են վարում «թյուրքական» համատեղ բանակի ստեղծման շուրջ։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով թուրքական խորհրդարանի ղեկավար Մուստաֆա Շենթոպի հայտարարությանը:

Շենթոպը հայտնել է համատեղ զորավարժությունների մասին, որոնք անցկացվում են երկու երկրների պայմանավորվածությունների շրջանակներում:

«Մեր գաղափարն է մեկ ազգ, երկու պետություն։ Եվ այսպես միշտ կլինի։ Այդ կապակցությամբ բազմաթիվ բանակցություններ և պայմանավորվածություններ են տեղի ունեցել», - ասել է նա։

Շենթոպը նաև մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ՝ նշելով, որ դա անվտանգության սպառնալիք է տարածաշրջանի համար և կարող է հանգեցնել նոր պատերազմի: Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան միշտ աջակցում է Ադրբեջանին։

Ով է Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նորանշանակ պետը, ու ինչ կապ ունի նա Թուրքիայի հետ

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

0
թեգերը:
Բանակ, Ադրբեջան, Թուրքիա
Ըստ թեմայի
Վերին Շորժայում դեռ կրակում են. ի՞նչ իրավիճակ է Կութում
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը կանգնեցվել է, աշխատակիցները տարհանվել են
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հաստատել է ՀՀ ԱԳՆ- ն