Անահիտ Ավանեսյան

Իրավիճակը վերահսկելի է. նախարարը ներկայացրել է պատվաստումների վիճակագրությունը

52
(Թարմացված է 13:14 09.07.2021)
Պատվաստվածների թվում ավելի շատ կանայք են։ Մարզերում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշը Սյունիքում և Արարատում է, իսկ ամենացածրը ՝ Վայոց Ձորում։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը կառավարելի է։ Այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Վարակվածների փոքր աճ կա, բայց, ընդհանուր առմամբ, դրական են լինում կորոնավիրուսի թեստերի միայն 4% - ը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ Ռուսաստանում և Վրաստանում արդեն հայտնաբերվել է դելտա կորոնավիրուսային վարակի նոր մանրէահիմք, սակայն Հայաստանում այն դեռ չկա: Միաժամանակ, Ավանեսյանը հավելեց, որ յուրաքանչյուր ալիքից նրա հայտնվելու հնարավորությունն ավելանում է։ Այս համատեքստում նա ընդգծեց պատվաստումների և հասարակական իմունիտետի ձևավորման անհրաժեշտությունը։

Ընդհանուր առմամբ Հայաստան է ներկրվել պատվաստանյութի 272 460 չափաբաժին, որոնցից 37,5% - ը (ավելի քան 105,06 հազար դեղաչափ) ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցն է, 35,7% - ը ( 100 հազար դեղաչափ) Չինական Coronavac դեղամիջոցն է և AstraZeneca դեղամիջոցի 26% - ը (74,4 հազար դեղաչափ):

Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ արդեն պատվաստվել է բնակչության 3,3 տոկոսը կամ 92295 մարդ։ Պատվաստված է երևանցիների մեծամասնությունը ՝ 4,2% (43453), Արագածոնտնում՝ բնակչության 2,4 %–ը (3197), Արարատում՝ 3,2%–ը (7981), Արմավիրում՝ 2,3%–ը (6172), Գեղարքունիքում՝ 3%–ը (6489), Լոռիում՝ 2,4%–ը (5068), Կոտայքում՝ 2,5%–ը (6564), Շիրակում՝ 3%–ը (7074), Սյունիքում՝ 3,2%–ը (2974), Վայոց Ձորում՝ 1,9%–ը (1093) և Տավուշում՝ 2%–ը (2254):

Հատկանշական է, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացածների մեջ կանայք կազմում են 52,4, իսկ երկրորդ դեղաչափը ստացածների մեջ` 52,3%-ը։

Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ

52
թեգերը:
Անահիտ Ավանեսյան, Նախարար, պատվաստանյութ, պատվաստումներ
Ըստ թեմայի
Պատվաստանյութերի պատերազմ․ ինչպես է Եվրոպան պայքարում «Սպուտնիկ V»-ի դեմ
Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Պատվաստման հավաստագրերը չե՞ն ճանաչվում. ինչ խնդրի առաջ կարող ենք կանգնել արտերկիր գնալիս
Արխիվային լուսանկար

Ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. մանրամասներ

35
Կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 303 պայմանագիր շուրջ 221տ 164կգ ձկան որս իրականացնելու համար։

Նշվում է, որ վաղը շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կհրավիրվի խորհրդակցություն՝ ամփոփելու արդյունագործական որսաշրջանի երկրորդ փուլը, քննարկելու արդյունքները և արձանագրված թերությունները։

«Կարվի հնարավորը, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց համար լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը:

Հիշեցնենք` Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների համաձայն՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա։

Սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Ձուկը կթանկանա. կառավարությունն օրինականացնելու է Սևանի ձկան որսը

35
թեգերը:
Սևան, ձկնորս, արդյունաբերություն
Ըստ թեմայի
Ձկնորսները փակել են Երևան-Սևան մայրուղին. ինչի՞ց են դժգոհ նրանք
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը
Ձկնորսները կկարողանան աշխատել պետական կազմակերպությունում ու աշխատավարձ ստանալ
Վերջին օրերին Սևանից 23 ապօրինի ձկնորսական ցանց է դուրս բերվել
Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում

Շուռնուխում և Որոտանում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում

43
(Թարմացված է 20:15 03.08.2021)
Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը. 11 ընտանիք նոր բնակարան կունենա։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացքի մեջ են: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը և լուսանկարներ հրապարակել։

Յոլյանը նշել է, որ Շուռնուխում և Որոտանում հետպատերազմական շրջանում բնակավայրերի բնակիչները, որպես առաջնահերթ խնդիր, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ներկայացրել էին բնակարանաշինության հարցը, ինչին համայնքի ղեկավարն արագ արձագանքել էր։

«Բազմաբնակարան շենքերի հիմնանորոգման աշխատանքները ընթացիկ են։ Հիմնովին նորոգվում են համայնքային ենթակայության երկու շենքերը, որի արդյունքում բնակավայրերի 11 ընտանիք նոր բնակարան կունենա»,–նշել է Գորիսի փոխհամայնքապետը։

Հիշեցնենք` պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել են տնից։

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել

Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ էր հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։

Տներից զրկված քաղաքացիներին հատկացվում էր նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։

43
թեգերը:
Շուռնուխ, Որոտան, Սյունիք, տուն
Ըստ թեմայի
Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ
«Մի երկու ամիս էլ Սուրենին կնստացնեն». Որոտանի վարչական ղեկավարին ձերբակալել են
Որոտանի գյուղապետի տնից զենք ու զինամթերք է հայտնաբերվել
Սյունիք

Ադրբեջանցի զինծառայողները Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերից գողացել են 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

81
(Թարմացված է 00:17 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե վերջին օրերին ինչ ահազանգեր է ստացել ադրբեջանական զինծառայողների` Սյունիքի հատվածից անասուններ գողանալու վերաբերյալ։

«Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ»,–գրել է նա:

Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր:

Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:

Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական նշանառության տակ են. Թաթոյանը լուսանկար է հրապարակել

Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):

Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:

Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:

Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:

Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:

Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատել են համայնքային մարմինները:

«Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն»,– նշել է Թաթոյանը:

Նա ընդգծել է, որ այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:

ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին

ՀՀ ՄԻՊ–ը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:

81
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Հայաստան, Սյունիք, կով, ադրբեջանցի, զինծառայող
Ըստ թեմայի
«Խաղաղությունը, ցավոք, միայն մեզնից չի կախված». Փաշինյանը` նախընտրական խոստման մասին
Փաշինյանն ասել է` ինչու ՀՀ–ն սահմանային իրադրությունը լուծելու միջոցներ չի ձեռնարկում
Ռուսաստանի աջակցությամբ Հայաստան է վերադարձել 81 գերի. ՀՀ–ում ՌԴ դեսպան