Եղեգնուտի բնակիչներից մեկը ցույց է տալիս բույսի չորացած արմատը

«Փաշինյանը պիտի լուծի էս հարցը». գյուղացին ահազանգում է` գետերը դատարկ են

307
(Թարմացված է 11:03 09.07.2021)
Արմավիրի մարզի որոշ համայնքներում գյուղացիները կանգնել են ոռոգման լուրջ խնդրի առաջ` ջուր չկա։ Ասում են` չեն կարողանում իրենց ընտանիքները պահել. եթե այսպես շարունակվի, գյուղերը դատարկվելու են։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Տարին բավական սակավաջուր է, ինչի պատճառով ոռոգման ջրի լուրջ խնդիր է առաջացել մի շարք գյուղերում։ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում ոռոգման ջուրը գյուղացիները հերթով են ստանում` 3 օրը մեկ։

Засохший урожай села Акналич Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Ակնալիճ գյուղի ծարավ հողը

Տեղի բնակիչներից Վերիխան Մկրտչյանը պատմում է` 2 օր առաջ է ջրել տնամերձը, որտեղ սմբուկ, լոլիկ ու լոբի է ցանել։

«Լոբի դրեցի, բայց քանի որ ջուր չկար, լրիվ դեղնեց ու թափեց. մի հատ լոբի չեմ քաղել։ Ու էսպես մենակ ես չեմ, մյուսների վիճակն էլ նույնն է։ Ջուր չլինելու պատճառով բերքը շարքից դուրս է եկել. վերջը ոնց է լինելու` չգիտենք»,–ասում է նա ու հավելում` նայում է ծարավ հողին ու խիղճը տանջում է։

Житель села Акналич Армавирской области Верихан Мкртчян
© Sputnik / Aram Nersesyan
Ակնալիճ գյուղի բնակիչ Վերիխան Մկրտչյանը

Տեղի մեկ այլ բնակիչ էլ` Զոհրաբ Կնյազյանը, որը մասնակցել է արցախյան 3 պատերազմներին, ասում է, որ եթե այսպես շարունակվի, ստիպված է լինելու արտագաղթել։ Նա նշում է` ուզում է այստեղ ապրել, սակայն եթե գյուղացու հիմնական գործը վարել–ցանելն է, իսկ ջուր չկա, ընտանիքն ինչպե՞ս է պահելու։  Տղամարդը ցույց է տալիս ամայացած տարածքն ու ասում, որ նախկինում այդտեղ ծառեր շատ են եղել։

Житель села Акналич Армавирской области Зограб Князян
© Sputnik / Aram Nersesyan
Ակնալիճի բնակիչ Զոհրաբ Կնյազյանը

«Վախտը վախտով հողի հարկն ու բոլոր հարկերը վճարում ենք, դրան գումարած` էսքան ծախս ենք անում, բա ո՞վ է փոխհատուցելու։ Էս հարցն անձամբ Նիկոլ Փաշինյանը պիտի լուծի` գյուղերը կդատարկվեն»,–ասում է Կնյազյանը։

Ակնալիճ համայնքի ղեկավար Գևորգ Միսակյանն էլ հայտնում է, որ գյուղը մի քանի սնող աղբյուրներ ունի` ստորին Հրազդան ջրանցքը, Սև ջուր գետի պոմպակայանը և խորքային հորերը։ Գետը չորացել է, պոմպակայանն էլ, բնականաբար, չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել։

«Դրա համար էլ հերթափոխով են աշխատեցնում պոմպը` 4 օր գյուղի մի թևին են ջուր տալիս, հետո` մյուսին։ Նախորդ տարիներին գետում բավական ջուր կար և երկու պոմպն էլ աշխատում էին»,–ասում է համայնքի ղեկավարն ու հավելում` գյուղատնտեսական տարին գրեթե ավարտվում է` դժվար թե որևէ լուծում լինի, իսկ լուծում հնարավոր է, եթե ջուրը ճիշտ կառավարվի և խորքային հորեր փորեն։ Ակնալճում, ի դեպ, 470 հեկտար տարածք է մշակվում։

«Չոր կյանքով» Է ապրում նաև Եղեգնուտ համայնքը։ Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյանը նշում է, որ գյուղում պոմպերով էին ոռոգում իրականացնում, սակայն եղած 10 պոմպն էլ կանգնած են հիմա։

Նրա խոսքով` Արաքսի վարարումների ժամանակ նաև այնտեղից են ջուր ստանում, սակայն  այս տարի Արաքսն էլ գյուղացուց «երես թեքեց» ու չվարարեց։

И.о. главы администрации села Егегнут Армавирской области Размик Маргарян
© Sputnik / Aram Nersesyan
Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մարգարյան

«Սև ջուրը ցամաքել է` ընդհանրապես ջուր չկա։ Շատ մեծ երաշտ է` նման բան չեմ հիշում ես. մի կերպ բանջարեղենն ենք հասցնում ոռոգել։ Ծրագրում էինք 2 խորքային հոր աշխատեցնել այս տարի։ Գործի մեծ մասն արված է` հորը կա, հոսանքը կա, բայց չստացվեց կյանքի կոչել` տեսաք, թե ինչ տարի էր»,–ասում է Մարգարյանը։

Засохший водоканал Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Չոր ջրանցքը

Ի դեպ, համայնքում 14 հատ խորքային հոր է աշխատում, 320 հեկտար կաթիլային ոռոգման են անցել, սակայն 100 հեկտար էլ չի ոռոգվում` ջուր չկա։

Засохшие поля села Егегнут Армавирской области
© Sputnik / Aram Nersesyan
Եղեգնուտ

Եղեգնուտի բնակիչներից Գառնիկ Գալստյանը պատմում է, որ այս տարի կան ցանքատարածություններ, որոնք ընդհանրապես չեն մշակվել, քանի որ ոռոգման ջուր չկար։

Житель села Егегнут Армавирской области Гарник Галстян показываает засохшие поля
© Sputnik / Aram Nersesyan
Եղեգնուտի բնակիչ Գառնիկ Գալստյանը ցույց է տալիս անմշակ հողերը

Նա նշում է` որոշները կաթիլային ոռոգման են անցել, բայց հորերն էլ են ցամաքում։ Գալստյանը նույնպես ցույց է տալիս թիկունքում գտնվող չորային մի տարածք ու ասում` այդտեղ նախկինում լիճ է եղել։ «Այստեղ հիմնականում սմբուկ, լոլիկ, ձմերուկ ու սեխ են ցանում։ Հիմա բերքը մասամբ հասել է, կաթիլայինով ով կարողանում` ջրում է, իսկ մյուսները ոռոգման ջրին են սպասում։ Եթե ջուր չլինի, բերքը փչանալու է»,–ասում է Գալստյանը։

Житель села Акналич Армавирской области Верихан Мкртчян
© Sputnik / Aram Nersesyan
Արմավիրի մարզի բնակիչն իր անջուր մնացած հողամասում

Նրա խոսքով` նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը բավական շատ առավելություններ էր տալիս` զեղչով պարարտանյութ, վառելանյութ, սերմեր էր տրամադրում, իսկ ներկայիս իշխանությունը զրկել է գյուղացուն այդ ամենից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` առաջիկայում միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի, որը պետք է համակարգի Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման աշխատանքները։

Երաշտի վտանգ կա. ջրամբարներում կուտակված ջուրը կբավականացնի՞ մինչև անձրևներ

307
թեգերը:
Արմավիր, Գետ, ոռոգման ջուր, գյուղացի, երաշտ
Ըստ թեմայի
Աշխարհը տաքանում է. նախարարը չի բացառում, որ Սևանից լրացուցիչ ջուր կվերցնեն ոռոգման համար
Ի՞նչ է կատարվում ոռոգման ջրի համակարգում. ֆինանսավորումն ավելացել է, պարտքերը` շատացել
Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Ադրբեջանական ԶՈւ-ի պատճառով Գեղարքունիքի որոշ գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից. ՄԻՊ

111
Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով Գեղարքունիքի Գեղամասար համայնքի Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ  գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Այս մասին գրում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա, Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա: Այդ տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են:

Նշվում է, որ Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից, քանի որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակների տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը:

Կութ գյուղում հունիսի 5-ին տեղի է ունեցել բնակիչների 80 խոշոր եղջերավոր կենդանիների գողությունը, որոնք այդպես էլ մարդկանց չեն վերադարձվել, ինչպես նաև սպանել են 4-ին: Խոսքը 5 ընտանիքի պատկանող կենդանիների մասին է:

Կրակոցների պատճառով պարբերաբար խախտում են Սոթքի հանքավայրի աշխատողների իրավունքները, վնաս է պատճառվում ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

«Այս ամենը նշանակում է, որ անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Բոլոր տեղերում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց խաղաղ ու բնականոն կյանքը: Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները», - գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը:

Омбудсмен Арман Татоян во время сбора фактов по обстрелу со стороны Азербайджана в районе села Верин Шоржа (29 июля 2021). Гегаркуник
Թաթոյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպանի այցը տեղի է ունեցել Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի, Կութ և Նորաբակ վարչական շրջանների ղեկավարների, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատու ներկայացուցչի հետ միասին:

Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, չորս վիրավոր։

111
թեգերը:
Հայաստան, ՀՀ ՄԻՊ, Զինված ուժեր, Ադրբեջան, ջուր, Գյուղ, Գեղարքունիքի մարզ, Արման Թաթոյան
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է անհապաղ դուրս գա Հայաստանից․ Գրիգորյանը զրուցել է Կլաարի հետ
Մեր պարտության դառը փորձից դասեր են քաղում գերտերությունները. իսկ ի՞նչ ենք անում մենք
Գեղարքունիքում երկրաշարժ է գրանցվել
Коровник в селе Гоговит Ширакской области

Ինքնասպան եղած անասնաբույժի տանը պատվաստանյութեր են գտել. անասունները պատվաստված չեն եղել