Լևոն Արոնյան

Արոնյանի և Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցը վերաբացվել է. ովքեր և ինչպես կարող են ընդունվել

91
(Թարմացված է 13:12 07.07.2021)
Մարզիչները կուսումնասիրեն բոլոր հայտերը, և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի և փորձնական պարապմունքի։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը վերաբացվել է։ Տեղեկությունը հրապարակվել է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Այսուհետ ուսումնական կենտրոնում ուսանելու հնարավորություն կունենան ոչ միայն Հայաստանի առաջատար շախմատիստները, այլև այն պատանի շախմատատիստներն ու շախմատիստուհիները, ովքեր կցանկանան ստանալ շախմատային գիտելիքներ մեր գերհզոր մարզչական թիմից»,– նշված է հաղորդագրության մեջ։

Մարզչական թիմում են Հայաստանի վաստակավոր մարզիչ Աշխեն Սանոյանը, Հայաստանի վաստակավոր մարզիչ , ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Աշոտ Նադանյանը և գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի ավագ մարզիչ Արման Փաշիկյանը։

Ընդունելությունն անցկացվում է մրցույթի կարգով։ Դիմում հայտը պետք է առցանց լրացնել։
Հայտերի վերջնաժամկետը լրանալուց հետո մարզիչները կուսումնասիրեն բոլոր հայտերը, և առավել խոստումնալից շախմատիստներն ու շախմատիստուհիները կհրավիրվեն հարցազրույցի ու փորձնական պարապմունքի, որից հետո էլ կընտրվեն կենտրոնի սաները։

Հայտերի վերջնաժամկետը հուլիսի 10-ն է։

«Մեր նպատակը որակյալ և բարձրակարգ շախմատիստներ պատրաստելն է, այդ պատճառով տեղերը խիստ սահմանափակ են։ Պարապմունքները անցկացվելու են փոքր խմբերով»,– նշված է կենտրոնի հաղորդագրության մեջ։

«Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոստմայստերական ուսումնական կենտրոնը» ֆինանսավորվում է «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի կողմից։ Ուսումնական կենտրոնում պարապմունքներն անվճար են։

Հիշեցնենք` 2012-ից գործող դպրոցը բացվել էր Հայաստանի նախագահ ու շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ: 2019 թվականի մարտին հայտնի դարձավ, որ ֆինանսավորման դադարեցման պատճառով կենտրոնը փակվել է։

91
թեգերը:
Հայաստան, շախմատ, դպրոց, Լևոն Արոնյան
Ըստ թեմայի
Անհաղթահարելի Արոնյանը. հայ գրոսմայստերը՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի հաղթող
Ո՞ւմ հետ կմրցեն հայ գրոսմայստերներն աշխարհի գավաթի համար
Մքասիմ Գալկին և Ալլա Պուգաչովա. արխիվային լուսանկար

«Սիրում եմ ջահելներին». Գալկինը Պուգաչովային նրանից փոքր ռետրո մեքենա է նվիրել. տեսանյութ

1
(Թարմացված է 22:53 04.08.2021)
Պուգաչովան գնահատել է ամուսնու ռետրո անակնկալը. այժմ համացանցի օգտատերերը քննարկում են ոչ թե նվերը, այլ պրիմադոննայի հումորը:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի -Sputnik. Ռուս հայտնի հումորիստ և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն իր կնոջը՝ Ալլա Պուգաչովային ռետրո ավտոմեքենա է նվիրել՝ այն զարդարելով բազմաթիվ դաշտային ծաղիկներով և արևածաղիկներով:

Գալկինը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որն ուղեկցվում է Պուգաչովայի 70-ականների երգով։

Պրիմադոննան գնահատել է ամուսնու նվերը՝ նկատելով, որ մեքենան իր տարիքին է։ Գալկինը հակադարձել է՝ ասելով, որ այս «Զապորոժեցն» ավելի երիտասարդ է։

«Սիրում եմ երիտասարդներին», - պատասխանել է Պուգաչովան։

«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Մեկնաբանությունների մեծ մասում օգտատերերը գրեթե չեն խոսում մեքենայի մասին, բոլորը խոսում են Ալլա Բորիսովնայի հումորի զգացողության մասին:

««Հումորը բոց է», «Ալլա Բորիսովնա, ինչպես միշտ, գեղեցիկ և հրաշալի հումորի զգացումով»»,–գրել են նրանք։

Միայն մեկ ժամում տեսանյութը դիտել են ավելի քան 500 հազար օգտատեր։

1
թեգերը:
Ռուսաստան, ավտոմեքենա, Մաքսիմ Գալկին, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ
Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ
Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգում բուժվել ցանկացող օտարերկրացիների տասնյակում նաև հայերն են

11
(Թարմացված է 22:55 04.08.2021)
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում մոտ երեք տասնյակ առողջարաններ պատրաստ են ընդունելու կորոնավիրուսով վարակված օտարերկրացիներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում հատուկ վերականգնողական ծրագրերով կօգնեն օտարերկրացիներին ազատվել կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ եկած բարդություններից։ Այստեղ բուժվել ու վերականգնվել ցանկացողների մեծ մասը ԱՊՀ երկրներից է։ Քաղաքի իշխանությունները դա բացատրում են նրանով, որ այդ երկրներից Ռուսաստան հասնելն ավելի հեշտ է։ Վերականգնողական ծրագրերը հասանելի են առողջարաններում։

Մինչև 2021 թվականի ավարտը բժշկական զբոսաշրջության շնորհիվ Սանկտ Պետերբուրգի իշխանություններն ակնկալում են ընդունել 99 հազար օտարերկրացու։ Անցյալ տարի առողջությունը վերականգնելու համար քաղաք է այցելել 96,7 հազար օտարերկրյա քաղաքացի։

Այս տարվա մայիսի տվյալներով՝ քաղաքն արդեն ընդունել է գրեթե 41 հազար հոգու: Հիվանդների մեծ մասն Ուզբեկստանի քաղաքացիներն են (11 հազար մարդ), երկրորդ տեղում Տաջիկստանն է (7,2 հազար մարդ), իսկ երրորդում ՝ Ուկրաինան (4,5 հազար մարդ):

Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ

Սանկտ Պետերբուրգում բժշկական օգնություն ստանալու ցանկություն ունեցող քաղաքացիների թվով տասնյակում է նաև Հայաստանը։ Այս ցանկում են Բելառուսը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Մոլդովան և Չինաստանը: Խոսքը ոչ միայն այն օտարերկրացիների մասին է, որոնք հատուկ բուժման նպատակով են մեկնում Ռուսաստան, այլև Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող ներգաղթյալների մասին։

Այսօր կորոնավիրուսը հաղթահարած օտարերկրացիներին Պետերբուրգում պատրաստ են ընդունել 28 առողջարաններ։

Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» մանրէահիմքեր

11
թեգերը:
Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր