Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների հատման մասում երթևեկությունը 17 oր փակ կլինի

Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների հատման մասում երթևեկությունը 17 փակ կլինի

46
(Թարմացված է 12:44 07.07.2021)
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի– Sputnik. Երևանի կենտրոնի մի հատվածում երթևեկությունը մասնակի կփակվի։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի տրանսպորտը մի քանի ամսից անցում կկատարի էլեկտրոնային վճարման համակարգի. տեսանյութ

Քաղաքապետարանը ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Դիմավորեք. Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները

Երևանի և մարզերի մի շարք ճանապարհներին արագաչափեր են տեղադրվել

46
թեգերը:
երթևեկություն, փողոց, Երևան, Հայաստան
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

45
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

45
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

66
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

66
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան
«Մուրացան» հոսպիտալ

Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել է Երևան

0
(Թարմացված է 14:30 28.07.2021)
Հայկական կողմն ունի երեք զոհ և չորս վիրավոր` ներառյալ անհետ կորած զինծառայողը։ Վիրավորները ժամկետային զինծառայողներ են։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան», – ասաց Սանոսյանը։

Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։

ՊՆ–ն քիչ առաջ հայտնեց, որ ճշտված տեղեկություններով` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ–ի իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է։

Սանոսյանը տեղեկացրեց, որ մյուս երեք զինծառայողների վիճակը բավարար է, նրանք բոլորը բուժում են ստանում այժմ Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում (Մուրացան)։ Բոլոր զինծառայողներն էլ ժամկետային են և շարքային։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

0
թեգերը:
Գնել Սանոսյան (Գեղարքունիքի մարզպետ), Սահման, անհետ կորած, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
«Գրավել են, հետո հետ շպրտվել». ՊՆ–ում ընդունել են ռազմական կցորդներին
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում 3 հայ զինծառայողի սպանության համար. ՄԻՊ
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը