Փիթեր Գեբրիել

Ջիվան Գասպարյանը մեծ վարպետ էր. Փիթեր Գեբրիելը հուզիչ գրառում է արել

90
(Թարմացված է 12:42 07.07.2021)
Աշխարհահռչակ երաժիշտը հիշել է Ջիվան Գասպարյանի հետ հանդիպումներից մեկը և պատմել, թե ինչպես է սիրահարվել դուդուկին։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Անգլիացի երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր Փիթեր Գեբրիելը դուդուկահար Ջիվան Գասպարյանին համարում է մեծ վարպետ։ Նա իր պաշտոնական կայքում գրառում է արել.

«Ես սիրահարվեցի դուդուկին, երբ աշխատում էի Մարտին Սկորսեզեի «Քրիստոսի վերջին փորձությունը» ֆիլմի վրա։ Հայաստանում ասում են, որ եթե դուդուկ լավ են նվագում, ապա բոլորը լաց են լինում։ Ջիվան Գասպարյանը մեծ վարպետ էր», - գրել է Գեբրիելը։

Գեբրիելը վերհիշել է, թե ինչպես մի անգամ ճաշի ժամանակ Գասպարյանն անսպասելիորեն ոտքի է կանգնել ու ասել, որ ուզում է նվագել իր մոր համար։

«Գիտեմ, բոլորդ հուզված եք, որովհետև նա բոլորին հիացնում էր, երբ դուդուկը մոտեցնում էր շուրթերին։ Շնորհակալություն, Ջիվան», - եզրափակել է երգիչը։

Նշենք, որ կյանքի 93–րդ տարում երեկ` հուլիսի 6–ին, մահացել է նշանավոր դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը։

Ինչպես Ստալինը ժամացույց նվիրեց Ջիվան Գասպարյանին․ ծիրանափողի հնչյունները նվաճեցին աշխարհը

90
թեգերը:
դուդուկ, Ջիվան Գասպարյան, Փիթեր Գաբրիել
Ըստ թեմայի
«Սիրելի վարպետ, հանգչիր խաղաղությամբ». Փաշինյանն ու Սարգսյանը ցավակցական հեռագրեր են հղել
Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի
Հոգեցունց դուդուկ. Ջիվան Գասպարյանի մի քանի ամենավառ ելույթները
Լամպ

Լույս չի լինի Երևանի և 5 մարզի որոշ հատվածներում

29
(Թարմացված է 10:03 28.07.2021)
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Սայաթ-Նովա պող. 35, 37 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-351 սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի և 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ռոստովյան փ. 34, 36 շենքեր և 2-50 սեփական տներ, Նոր Արեշ 12փ. 1-23 սեփական տներ,

11:00-17:00 Մամիկոնյանց փ. 40, 40/1, 40/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները Ն.Տիգրանյան փ. 19, 19/1, 21 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23, 25, 27 փ. սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 23փ. 1/2 շենք, Արաբկիր 25փ. 2-2/1 շենքեր, Ռիգայի փ. 126/4 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 27 դպրոց, SPS բենզալցակայան, քաղ․Գ․Մաթևոսյան, քաղ․Ա․Ազատյան, թիվ 3 մանկական հիվանդանոց և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Զոհրապի, Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:30-14:30 Արտաշատ քաղաք՝ Արազի և Իսակովի փողոցներ մասնակի,

10:30-16:00 Ջրաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10։30-14։30 Ջերմուկ քաղաք` Ձախափնյա թաղամաս մասնակի,

11։00-15։00 Վարդահովիտ գյուղ մասնակի,

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Ջրվեժ՝ «Հայմարմար» քարի ատրադրամաս,

11։00-17։00 Գեղաշեն, Բալահովիտ, Ջրվեժ և Գառնի գյուղեր մասնակի,

13։00-16։00 Փյունիկ, Ձորակ գյուղեր, Հրազդանի տարածաշրջան՝ Փյունիկի դպրոց, ԵՊՀ, ԵՊՃՀ ուսումնական բազաներ, «Հասմիկ», «Լուսաբաց», «Նաիրիտ», «Բազե, «Նորալուսին», «Հեքիաթ» մանկական ճամբարներ, «Կիլիկիա» հանգստյան տուն, «Վիվասել-ՄՏՍ» ընկերության բջջային կայան,

Գեղարքունիքի մարզում՝

11։00–14։00 Ձորագյուղ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

11։00–15։00 Մարտունի քաղաք՝ Մյասնիկյան փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ճամբարակ քաղաք մասնակի, Ներքին Ճամբարակ, Մարտունի, Դպրաբակ, Թթուջուր, Գետիկ, Անտառամեջ, Այգուտ, Կալավան, Մնացավան, Բարեպատ գյուղեր, «Գրիար» ՓԲԸ, «Էյ Էն Ջի» ընկերություն, «Գետիկ-1», «Էրիկ» ՓՀԷԿ-եր,

14։00–15։00 Վարդաձոր համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Շիրակի մարզում՝

11:00-17:00 Անիի տարածաշրջան՝ Սառնաղբյուր գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

29
թեգերը:
էլեկտրաէներգիա, Լույս, Երևան, Մարզ, Հայաստան
Ըստ թեմայի
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով, անձրև կգա նույնիսկ Երևանում. եղանակի տեսություն
«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը
Ախորժակի ավելացումը կարող է կորոնավիրուսի հետևանք լինել. բժիշկ
Արխիվային լուսանկար

«Կրթական համակարգը հոգեվարքի մեջ է». ո՞րն է բուհերում մեծ քանակով թափուր տեղերի պատճառը

50
(Թարմացված է 18:33 27.07.2021)
Այս տարի 15 000 թափուր տեղ կա բուհերում. կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է` եթե արմատական փոփոխություններ չլինեն, կրթական ոլորտն անդունդը կգլորվի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Կրթության որակի հետ կապված խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են ոլորտի մասնագետները վերջին 1.5-2 տարիների ընթացքում, հիմա բացահայտ կերպով արտացոլվեցին միասնական քննությունների արդյունքներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով ընդունելության քննություններից հետո մեծ քանակությամբ թափուր տեղեր ունենալու փաստին։

Հայտնել էինք, որ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել էր` այս տարի շուրջ 15 000 թափուր տեղ կա։ Մյուս կողմից, նշենք, որ նախորդ տարի թափուր տեղերի քանակը 12 250-ն էր։

«Նման մեծ քանակի թափուր տեղեր ունենալու պատճառներից մեկն այն է, որ այս տարի ցածր և անբավարար գնահատականներ ստացածների թիվն ավելի մեծ էր, քան նախորդ տարիներին։ Բացի այդ, երկրորդ գործոնը կարող էր լինել արտագաղթը, որն ավելի մեծ տեմպերի է հասել հենց տարեսկզբից, երբ սահմանները բացեցին»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` կորոնավիրուսն ու դրա հետ կապված կրթական համակարգի խաթարումը (հեռավար կրթությունը) էլ ավելի նպաստեցին, որ ոլորտում իրավիճակը վատանա։ Ըստ Մխիթարյանի` չնայած ասում են, թե կրկնուսույցները հիմա էլ պարապում են դիմորդների հետ, սակայն հանրակրթության ոլորտում առկա քաոսային վիճակն ուղիղ արտահայտությունը գտավ քննությունների արդյունքներում։

Մասնագետի խոսքով`այդքան շատ թափուր տեղեր ունենալու պատճառներից մեկն էլ ընդունելության քննության մեկ բուհ` մեկ մասնագիտությամբ ձևաչափն է։

Մխիթարյանը նշում է` սա ևս նման ճգնաժամի հանգեցրեց, քանի որ նախորդ տարիներին հնարավորություն կար մի քանի բուհերում մի քանի մասնագիտություն ընտրելու։ Իսկ հիմա, եթե դիմորդի դիմած մասնագիտության պահանջարկը մեծ է և նրա բալերը չեն հերիքում, նա արդեն իսկ դուրս է մնում մրցակցությունից։

«Բացի այդ, ևս մեկ խնդիր կա` մարզային բուհերում թափուր տեղերն ազդում են նաև տվյալ մարզի զարգացման վրա` դրա համար էլ պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի մարզերի բուհերի ուսանողներին պահելուն։ Այսինքն` նախ պետք է պետպատվերով որոշակի տեղեր լինեն, և դիմորդն անվճար հիմունքով բուհ ընդունվի, բայց պայմանով, որ կրթությունից հետո պետք է մնա մարզում և որոշ տարի աշխատի դպրոցում։ Մյուս կողմից` պետոթյունը պետք է 100 տոկոսով ֆինանսավորի մարզերի բուհերի այն մասնագիտությունները, որոնց կարիքը կա մարզում»,–ասում է Մխիթարյանը։

Դրական միավոր ստացած, բայց դուրս մնացած դիմորդներին ԿԳՄՍ-ն հնարավորություն է տալիս

Նրա խոսքով` իրավիճակը շտկելու համար պետք է պետական քաղաքականությունը ճիշտ ուղղորդել։ Կրթության ոլորտի մասնագետը նշում է` ակնհայտ է, որ կրթության որակն էապես ընկել է, և այս ամենն արդեն իսկ հասցրել է օրհասական մի վիճակի. կրթական համակարգը գտնվում է հոգեվարքի մեջ։

Մխիթարյանի գնահատմամբ` եթե արմատական քայլեր չարվի ոլորտում, այլ թողեն իներցիայով շարժվի, ապա կրթական ոլորտն անդունդը կգլորվի։ Այսպես, նրա բնութագրմամբ, մենք սերունդ ենք կորցնում, ինչն էլ նշանակում է, որ հետո մտածող մարդիկ չենք ունենալու։
«Սա պետականության կորստի կարող է հանգեցնել, քանի որ ամեն ինչի առանցքը կրթությունն է։ Այսինքն` եթե կրթական համակարգը քանդում և քայքայում ենք, հարվածում ենք պետականության հիմքերին։ Իրավիճակն իսկապես մտահոգիչ է և առաջին քայլը պետք է լինի կադրային քաղաքականությունը` մարդիկ, որոնք որոշումներ են կայացնում կրթության ոլորտում, պետք է կրթությունից տեղյակ լինեն»,-իր խոսքն ամփոփեց Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30–ին կհրապարակվի թափուր տեղերի համար մրցույթի արդյունքները։ Քիմիային առնչվող մասնագիտություններում այս տարի էլ գրեթե դիմորդներ չկան։ Թափուր տեղերի թիվը մեծ է նաև կրոնագիտություն, աստվածաբանություն, արվեստաբանություն, մշակութաբանություն մասնագիտություններում։

Որ չասեն` Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան

50
թեգերը:
Ատոմ Մխիթարյան, բուհ, Քննություն, կրթություն
Ըստ թեմայի
Երկու տարի առանց ռեկտորի մնացած մայր բուհը. ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵՊՀ–ին
Բուհերի ընդունելությունն այս տարի կանցկացվի 2 փուլով. դիմորդը կարող է դիմել միայն մեկ տեղ
Ովքեր ու երբ կարող են մասնակցել բուհերի ընդունելության երկրորդ փուլին
ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

218
(Թարմացված է 10:01 28.07.2021)
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Երկու կողմից էլ կան կորուսներ։

Ի պատասխան Ադրբեջանի քայլերի`ՀՀ–ն գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը. ՀՀ ԱԳՆ

218
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Սահման
թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում
Ըստ թեմայի
Մոսկվայի բանակցություններից առաջ Սոթքից մինչև Վերին Շորժա հակառակորդը մարտեր է սկսել. ՊՆ
Հայկական կողմն ունի 2 վիրավոր, ևս 5 զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են. ՊՆ
Ադրբեջանական զինծառայողները կրակում են բնակավայրերի վրա. Արման Թաթոյան