00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոգեցունց դուդուկ. Ջիվան Գասպարյանի մի քանի ամենավառ ելույթները

© Sputnik / Евгения Новоженина / Անցնել մեդիապահոցДживан Гаспарян
Дживан Гаспарян  - Sputnik Արմենիա, 1920, 06.07.2021
Բաժանորդագրվել
Ջիվան Գասպարյանի կատարմամբ մի շարք մեղեդիներ վաղուց դադարել են զուտ ազգային արժեք լինելուց` հիրավի դառնալով համընդհանուր ձեռքբերում։ Մեծն երաժիշտն այսօր հեռացավ կյանքից... Sputnik Արմենիան հիշում է նրա ամենավառ կատարումները։

Ջիվան Գասպարյանը հայկական ժողովրդական դուդուկի օգնությամբ կարողացավ հայկական երաժշտությունը միջազգային բեմ հանել։ Նվագել պետք է հոգով` չէր հոգնում կրկնել մաեստրոն։

2002 թվականին «Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար» նա ստացավ WOMEX (World Music Expo) մրցանակը։ Իսկ չորս տարի անց առաջադրվեց «Գրեմմիի» «Աշխարհի ժողովուրդների երաժշտությունը» անվանակարգում։  Նա մի քանի անգամ  հայկական ժողովրդական երաժշտություն կատարող փոքր համույթի հետ հյուրախաղերով շրջեց աշխարհով մեկ։

Մահացել է Ջիվան Գասպարյանը

Մաեստրոն աշխատում էր մեր ժամանակների այնպիսի ականավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Լայոնել Ռիչին, Փիթեր Գեբրիելը, Հանս Ցիմերը, Բրայան Մեյը, Սերժ Թանկյանը, Անդրեաս Վոլենվեյդերը, Բորիս Գրեբենշչիկովը, Մայքլ Բրուքը։

Գասպարյանին շատ լավ ճանաչում են նաև Ռուսաստանում, որտեղ նա համագործակցում էր Ռոման Միրոշնիչենկոյի, Իգոր Կրուտոյի, Լեոնիդ Ագուտինի, Վլադիմիր Պրեսնյակով կրտսերի, Իրինա Ալեգրովայի և շատ ուրիշների հետ։

Նրան հաջողվեց ամբողջ աշխարհում իր հարազատ մշակույթին հաղորդակից դարձնել միլիոնավոր մարդկանց։ Մեծամասամբ Ջիվան Գասպարյանի շնորհիվ 2005 թվականին հայկական դուդուկին և դրանով կատարվող երաժշտությանը ՅՈւՆԵՍԿՕ–ն շնորհեց մարդկության բանավոր և ոչ նյութական մշակույթի ժառանգության գլուխգործոցի կարգավիճակ։

«Գլադիատոր» և «Օսկարի» առաջադրում

2000 թվականին էկրան բարձրացավ ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմը։  Ֆիլմի մրցանակները բազմաթիվ են, այդ թվում` 5 «Օսկար» և երկու «Ոսկե գլոբուս», որոնցից մեկը` լավագույն երաժշտության համար։

Ինչու Ջիվան Գասպարյանին ոչ ոքի հետ չես շփոթի

Պատմական այդ կինոէպոպեայի համար զարմանահրաշ երաժշտություն են գրել  գերմանացի կոմպոզիտոր Հանս Ցիմերը, Ջիվան Գասպարյանը և ավստրալիացի երաժիշտ ու կոմպոզիտոր Լիզա Ջերարդը։

Հանս Ցիմերը Գասպարյանին անվանել է աշխարհի ապշեցնող երաժիշտներից մեկը և աստված` դուդուկ նվագելու գործում. «Նա անմիջապես հիշվող բացառիկ հնչեղություն է ստեղծում»։

«Ֆրեսկաներ»

2003 թվականին նա երաժշտություն գրեց Ալեքսանդր Գուտմանի «Ֆրեսկաներ» գեղարվեստա–հրապարակախոսական ֆիլմի համար։ Ֆիլմը պատմում է ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի կյանքի և գրեթե անմիջապես ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած սարսափելի երկրաշարժի մասին։

Հիասքանչ իմպրովիզացիա

2005 թվականին Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում, «46664» համերգի ժամանակ, STARMUS փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ պետք է դուետով հանդես գային Ջիվան Գասպարյանն ու Queen  խմբի կիթառահար  Բրայան Մեյը։

«Թրոմսյոում էր նաև Փիթեր Գեբրիելը։ Ես նրան խնդրեցի բեմ բարձրանալ և նվագել Ջիվան Գասպարյանի և Բրայան Մեյի ելույթի ժամանակ։ Նա պատասխանեց, որ դժվար է առանց փորձի բեմում միանգամից նման բան անել։ Բայց արդյունքում համաձայնեց։ Իսկ համերգից հետո Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն ինձ ասաց, որ դա հիասքանչ կատարում էր», – հարցազրույցներից մեկում հիշում է Գարիկ Իսրայելյանը։

«Եվրատեսիլ»

2010 թվականին «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթին Ջիվան Գասպարյանը ելույթ ունեցավ Եվա Ռիվասի հետ։ Հայաստանի մասնակիցն  այդ ժամանակ 7-րդ տեղը գրավեց։

«Երեք լեգենդները Կրեմլում»

2011 թվականին մաեստրոն մասնակցեց «Երեք լեգենդները Կրեմլում» համերգին, որտեղ նվագում էր Ռուսաստանի նախագահական նվագախմբի և Մոսկվայի Սրետենսկու վանքի արական երգչախմբի հետ։

Լրահոս
0