Հայկ Սարգսյան. արխիվային լուսանկար

Պատգամավորն անգիտակցաբա՞ր է խլել լրագրողի հեռախոսը. ՀՔԾ–ի որոշումը տարակուսանք է առաջացրել

166
(Թարմացված է 16:58 06.07.2021)
Լրագրողներն իշխող կուսակցությունից պահանջում են քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik․ Լրագրողական 10-ից ավելի կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի վերաբերյալ ՀՔԾ–ի կայացրած որոշմանը։

Հունիսի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մաշտոցի պողոտայի գրասենյակի մոտ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել, ապա հայտնի դարձավ, որ պատգամավորն ապակոդավորել էր լրագրողի հեռախոսն ու ջնջել նրա նկարահանած տեսանյութը։ Սակայն Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով մերժել քրեական գործի հարուցումը, քանի որ ըստ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի՝ «անհրաժեշտ է, որպեսզի հանցավորը գիտակցաբար խոչընդոտի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը կամ հարկադրի տեղեկություն տարածելու կամ դրանք տարածելուց հրաժարվելուն»։

«Այս հիմնավորումն առնվազն տարակուսանք է առաջացնում, քանի որ դժվար է ենթադրել, որ պատգամավորն անգիտակցաբար է խլել լրագրողի հեռախոսը և հեռանալով դեպքի վայրից՝ վերացրել իր համար անցանկալի բովանդակությունը։ Մենք պնդում ենք, որ այս միջադեպը մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտում է։ Սակայն եթե նույնիսկ քննիչն այդպես չի որակել, ապա լրագրողի գույքն ապօրինի վերցնելը, անձնական տվյալների գաղտնիությունը խախտելը և տեղեկությունը չտարածելուն հարկադրելը բավարար հիմքեր են Հայկ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

«Հեռախոսը վերցրել եմ և ջնջել հոլովակը». Հայկ Սարգսյանը խոսել է աղմկահարույց միջադեպի մասին

Կազմակերպությունները հիշեցնում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական խոստումը, որ իր թիմի հաղթանակի դեպքում երկրում հաստատվելու է օրենքի դիկտատուրա։ Դա ենթադրում է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար՝ անկախ նրանից` այն խախտողն իշխանության ներկայացուցիչ է, ընդդիմադիր, թե ապաքաղաքական անձ։

Լրագրողական կազմակերպություններն իրենց վրդովմունքն են հայտնում ՀՔԾ որոշման վերաբերյալ պահանջում են`

  • ՀՀ դատախազությունից`օգտագործելով իր վերահսկողական գործառույթը՝ վերացնել ՀՀ քննչական ծառայության որոշումը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննության
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ քննարկման առարկա դարձնել Հայկ Սարգսյանի վարքագիծը լրագրողների հետ հարաբերվելիս և հրապարակայնորեն գնահատական տալ ինչպես այս, այնպես էլ դրանից առաջ նրա մասնակցությամբ տեղի ունեցած մի շարք այլ միջադեպերին
  • Նորընտիր Ազգային ժողովից՝ առաջնահերթության կարգով լուծել մշտապես գործող էթիկայի հանձնաժողովի հարցը, ինչպես նաև կանոնակարգել պատգամավոր-լրագրող հարաբերությունները՝ բացառելով միմյանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքն ու անհանդուրժողականությունը։

Հայտարարությանը միացել են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն,

Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը,

Լրագրողների «Ասպարեզ» ակումբը,

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը,

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը (Հայաստան),

Հանրային լրագրության ակումբը,

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն,

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» Հկ-ն,

Գորիսի մամուլի ակումբը,

«Ֆեմիդա» ՀԿ-ն։

«Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի դեմ հաղորդում է ներկայացվել դատախազություն

166
թեգերը:
Հայկ Սարգսյան, Լրագրող, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)
Ըստ թեմայի
Չարչյանին ազատ արձակելու իրավասությունը ՀՔԾ–ին չի պատկանում. քննչական մարմնի արձագանքը
Իրական նպատակը զուտ հայտարարություն անելն է. Չարչյանի պաշտպանը պատասխանել է ՀՔԾ–ին
ՀՔԾ–ն Չարչյանի դեմ քրեական գործը հարուցել է մամուլի խոսնակի զեկուցագրի հիման վրա. փաստաբան
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

106
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

106
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

48
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

48
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
Ընտրություններ

Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին

0
(Թարմացված է 22:04 04.08.2021)
​Եկեք անկեղծ լինենք։ Բավական տարօրինակ է այն խոսքը, որն առանձին գործիչներ վերջին օրերին հնչեցնում էին մեր խորհրդարանում։
Այն, որ ընտրվել ես, կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է, թե ինչպիսին կմնաս սերունդների հիշողության մեջ

Նրանցից ոմանք շատ հստակ ակնարկում էին՝ իմ օգտին հունիսի 20-ին ձայն են տվել բազմահազար ընտրողներ, որոնք կողմ են արտահայտվել ինձ առաջադրած քաղաքական ուժին, ուրեմն ժողովուրդը բարձր է գնահատում նաև իմ արժանիքները, իսկ ձեր բացասական  գնահատականները խիստ սուբյեկտիվ են։ Մարդ ակամայից ուզում է տալ հանրահայտ հարցը. «Յա, իրո՞ք»։

Ախր հունիսին մենք մեր նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ ընդհանրապես չենք քվեարկել անձերի օգտին, իսկ եթե չկա այդ ռեյտինգային կոչված համակարգը, կներե՛ք, ինչի՞ վրա են հիմնվում ձեր բարձր անձնական ռեյտինգի մասին սեփական դատողությունները։

Բայց՝ դա էլ մի կողմ։ Ենթադրենք, թե ժողովուրդն անձամբ ձեզ իրոք անչափ սիրում է և քվեարկել է հենց ձեր օգտին։ Համաձայնե՛ք, Ամերիկայի բոլոր առաջնորդներին էլ իրենց ժողովուրդը ընտրել է, դա հո չի՞ նշանակում, որ 46-ն էլ լավն են։ Գիտե՞ք, թե ինչ են ասում, օրինակ, Ջեյմս Բյուքենենի մասին։ Մասնագետները համակարծիք են՝ եթե այդ մարդը ղեկավարեր Ամերիկան ևս 4 տարի, հիմա Միացյալ Նահանգները որպես պետություն ընդհանրապես գոյություն չէր ունենա։ Ամերիկացի պրոֆեսոր Կորենտին Սելլինը փաստում է. «Նրա նախագահությունն իսկական քաղաքական աղետ էր. այնպես պառակտեց հասարակությունը, որ նրա հեռանալուց ընդամենը չորս շաբաթ հետո կործանարար քաղաքացիական պատերազմ սկսվեց Հյուսիսի և Հարավի միջև,ու ԱՄՆ-ը արդեն բաժանվում էր երկու մասի։ Բարեբախտաբար, Բյուքենենին փոխարինեց Աբրահամ Լինքոլնը»։

Հիմա ասեք, խնդրեմ, երկուսն էլ անկասկած ընտրվել են, բայց արդյոք կարելի՞ է նույն գնահատականը տալ այն ղեկավարին, որն ամերիկացիներին բաժանեց «սևերի» ու «սպիտակների»,  քաղաքացիական պատերազմ հրահրեց, և այն առաջնորդին, որի հսկայական ջանքերի գնով հաջողվեց հաղթահարել իր նախորդի ապաշնորհ գործունեության աղետաբեր հետևանքները ու փրկել երկիրը։

Նոր կառավարությունը կազմավորելիս բրիտանացի Փարքինսոնին էլ լսեք

Սա ես չեմ ասում՝ մի քանի շաբաթ առաջ Սի-ՍՓԱՆ ամերիկյան հեռուստաալիքը հրապարակեց 140 փորձագետների գնահատականների հիման վրա արված եզրակացություններն ԱՄՆ-ի մոտ չորսուկես տասնյակ նախագահների վերաբերյալ։ Նրանց գործունեությունը դիտարկվել է տարբեր տեսանկյուններից՝ մարդկանց համոզելու ունակություն, ճգնաժամերի կարգավորում, տնտեսական կառավարում, բարոյական հեղինակություն, միջազգային հարաբերություններ, Կոնգրեսի հետ համագործակցություն, համընդհանուր իրավական արդարության ապահովում։ Եվ ի՞նչ՝ Աբրահամ Լինքոլնն առաջին տեղում է, Ջեյմս Բյուքենենը՝ ամենավերջին։

Բա ասում եք՝ ժողովուրդը ինձ ձայն է տվել, ուրեմն լավն եմ։ Ջեյմս Բյուքենենի հարյուր հազարավոր կողմնակիցներն էլ, իհարկե, հավատացել են, որ նա հենց այն մարդն է, որը Ամերիկան կտանի դեպի պայծառ ապագա, բայց սերունդները հո չեն մոռանա, որ այդ մարդը՝ փոխանակ միավորելու, ամեն ինչ արեց քաղաքացիներին միմյանց դեմ տրամադրելու համար, փոխանակ ամրապնդելու երկրի անվտանգությունը, քիչ էր մնում կործաներ պետությունն ընդհանրապես։

Եվ ինչո՞ւ հեռու գնանք։ Մեր օրերում էլ չափազանց ուսանելի օրինակներ կան, երբ ղեկավարի ինքնագնահատականը խիստ տարբերվում է մասնագետների կարծիքից։ Հիշեք, թե քանի անգամ է Դոնալդ Թրամփը կրկնել. «Ես Ամերիկայի պատմության մեջ ամենալավ նախագահն եմ»։ Իսկ գիտե՞ք, թե ամերիկացի նախագահների այդ ցուցակում որ տեղն են Թրամփին հատկացրել 140 փորձագետները՝ 41-րդ հորիզոնականը, ամենավատ նախագահ Ջեյմս Բյուքենենից ոչ շատ հեռու։ Այնինչ, Թրամփը շարունակում է պնդել՝ ոչ միայն Հիլարի Քլինթոնին, Ջո Բայդենին էլ եմ հաղթել։

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի

Ճիշտ է, Թրամփի դեպքում պետք է մի կարևոր վերապահում անել՝ այդ մարդը նույնիսկ պարտությունից հետո հիմա էլ հանրապետականների ճամբարում ամենահայտնի գործիչն է, և ամենևին չի բացառվում, որ կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Միգուցե նույնիսկ հաղթի և կարողանա կտրուկ շտկել իր դիրքն Ամերիկայի նախագահների ցուցակում։ Բայց դա, համաձայնեք, ընդամենը ենթադրությունների ոլորտից է։ Իսկ առայժմ ամերիկացի փորձագետները համոզված են՝ այն մարդը, որը փորձում էր բոլորին համոզել, թե իրենից ավելի լավ նախագահ չի եղել, իրականում ամենավատերից մեկն էր։ Թեև որեւէ մեկը չի կասկածում՝ այո՛, միլիոնավոր մարդիկ քվեարկել էին հենց նրա օգտին։

0
թեգերը:
ԱՄՆ, Նախագահ, Դոնալդ Թրամփ, Հայաստան, Ընտրություններ, քվեարկություն, Պատգամավոր, ԱԺ
թեմա:
5 րոպե Դուլյանի հետ
Ըստ թեմայի
Միշտ չէ, որ աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը
«Ի՞նչ եմ արել, որ տաք սուրճ էլ չեք տալիս. ընդամենը 77 մարդու եմ սպանել»
Նա խրտնեցրել է եվրոպացիներին ու 2 ոտքը դրել մի կոշիկի մեջ. ինչպես Յանշան շշպռեց Սորոսին