«Նորք» ԲԿ

55 նոր դեպք, 3 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

64
(Թարմացված է 10:55 06.07.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 55–ով և դարձել 225661: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 մարդ, կատարվել է 1209287 թեստավորում (+ 3655), առողջացել են վարակվածներից 217250–ը (+52): Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 4530 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի ավելացել, այն 1101 է։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

Հայտնի է` Հայաստանում քանի մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

64
թեգերը:
կորոնավիրուս, Հայաստան, թեստ, Մահ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1969)
Ըստ թեմայի
Բժիշկ Մյասնիկովն ասել է՝ ինչպես պաշտպանվել Covid-19-ի երրորդ ալիքից
Ուհանում աշխատած վարակաբանը ներկայացրել է COVID-19-ի ծագման իր վարկածը
Ինչ կարող է անել մարդու հետ COVID-19–ին միացած «սև բորբոսը». պարզաբանում է վիրուսաբանը
«Նորք» ԲԿ. արխիվային լուսանկար

17 քաղաքացի ծանր վիճակում են. առողջապահության նախկին նախարարը պատվաստվելու կոչ է անում

99
(Թարմացված է 20:12 04.08.2021)
Արմեն Մուրադյանը խնդրում է պատվաստվելու գործընթացը քննարկման առարկա չդարձնել ու վստահել մասնագիտական կարծիքներին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Առողջապահության նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը կոչ է անում քաղաքացիներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Facebook-ի իր էջում նա ներկայացրել է, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կորոնավիրուսի վիճակագրությունը։

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի վերակենդանացման բաժանմունքում կա 17 քաղաքացի` ծանր վիճակում։ Նշեմ, որ դեռ 7 օր առաջ այդ բաժանմունքում մարդկանց թիվը 0 էր»,- գրել է Մուրադյանը։

Նա պատվաստվելու կոչ է արել և խնդրել պատվաստվելու գործընթացը չդարձնել քննարկման առարկա և վստահել մասնագիտական կարծիքներին:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, օգոստոսի 1-ի դրությամբ, Հայաստանում կատարվել է 171890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120285, երկրորդ դեղաչափ` 51605։

Հիշեցնենք` «AstraZeneka»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «ԿորոնաՎակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։

Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին (շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը)։

Պատվաստման համար նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել։
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:

99
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստումներ, Հայաստան, Արմեն Մուրադյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1969)
Ըստ թեմայի
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
ՀՀ-ն կընդլայնի երկրների ցանկը, որոնց համար «Ճամփորդիր առանց COVID -19»-ը կդառնա պարտադիր
Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննան միլիարդատեր է դարձել

45
(Թարմացված է 19:17 04.08.2021)
Ռիհաննայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում նրա հետևորդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ամերիկացի երգչուհի Ռոբին Ռիհաննա Ֆենտին, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Ռիհաննա, պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Forbes-ը գրում է, որ նրա կարողությունն այժմ մոտ 1,7 մլրդ դոլար է գնահատվում։

Ներկայացված տվյալների համաձայն ՝ Ռիհաննան իր կարողության մեծ մասը (շուրջ 1,4 մլրդ դոլար) վաստակել է 2017 թվականին իր հիմնադրած «Fenty Beauty» կոսմետիկայի ընկերության շնորհիվ: Բացի այդ, Ռիհաննան բաժնեմաս ունի «Savage x Fenty» ներքնազգեստի արտադրությամբ զբաղվող ընկերությունում, որը գնահատվում է 270 մլն դոլար: Կապիտալի մնացած մասը կազմում են այն եկամուտները, որոնք Ռիհաննան աշխատել է որպես երգչուհի և դերասանուհի։

«Ես ասացի այո». երգչուհի Իջինը նշանվել է

Հեղինակավոր պարբերականը նաև նշում է, որ իր կոսմետիկայի ապրանքանիշի առաջխաղացման գործում մեծ դեր է ունեցել սոցիալական ցանցերում գովազդը. Ռիհաննան 101 միլիոն բաժանորդ ունի Instagram-ում, 102,5 միլիոն՝ Twitter-ում:

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

45
թեգերը:
երգչուհի, միլիարդատեր
Էմանուել Մակրոն

Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. ո՞ր պատվաստանյութն է նախընտրել Ֆրանսիայի նախագահը

0
(Թարմացված է 21:31 04.08.2021)
Ֆրանսիայի նախագահը, որն անցյալ տարվա դեկտեմբերին էր վարակվել կորոնավիրուսով, պատվաստանյութի մեկ դեղաչափ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվաստվել է «Pfizer» պատվաստանյութով։ Նա այդ մասին գրել է Instagram-ում։

«Այո, ես մայիսի 31-ին ստացել եմ «Pfizer» պատվաստանյութի մեկ դեղաչափը», - ասել Է Մակրոնը՝ պատասխանելով կորոնավիրուսային պատվաստումներին վերաբերող հարցին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Դելտա» մանրէահիմքն ու ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ

Հիշեցնենք` 2020 թվականի դեկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։ Մակրոնն ինքնամեկուսացավ ու սկսեց հեռավար աշխատել։ Դեկտեմբերի 24-ին նախագահի գրասենյակը հայտնեց, որ Մակրոնն այլևս կորոնավիրուսի ախտանշաններ չունի։

«Սենց շարունակվի՝ Մակրոնը թուփ կդառնա». օգտատերերին զվարճացրել է Ֆրանսիայի նախագահի նկարը

0
թեգերը:
Ֆրանսիա, Էմանուել Մակրոն, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Ինչով պատվաստվել, որ թույլ տան Հայաստանից Ֆրանսիա մեկնել. պատասխանում է դեսպանատունը
Գիտնականները նշել են AstraZeneca պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին
Մյասնիկովը պատմել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքերի մասին
Հայաստանը նաև «Sinopharm» և «Pfizer/BioNTech» պատվաստանյութեր կգնի