Արխիվային լուսանկար

Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի ավտոմայրուղին

156
(Թարմացված է 19:09 05.07.2021)
Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ 

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի -Sputnik. Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները կրկին փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով կամ լուծել ոռոգման ջրի հարցը, կամ փոխհատուցում հատկացնել։

Հիշեցնենք, որ մարզի մի քանի գյուղերի բնակիչներ հունիսի 29-ին նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո. նրանք խոստացել էին խնդրին շուտափույթ լուծում տալ։

Հավելենք, որ խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ: Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լևոն Ազիզյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում այս տարի 210 մլն խմ պակաս ջուր կա, քան 2020-ին։ 

156
թեգերը:
Շիրակի մարզ, Ճանապարհ, Բողոքի ակցիա
Ըստ թեմայի
Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. Նիկոլ Փաշինյան
Հապաղելու ժամանակ չկա. Փաշինյանը ոռոգման ջրի հարցով խորհրդակցություն է հրավիրել
Կաթիլային ոռոգման համակարգը հնարավոր կլինի կիրառել միայն նոր տնկվող այգիներում. Պետրոսյան
Դավիթ Քոչարով

Դավիթ Քոչարովը նշանակվել է ռուսական խոշորագույն Rutube տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր

23
(Թարմացված է 17:14 03.08.2021)
Rutube հարթակի վերագործարկման մասին հայտնի է դարձել ապրիլին։ Այն պատկանում է «Գազպրոմ մեդիա» հոլդինգին, որը 2020 թվականի վերջին փակել է տեսահոսթինգի 100% կոնսոլիդացման գործարքը։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Ռուսական Rutube-ի առաջատար տեսահարթակի գլխավոր պրոդյուսեր է նշանակվել Դավիթ Քոչարովը։ Տեղեկությունն իր Telegram ալիքում հայտնել է հեռուստահաղորդավարուհի ու պրոդյուսեր Թինա Կանդելակին՝ հղում անելով «Գազպրոմ մեդիայի» մամուլի ծառայությանը։

«Դավիթ, շնորհավորում եմ քեզ այս վաստակած նշանակման կապակցությամբ: Դու այն մարդն ես, որը և՛ ՍՏՍ-ում, և ivi - ում միշտ աշխատել է մինչև վերջ, աշխատել է դեկտեմբերի 31-ին և մինչև վերջ մոնտաժել է նյութը։ Դրա համար էլ գնահատում եմ», - գրել է Կանդելակին։

Նա ավելացրել է՝ շները հաչում են, քարավանը գնում է արտահայտությունը, հավանաբար ակնարկելով այդ բարձրության ճանապարհին ինչ-որ խոչընդոտներ։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ Քոչարովը պատասխանատու կլինի բովանդակության, կոնտենտ մարքեթինգի ու Rutube Originals-ի գործարկման համար:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի հայազգի փոխքաղաքապետին. տեսանյութ

2019 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի ապրիլ Քոչարովը զբաղեցրել է ivi առցանց կինոթատրոնի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը։ Եղել է նաև ՍՏՍ հեռուստաալիքի մարքեթինգի գծով տնօրեն (2019 թվական), ՏՆՏ հեռուստաալիքի համացանցի ու արտաեթերային պրոմո-բաժնի ղեկավար (2013 թվականի ապրիլ -2015 թվական): Նա ՍՏՍ ու Ռոսիա հեռուստաալիքների համար կոնտենտ արտադրող «Goose Goose Films» փրոդաքշն ստուդիայի հիմնադիրն է։

Հայաստանը խաղաղություն է ուզում. հայազգի թենիսիստը աշխարհին է փոխանցել հայրենիքի ուղերձը

23
թեգերը:
Դավիթ Քոչարով, պրոդյուսեր, հայ
Ըստ թեմայի
Հայազգի բժիշկը կորոնավիրուսի դեմ պայքարի համար արժանացել է Պուտինի սահմանած շքանշանի
Հայազգի գործարարի ռեստորանը որոշել է սատարել Կոմունարկայի հիվանդանոցի բժիշկներին
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել

«Շենգավիթ» ԲԿ-ում եռյակ է ծնվել. 25-ամյա Լաուրան 4 տղայի մայր է դարձել

177
(Թարմացված է 15:59 03.08.2021)
Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով բեղմնավորված, առանց օժանդակ տեխնոլոգիաների կիրառման եռյակ է ծնվել: Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, 25-ամյա Լաուրա Միրզոյանն ու նրա ամուսինը պլանավորում էին երկրորդ երեխան: Ծնողներն աննկարագրելի զգացողություն են ունեցել, երբ հղիության վաղ շրջանում պարզել են, որ ոչ թե մեկ, այլ երեք տղա են ունենալու, այն դեպքում, երբ մեկ արու զավակ ունեին՝ 5–ամյա Նարեկը:

«Արեգը, Արենը և Արամը ծնվել են հուլիսի 21-ին, 1700, 1950 և 1900 գրամ քաշերով՝ կեսարյան հատման ճանապարհով, 34–35 շաբաթական հղիության շրջանում «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանի օգնությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երջանիկ մայրիկը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմին հոգատար, ջերմ վերաբերմունքի համար:

«Չկա առավել մեծ երջանկություն, քան բազմազավակ մայր լինելը»,–շնորհակալություն է հայտնել երիտասարդ մայրիկը։

Երևանում 53-ամյա կինը զույգ փոքրիկներ է լույս աշխարհ բերել. տեսանյութ

Երեխաները գտնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում և ակտիվ բուժման կուրսն անցնելուց հետո բավարար վիճակում դուրս են գրվել։

Լեռնանիստի եռակի ուրախությունը. պատերազմի սթրեսն ընտանիքը եռյակի ծնունդով է հաղթահարում

177
թեգերը:
Հայաստան, Երևան, եռյակ
Выступление легкоатлета Артура Давтяна на Олимпийских играх в Токио (2 августа 2021). Япония

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

0
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։

«Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր

Հիշեցնենք, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի մրցումներում դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Մեր մարզիկը ցույց տվեց 14,733 միավոր արդյունք։

0
թեգերը:
Արթուր Դավթյան, Ճապոնիա, օլիմպիադա, Արմեն Սարգսյան, մեդալ