Քուն

Բժիշկը պատմել է, թե ինչի պատճառով կարող է ցերեկը քնկոտություն առաջանալ

148
(Թարմացված է 15:41 28.06.2021)
Այդ խնդրի մասին կարող են վկայել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են քնկոտությունը, սրտխառնոցը, փսխումը, ծանրությունը աջ կողատակում, մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնությունը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ցերեկային քնկոտությունը կամ գիշերային անքնությունը կարող են վկայել լյարդի խնդիրների մասին։ Այդ մասին, ինչպես հայտնում է «Известия» թերթը, ռուսական Հինգերորդ ալիքի լրագրողներին հայտնել է բժիշկ-վիրաբույժ, հեպատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Դմիտրի Մոնախովը։

Բժիշկը նաև կոչ է արել ստուգել օրգանիզմի ընդհանուր վիճակը։

«Ի՞նչն է անհանգստացնում պացիենտին։ Դա բոլորին հայտնի աստենովեգետատիվ համախտանիշն է․ թուլություն, անտարբերություն, հոգնածություն․․․ Այնպիսի սպեցիֆիկ դրսևորումը, ինչպիսին է քնկոտությունը ցերեկը և անքնությունը գիշերը, կարող է խոսել լյարդի պաթոլոգիայի մասին»,-պարզաբանել է Մոնախովը։

Նրա խոսքով՝ լյարդի խնդիրների մասին կարող են խոսել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են քնկոտությունը, սրտխառնոցը, փսխումը, ծանրությունը աջ կողատակում, մաշկի և աչքերի սպիտակուցների դեղնությունը։

Լյարդի առողջության համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել միջերկրածովյան սննդակարգին, օմեգա-3 կամ պոլիհագեցած ճարպաթթուներ օգտագործել, ինչպես նաև չմոռանալ ֆիզիկական ծանրաբեռնվածության մասին։

Արդյոք սրտի համար վտանգավոր է ձախ կողքի վրա քնելը. բժշկի դիտարկումը

148
թեգերը:
բժիշկ, լյարդ, հիվանդություն, քուն
Ըստ թեմայի
Ո՞ր ժամին է պետք քնել նիհարելու համար. խորհուրդ է տալիս Լիլիթ Բաբասյանը
Ի՞նչ պետք է ուտել քնելուց առաջ. բժիշկը խոսել է վտանգավոր սննդի մասին
5 քայլ՝ լավ քնելու համար
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

43
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

43
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Բայքերները Երևանում. արխիվային լուսանկար

«Զարկերակը լեռներում». եվրոպացի բայքերները Շորժայում մրցաշար կանցկացնեն

63
(Թարմացված է 13:18 28.07.2021)
Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գեղարքունիքի Շորժա գյուղում տեղի կունենա մոտոկրոսի Հայաստանի բաց առաջնություն։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնել է «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին։

Председатель организации Biker zone. Армения Артак Рштуни на пресс-конференции в преддверии фестиваля байкеров Сердцебиение гор
© Sputnik / Andranik Ghazaryan
Արտակ Ռշտունի

Մրցաշարը կոչվում է «Զարկերակը լեռներում», այն բաց կլինի։ Դրան կմասնակցեն տեղացի և արտասահմանյան բայքերներ։

«Կժամանեն նաեւ Ախալցխայից մեր հայրենակիցները, մոտոկրոսի Վրաստանի չեմպիոնները», - ասաց նա:

Որս, ձկնորսություն, մոտոցիկլ, գիրք և ֆուտբոլ. ի՞նչ կապ ունի այս ամենն ըմբշամարտի հետ

Պրոֆեսիոնալները կմրցեն հատուկ տիպի մոտոցիկլետներով, իսկ սկսնակների համար մրցավազք կանցկացվի մայրուղու վրա՝ դեպի Սևանի վանք։

Մրցաշարին կարելի է մասնակցել երեք օրվա համար վճարելով 12 հազար դրամ։

63
թեգերը:
մրցույթ, մոտոցիկլետ, մոտոարշավ, Շորժա, Հայաստան
Հիվանդանոց. արխիվային լուսանկար

Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր. ՊՆ

15
(Թարմացված է 14:19 28.07.2021)
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Մարտերի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Ճշտված տեղեկություններով, հուլիսի 28-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերականորեն հանգիստ է։  

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

15
թեգերը:
զինծառայող, Վիրավոր, Գեղարքունիքի մարզ, Հայաստան