Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

159
(Թարմացված է 13:46 22.06.2021)
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վստահեցնում է` գերիների վերադարաձի հարցում որոշակի առաջընթաց կա։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայ ռազմագերիների վերադարձի հարցը ՌԴ առաջնահերթությունների մեջ է և մեր ուշադրության կենտրոնում։ Լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մենք ողջունել էինք 15 գերիների վերադարձը` սա ճիշտ ուղղությամբ արված քայլ էր։ Հայտնի է, որ ՌԴ–ն ի սկզբանե արել և անում է անհնարինը, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Այս հարցում, իհարկե, որոշակի առաջընթաց կա»,–ասաց Կոպիրկինը։

Նրա խոսքով` այս գործընթացում մեծ է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովի դերը։ Բացի այդ, գերիների հարցով զբաղվում է ՌԴ նախագահը, Ռուսաստանի ԱԳ և պաշտպանության նախարարները։

«Սա հեշտ լուծվող հարց չէ` այն մեծ ջանքեր է պահանջում։ Օրինակ, վերջին փոխանակումը որ եղավ, չեմ կարծում դա կյանքի կկոչվեր, եթե խաղաղապահների ջանքերը չլինեին»,–ասաց Կոպիրկինը։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով գերիների վերջին խմբի վերադարձի մասին, շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ–ին և Վրաստանի ղեկավարությանը։ Փաշինյանը միաժամանակ շնորհակալություն էր հայտնել ՌԴ նախագահին, Ռուսաստանի ՊՆ և ԱԳ նախարարներին, Մուրադովին` գործադրած ջանքերի համար։
15 գերների վերադարձը կայացել էր ադրբեջանա-վրացական սահմանով։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցին, ապա Կապիրկինը նշեց, որ տեղյակ չէ որևէ հստակ ժամկետների մասին։ Նա հավելեց, որ Մինսկի խմբի ֆորմատը շարունակում է գործել, չնայած համանախագահների հետ համագործակցության հարցում կարևոր է երկու երկրների դերը։

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

159
թեգերը:
Սերգեյ Կոպիրկին, Ռուսաստան, Հայաստան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին
Բաքվի դատարանը սկսել է 13 հայ գերիների գործով լսումները
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի ողջ կազմը հետմահու պարգևների է արժանացել

80
(Թարմացված է 16:49 28.07.2021)
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով` 44-օրյա պատերազմում ցուցաբերած քաջության համար ՊԲ N պաշտպանական շրջանի 7-րդ հրաձգային վաշտի հաստիքային ամբողջ կազմը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին, երկրորդ աստիճանի շքանշանների։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունից:

Նշվում է, որ այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կայացած արարողության ժամանակ պետական պարգևները զոհվածների հարազատներին են հանձնել ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները։

1 / 7
ՊԲ N զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները զոհվածների հարազատներին են հանձնել պետական պարգևները

Պարգևների հանձնման արարողությանը ներկա են եղել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկաայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հյուրեր, հրավիրվածներ։ Խաղաղության ու մխիթարանքի խոսքով ներկաներին դիմել է ԶՈւ գնդերեց, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը։

Դավիթ Գրիգորյանը ոչնչացրել է 12 տանկ, 1 ՏՕՍ համակարգ. նա պարգևատրվեց հետմահու

80
թեգերը:
Մարտական խաչ, մեդալ, Արցախ, Զոհ, պարգևատրում
Ըստ թեմայի
Հետմահու բարձրագույն կոչում ստացած զինծառայողների ընտանիքները պարգևավճար կստանան
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է ՀՀ ոստիկանության 70 ծառայողի․ տեսանյութ
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Արյունաբանական կենտրոն

Արյան բանկի պաշարները բավարար են. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հայտարարությունը

65
(Թարմացված է 13:17 28.07.2021)
Արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը տեղեկացնում է, որ Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Նման հայտարարությւոն է տարածել կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով։

«Ինչպես միշտ, այնպես էլ այսօր ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»-ի Արյան բանկի պաշարները բավարար են ազգաբնակչության կարիքները հոգալու համար։ Հարկ է նշել սակայն, որ կանոնավոր արյունատվությունը խրախուսվում է»,–նշված է գրառման մեջ։

Միաժամանակ, կենտրոնը հայտնում է, որ արյան փոխներարկում կարող է անհրաժեշտ լինել յուրաքանչյուրիս՝ ցանկացած պահի։

Նշենք, որ արյունաբանական կենտրոնի բժիշկներից մեկը սոցցանցի իր էջում գրել էր, թե արյան կարիք կա, սակայն կարճ ժամանակ անց նա ջնջեց այդ գրառումը` տեղադրելով կենտրոնի հայտարարությունը։

Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։

Ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, հետ են շպրտվել. ՊՆ

Հայկական կողմն ունի երեք զոհ, երեք վիրավոր։

65
թեգերը:
Հայաստան, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, արյուն
Ըստ թեմայի
Կիրառվել են ականանետներ, շփման գծի փոփոխություն չի եղել. ՊՆ–ի նոր հաղորդագրությունը
ՊՆ–ն հրապարակել է ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները
ՀՀ նախագահն իր աջակցությունն է հայտնում հայոց բանակին
Որոնողական աշխատանքներ

Վարանդայի շրջանում ևս 2 հայ զինծառայողի աճյուն են հայտնաբերել

0
(Թարմացված է 17:35 28.07.2021)
2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– գրել է նա Facebook–ում։

Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։

Սահմանին զոհված Հայկ Գևորգյանը 44-օրյա պատերազմին էլ էր մասնակցել, 3 անչափահասների հայր էր

0
թեգերը:
զինծառայող, աճյուն, Արցախ
Ըստ թեմայի
«Մարիամս, մինչև կռիվը չվերջանա, չեմ գա». Նարեկ սարկավագը պատարագի փոխարեն պատերազմ մեկնեց
«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը