00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները

© Sputnik / Михаил Озерский / Անցնել մեդիապահոցПарад на Красной площади в ознаменование победы СССР над Германией в Великой Отечественной войне (24 июня 1945). Москвa
Парад на Красной площади в ознаменование победы СССР над Германией в Великой Отечественной войне (24 июня 1945). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Բաժանորդագրվել
80 տարի առաջ հունիսի 22-ին սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Sputnik Արմենիան այդ առիթով ներկայացնում է ուշագրավ փաստեր Հայրենականի հայ նշանավոր զորահրամանատարների կյանքից։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

«Ֆաշիզմի դեմ պատերազմում հայերը, սկսած շարքայինից, վերջացրած մարշալով, խիզախ զինվորների անմար փառքով անմահացրել են իրենց անունները»։ Սրանք խորհրդային զորահրամանատար Գեորգի Ժուկովի խոսքերն են։

Մեծ Հայրենականի տարիներին «մարշալի» կոչման են արժանացել երեք հայեր` Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանն ու Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց)։ Եվ մեկ հայ էլ` Իվան Իսակովը (Հովհաննես Տեր-Իսահակյանը) ծովակալ դարձավ։ Հատկանշական է, որ երեքն էլ ծնունդով Արցախից էին։

Ի դեպ, տորմիղի բարձր կարգի միայն երեք ծովակալ է եղել` Իսակովը, Կուզնեցովն ու Գորշկովը։ Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի զինվորականների կենսագրությունների քիչ հայտնի փաստերը։

Հովհաննես Բաղրամյան

Հայտնի է, որ ապագա մարշալը ծնունդով արցախյան Չարդախլու գյուղից էր։ Նույն գյուղից էր նաև Համազասպ Բաբաջանյանը: Դա անհասկանալի մի բան է, քանի որ աշխարհում չկա ոչ մի բնակատեղի, նույնիսկ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տված լինի։ Այդ պատճառով գյուղն անվանում էին «մարշալական»։

Саркис Овивян - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2019
Ինչպես Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը Հովիվյանին վերադարձրին հայկական ֆուտբոլ

Անդրկովկասյան թուրքերը հաճախ էին հարձակվում հայկական այդ գյուղի վրա։ Թշնամական միջավայրում պետք էր գոյատևել, այդ պատճառով տղաներին փոքր տարիքից ներշնչում էին` նրանք պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։

Բաղրամյանի համագյուղացին հարցազրույցներից մեկում ասել է, որ ապագա մարշալը, լինելով 14 տարեկան, կռվել է հարևան գյուղից իրենից ավելի խոշոր և տարիքով մեծ տղամարդու հետ։ Եվ նա չի ընկրկել այդ կռվի ընթացքում, թեև շատ կապտուկներ է ստացել։ Տարեցները հետո կատակում էին, որ «հենց այդ կռվի շնորհիվ նա դարձավ Խորհրդային Միության կրկնակի հերոս»։

Քչերը գիտեն, որ 1938 թվականին Բաղրամյանին ազատել են զինծառայությունից որպես ժողովրդի թշնամու բարեկամի։ Բանն այն է, որ մեկ տարի առաջ ռեպրեսիայի էին ենթարկել նրա եղբորը, որն աշխատում էր Բաքվում` տրանսպորտի ոլորտում։ Բաղրամյանն ամեն ջանք գործադրում էր նրան պաշտպանելու համար, արդյունքում մեկ տարի անց նա չգտավ իր ազգանունը Գլխավոր շտաբի Ակադեմիայի շրջանավարտների ցանկում, թեև «գերազանց» էր հանձնել քննությունները։

© Sputnik / Юрий Абрамочкин / Անցնել մեդիապահոցՀովհաննես Բաղրամյան
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Հովհաննես Բաղրամյան

Շատերը գիտեն, որ մարշալն իր ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է եղել կնոջը` Թամարին, սակայն շատերը չէ, որ գիտեն` մինչ կյանքի վերջին օրերը ամուսիններն իրենց հարաբերություններում պահպանել են ռոմանտիզմը։ Մի անգամ թոռնուհին` Կարինան, պատմել է, որ աշխատանքի գնալիս պապը տատի համար սիրո խոստովանություններով հուզիչ երկտողեր էր թողնում։ Իսկ երբ սիրելի Թամարը մահացավ, մարշալը կյանքում առաջին անգամ լաց եղավ։

Զրկվելով ապրուստի միջոցից` ապագա մարշալի ընտանիքը մոտ կես տարի ծայրահեղ աղքատության մեջ է ապրել։ Նա նույնիսկ քաղաքացիական հագուստ չուներ, ու երբ պետք է լուսանկարվեր քաղաքացիական անձնագրի համար, ստիպված էր վերցնել կնոջ` Թամարի վերարկուն։ Արդյունքում նա հուսահատ քայլի դիմեց. անարդար կերպով գործից հեռացված ևս մի գնդապետի հետ փորձեց ներխուժել Կրեմլ` պաշտպանության ժողկոմ Վորոշիլովի ընդունելությանը։ Նրանց մերժեցին։ Այն ժամանակ ի նշան բողոքի նրանք նստեցին հենց Սպասկայա աշտարակի մոտ։ Վորոշիլովի հետ հանդիպումից մեկ օր անց երկու գնդապետներին էլ վերականգնեցին իրենց պաշտոններում ու թույլ տվեցի ծառայել բանակում։

Համազասպ Բաբաջանյան

Չարդախլուի բնակիչները ինչ-որ տեղ պաշտում են մարշալ Բաբաջանյանին, որին «քյալագյոզ» են անվանում։ Թեև դա Բաբաջանյանի միակ մականունը չէ. հայտնի էր, որ գերմանացիները նրան «Սև հովազ» էին անվանում արագության ու խիզախության համար։ Բաղրամյանն անընդհատ ընդգծում էր, որ «իսկական հերոսը Բաբաջանյանն է։ Իր բոլոր պարգևները նա մարտերում է նվաճել»։ Գյուղում գիտեին, որ Բաբաջանյանի բոլոր ողերը կոտրած էին։ Նա տեղափոխվում էր տանկով մինչ գոտկատեղը փողանցքից դուրս եկած։

Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում

Համագյուղացիները պատմում են` երբ Համազասպը անասուններին էր արածեցնում, շրջակա բոլոր գյուղերի բնակիչներն իմանում էին դրա մասին ու աշխատում էին նրանից հեռու մնալ։ Նա համարձակ էր ու ատում էր անարդարությունը։ Մի անգամ դասի ժամանակ, երբ ուսուցիչն անարդար կերպով վիրավորեց նրան, պայուսակից մաուզեր հանեց։ Տղայից խլեցին զենքը, սակայն ուսուցիչն ու աշակերտը գրեթե կռվի էին բռնվել, նրանց հրաշքով բաժանեցին։

© topwarՀամազասպ Բաբաջանյան
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Համազասպ Բաբաջանյան

Բաբաջանյանը հայտնի է նաև իր հանդգնությամբ ու ծայրահեղ դաժանությամբ։ Հունգարիայի ազատագրման ժամանակ նա մի անգամ մոտեցել է գարեջրատանը, որտեղ հավաքվում էին ֆաշիստների հանցակիցները ու, կոտրելով պատուհանը, կրակել է։

Երբ Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի զինվորական օկրուգի հրամանատարն էր, ճաշկերույթից հետո նա կործանիչով հատել էր Թուրքիայի սահմանը ու, անտեսելով զգուշացումները, մի քանի անգամ շրջել էր օտար տարածքով։ Թուրքիայի կողմից պաշտոնական բողոք էին ներկայացրել, բայց մարշալը միայն 18-օրյա տնային կալանքով էր պատժվել:

Սերգեյ Խուդյակով

Սերգեյ Խուդյակովի (նույն ինքը Արմենակ Խանփերյանց) կյանքը լի էր հակասություններով ու անարդար մեղադրանքներով։ Ճիշտ է՝ նրան լիովին արդարացրին, սակայն արդեն հետմահու. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ 1965 թվականի հուլիսի 6-ի հրահանգով դատարանի որոշմամբ արդարացված Խուդյակովի ավիացիայի մարշալի զինվորական կոչումը վերականգնեցին, ինչպես նաև վերականգնեցին բոլոր պարգևները։

27 մլն ծառ՝ ի հիշատակ Մեծ հայրենականի 27 մլն զոհի. Գյումրին ու Վանաձորը միացան ակցիային

1945թ-ին Խանփերյանցը մասնակցեց Յալթայի գագաթնաժողովին. Ստալինը նրան իր հետ էր տարել որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Հատկանշական է, որ և՛ Ռուզվելտը, և՛ Չերչիլը բարձր էին գնահատում Խանփերյանցի հմտությունը ավիացիայի հարցերում, ընդ որում` այն աստիճան, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ էր նվիրել, որը, բնականաբար, միանգամից հանձնվեց պետությանը։

Չնայած իր կոչումներին` ավիացիայի մարշալ Խանփերյանցը սիրում էր ինքնուրույն թռչել։ Նա ընդամենը երկու օրվա ընթացքում յուրացրեց ամերիկյան «Քինգ Կոբրա» կործանիչը ու սկսեց ուրիշներին սովորեցնել։

© Sputnik / Boris YatsenkoՍերգեյ Խուդյակով
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Սերգեյ Խուդյակով

Նրա ազնվականության մասին կարելի է դատել հետևյալ արարքից։ 1943 թվականի փետրվարին գեներալ-լեյտենանտ Խանփերյանցը որոշեց հարված հասցնել գեներալ-գնդապետ Ռոբերտ ֆոն Գրեյմի հրամանատարության տակ գտնվող գերմանական ավիախմբավորմանը։ Ինքնաթիռների ելքը դեպի օդանավակայաններ պետք է փակեին մանևրային խմբերը, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդային ավիացիայի հարվածային ստորաբաժանումները հանդիպեցին գերմանական կործանիչներին անմիջապես ռազմաճակատի գծում։ Արդյունքում գործողությունը ձախողվեց։

Ո՛չ պատերազմին. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված փառատոն կանցկացվի

ՌՕՈՒ շտաբի հանձնաժողովը գործողությանը մասնակցած ստորաբաժանումների գործով հետաքննություն անցկացրեց, պատժեցին շատերին` ընդհուպ մինչ պաշտոնյաներին աշխատանքից հեռացնելը։ Բանակի հրամանատար Խամփերյանցը Գլխավոր կոմիտեին հեռագիր ուղարկեց. «Ես եմ մեղավոր ամեն ինչում, ֆոն Գրեյմն ինձնանից ավելի խորամանկ գտնվեց։ Խնդրում եմ հանել հրամանատարների վրա դրված տույժերը»։ Հրամանը չեղարկվեց, բոլոր տուգանքները հանվեցին։ Այն ժամանակների համար դա չափազանց համարձակ ու գրեթե աներևակելի արարք էր։

Իվան Իսակով

Հայտնի է, որ Իոսիֆ Ստալինը 42 անգամ հանդիպել է Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանի) հետ։ Մի անգամ պատերազմից հետո հաշմանդամի սայլակին նստած ծովակալը մտքերի մեջ էր ընկել, երբ գիշերվա ժամը 3:40-ին անսպասելի հեռախոսազանգ հնչեց։ Կրեմլից էին զանգում. Ստալինը կանչում էր Իսակովին։ Նրանք տարբեր բաների մասին էին խոսում, հետո Ստալինը հարցրեց. «Ընկեր Իսակով, ինչպե՞ս կվերաբերվեք այն բանին, եթե մենք կրկին ձեզ ԽՍՀՄ ծովային ուժերի Գլխավոր շտաբի պետ նշանակենք»։ Իսակովը պատասխանեց. «Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվել»։ Ստալինը պատասխանեց. «Ավելի լավ է՝ շտաբի պետի պաշտոնում լինի մարդ առանց ոտքի, բայց գլխով, քան երկու ոտքով, բայց առանց ուղեղի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, մենք հավատում ենք ձեզ»։

© Sputnik / Aram Nersesyan Իսակովի համազգեստը
«Ավելի լավ է անոտ, քան անգլուխ». ովքեր են Մեծ հայրենականի հայ մարշալները - Sputnik Արմենիա, 1920, 22.06.2021
Իսակովի համազգեստը

Իսկ 1953 թվականին նավատորմի ծովակալն առաջին անգամ Հայաստան եկավ։ Նա նախ Մատենադարան այցելեց, հետո ծանոթացավ Մարտիրոս Սարյանի ու Ավետիք Իսահակյանի հետ։ Այնուհետև մեկնեց Էջմիածին, որտեղ ծանոթացավ կաթողիկոսի հետ ու ասաց. «Ես ասես հայ ժողովրդի անառակ որդին լինեմ, չէի կարող Մայր Աթոռ չայցելել։ Շնորհակալ եմ բոլորին»։

Լրահոս
0