Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանը մեղադրյալ է ճանաչվել․ միջնորդություն կա կալանավորման մասին

141
(Թարմացված է 20:32 21.06.2021)
Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կարող է կալանավորվել։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ում։

«Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին», - նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան

141
թեգերը:
Հայաստան, միջնորդություն, կալանավորել, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը որոշի հրաժարվել մանդատներից. բացատրում է սահմանադրագետը
«Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 58, «Հայաստան» դաշինքը` 18.79%․ նոր տվյալներ
Դաշինքի թեկնածուն կձերբակալվի․ նա Վայոց Ձորում կաշառք է բաժանել քաղաքացիներին
Ռադիկ Օղիկյան. արխիվային լուսանկար

«ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին

80
(Թարմացված է 11:31 27.07.2021)
Օղիկյանը Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք էր ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը հուլիսի 20-ին վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից, դեպքից հետո առաջին անգամ Facebook-ում դիմել է հանրությանը։

«Ողջույն, հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ։ Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ մի շարք առօրյա գործերիս», - գրել է գյուղապետը։

Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում, սկզբում տեղափոխվել էր «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։

Հիվանդանոցում նրան վիրահատել էին։

Օղիկայնը վիրավորում էր ստացել Երասխի դիրքերում ադրբեջանցիների նետած ականների հետևանքով առաջացած հրդեհը մարելիս։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

80
թեգերը:
ադրբեջանցի, Վիրավոր, Գյուղապետ, Երասխ
Ըստ թեմայի
Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին է ներկայացվել Երասխի իրավիճակը
Արման Թաթոյանն այցելել է Երասխ փաստահավաք աշխատանքների համար. տեսանյութ, լուսանկարներ
Արխիվային լուսանկար

Զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում. նրա մահվան դեպքով քրգործ է հարուցվել

56
(Թարմացված է 11:13 27.07.2021)
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արցախի զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երեկ երեկոյան Արցախի զորամասերից մեկում մահացած զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հաղորդելով դեպքից։

Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

56
Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

54
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Նախատեսվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարության ղեկավարները կհանդիպեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։

Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:

Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։

54