Արխիվային լուսանկար

Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանում. տեսանյութ

678
(Թարմացված է 17:46 20.06.2021)
Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների գործողությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Ոստիկանության հատուկ նշանակության ուժերը գործողություն են իրականացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանում։

Sputnik Արմենիայի ընթերցողներից մեկը քիչ առաջ Երևանի Գյուլբենկյան փողոցում, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ նկարահանել է ոստիկանության ներքին զորքերի հատուկ նշանակության վաշտի ծառայողների իրականացրած գործողությունը։

Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մի մարդ, որը Գյուլբենկյան փողոցի բնակիչ է, պատուհանից հրազենով կրակել է։ Ըստ նախնական տեղեկությունների` նա որսորդական հրացան է կիրառել։ Ոստիկանության ծառայողները վնասազերծել են տղամարդուն ու բերման ենթարկել նրան։

678
թեգերը:
ոստիկան, կրակոց, Երևան
Ըստ թեմայի
30 հազար դրամ՝ 2-ին. Վեդիում ոստիկանները ընտրակաշառքի դեպք են բացահայտել
Իրականացվել են ապօրինի խուզարկություններ և ձերբակալություններ. «Պատիվ ունեմն» ահազանգում է
Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել
Երևան

Տեղումները դադար կտան. եղանակի տեսություն

85
(Թարմացված է 15:31 02.08.2021)
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հանրապետության տարածքում օգոստոսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 7-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Արթուր Դավթյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում. տեսանյութ

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը, օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ 

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Քամին հարավ-արևմտյան կլինի, 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ։

Արթուր Ալեքսանյանը կրկին հաղթեց Տոկիոյում ու դուրս եկավ եզրափակիչ

Երևան քաղաքում ևս օգոստոսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Մայրաքաղաքում օգոստոսի 3-ի գիշերը կլինի 16-18 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33....+35 աստիճան։

85
թեգերը:
եղանակ, Հայաստան, Անձրև, Երևան, Արցախ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Արման Թաթոյան. արխիվային լուսանկար

Ազատազրկվածներին պահելու խցերում անմարդկային պայմաններ են․ ՄԻՊ–ը լուսանկարներ է հրապարակել

198
(Թարմացված է 23:32 02.08.2021)
Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում անբավարար պայմաններ են։ Այս եզրակացությանն է եկել ՄԻՊ գրասենյակը, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նշվում է, որ խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:

«Խցերը գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական լուսավորություն առկա չէ: Որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ», - գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ նշված մարզերի բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ, ասիական տիպի են: Ավելին՝ Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն այնպես են տեղակայված, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից:

Ինքնահրկիզման դեպքը ՄԻՊ–ի հետ առնչություն չունի. քաղաքացին ավելի քան 50 տոկոս այրվածք ունի

«Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ: Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասսե շիշ: Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում», - գրված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:

Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:

Նշվում է, որ այցերի ընթացքում տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ: Այժմ այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:

Ամռան շոգին մարդիկ զրկված են ջրից. ՄԻՊ-ն արձագանքել է զանգվածային ջրանջատումներին

198
թեգերը:
ՀՀ ՄԻՊ, Արման Թաթոյան, Բանտ, Դատարան
Ըստ թեմայի
Արման Թաթոյանին մտահոգել է Փաշինյանի` մուրճի ցուցադրումն ու «կվալդից» խոսելը
«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը
Արման Թաթոյանը Կինոյի տան գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով վարույթ է սկսել
Арцвик Минасян беседует с коллегами во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн

Ընդդիմադիր խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն ՍԴ-ում

0
Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի նիստում հայտարարեց, որ իրենք ապօրինի են համարում ԱԺ նախագահի ընտրությունը։

«Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցություններն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելու հարցը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությունը ապօրինի են համարում։

«Դիմելու ենք ՍԴ՝ պատգամավորների անձեռնմխելիության պայմաններում  ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու ու նաև մի շարք  իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արեցի, որ արձանագրվի ու առաջիկայում մենք իրականացնելու ենք այս գործընթացը»,-ասաց նա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ ԱԺ նախագահի ընտրության գործընթացը իրենք էլ են վիճարկելու ՍԴ-ում։

Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 71 պատգամավոր: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

0