Տիգրան Արզաքանցյան

Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները

69
(Թարմացված է 13:45 20.06.2021)
Տիգրան Արզաքանցյանը դիմել է քաղաքացիներին` նշելով, որ իրենց կուսակցության վերաբերյալ խախտումներ նկատելու դեպքում կապ հաստատեն իրենց հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն ահազանգում է, որ Երևանի ընտրատեղամասերից մեկում բացակայում են իրենց կուսակցության քվեաթերթիկները։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` հայտնելով այդ մասին։

«4/36 տեղամասում, Արաբկիր, թիվ 15 ՀԴԿ ընտրաթերթիկները բացակայում են»,–գրել է նա։

Նշենք, որ մեկ այլ գրառմամբ էլ Արզաքանցյանը դիմել է քաղաքացիներին` ասելով, որ եթե ինչ-որ բան են նկատել 15-ի կամ Դեմոկրատական կուսակցության դեմ, ապա կարող են կարող են կապ հաստատել իրենց հետ ֆեյսբուքյան էջի միջոցով կամ այլ աղբյուրներով։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

69
թեգերը:
Ընտրություններ, Տիգրան Արզաքանցյան
Ըստ թեմայի
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով
Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը
Երևան–Սեան մայրուղի

Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

21
(Թարմացված է 12:23 27.07.2021)
Ամռան ամիսներին Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչի համար էլ տեղում հերթապահություն կիրականացվի։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

Երևան-Սևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է «ZIL-130»-ին. կան տուժածներ

21
թեգերը:
Ճանապարհ, Սևան, երևանցիներ, շտապօգնություն
Ըստ թեմայի
Անոմալ շոգեր են. ի՞նչ կանչեր է ստանում Շտապօգնությունը
ԱԻՆ-ը շտապօգնության 4 ավտոմեքենա է ստացել
Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան
Ռադիկ Օղիկյան. արխիվային լուսանկար

«ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին

130
(Թարմացված է 11:31 27.07.2021)
Օղիկյանը Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք էր ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը հուլիսի 20-ին վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից, դեպքից հետո առաջին անգամ Facebook-ում դիմել է հանրությանը։

«Ողջույն, հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ։ Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ մի շարք առօրյա գործերիս», - գրել է գյուղապետը։

Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում, սկզբում տեղափոխվել էր «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։

Հիվանդանոցում նրան վիրահատել էին։

Օղիկայնը վիրավորում էր ստացել Երասխի դիրքերում ադրբեջանցիների նետած ականների հետևանքով առաջացած հրդեհը մարելիս։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

Հիշեցնենք` հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով փորձել էին ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ էին բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող էր մահացել:

Ադրբեջանի զինված ուժերը Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ էին բացել նաև հուլիսի 16-ին և 17-ին։

130
թեգերը:
ադրբեջանցի, Վիրավոր, Գյուղապետ, Երասխ
Ըստ թեմայի
Երասխի համայնքապետը վիրահատվել է․ ազգականը մանրամասներ է հայտնել
Օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին է ներկայացվել Երասխի իրավիճակը
Արման Թաթոյանն այցելել է Երասխ փաստահավաք աշխատանքների համար. տեսանյութ, լուսանկարներ
Բայքեր

Ասուլիս. «Ինչու են բայքերները տարբեր երկրներից գալիս Հայաստան»

0
Հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու մամուլի ասուլիսը։

«Զարկերակը լեռներում 2021» երրորդ միջազգային բայքերական փառատոնը տեղի կունենա Հայաստանում հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը: Շորժայում անցկացվող փառատոնին  Հայաստանից բացի կմասնակցեն նաև բայքերներ հեռավոր և մերձավոր երկրներից:

«Biker zone» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին փառատոնի վերաբերյալ մանրամասներ կներկայացնի հուլիսի 28-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:

Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:

Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan  Telegram ալիքով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։

0
թեգերը:
ասուլիս