Արխիվային լուսանկար

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին

461
(Թարմացված է 15:54 16.06.2021)
Ընկերությունն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն», կզրկվեն դրանից։ Ընկերության տնօրենը վստահեցնում է` չեն տրվելու սադրանքներին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» պատրաստվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ համապատասխան դիմում ներկայացնել իրավասու պետական մարմիններին։ Ընկերության պաշտոնական էջում նման հայտարարություն է տարածել ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը` անդրադառնալով Փաշինյանի գնահատականներին։

Երեկ Փաշինյանը Կապանում իր քարոզարշավի ժամանակ նշել էր, թե առաջիկայում տեղական այն օլիգարխները, որոնք «փայ ունեն» Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, զրկվելու են դրանից։ Նա ասել էր, թե լսել է, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը զգուշացրել է, թե ով գնա Փաշինյանի հետ հանդիպումների՝ աշխատանքից ազատվելու է։

«Ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում»,–նշված է տնօրենի հայտարարության մեջ։

Արձագանքելով Փաշինյանի կողմից ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին` Բհատը դրանք գնահատում է որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում։ Բացի այդ, Փաշինյանի հայտարարությունները նաև ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացմանն են խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք են` զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդորով և այլն:

«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին

Ընկերության տնօրենը վստահեցնում է` հերթական անգամ չեն տրվելու սադրանքների և չեն ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ:

Բհատը նշում է նաև, որ բազմահազարանոց կոլեկտիվը չի հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական միջոցներով պաշտպանելու է դրանք ազգային ու միջազգային ատյաններում:

461
թեգերը:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին
«Կարեն Կարապետյանը դարձել է мальчик на побегушках». Նիկոլ Փաշինյան
Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը
«Մուրացան» ԲԿ

Զինվորների հետազոտությունները պետք է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը. Թաթոյան

16
(Թարմացված է 11:02 04.08.2021)
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նշում է, որ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել սեղմ ժամկետներում։ Սա, ըստ նրա, պետք է օրենքով ամրագրված լինի։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ` փոխելով նաև օրենքը։ Նման եզրահանգման է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, և իր եզրահանգումն ամփոփել է տարեկան հաղորդման մեջ` տեղեկանում ենք Facebook–ում Թաթոյանի գրառումից։

«Ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ` հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում»,–գրում է Թաթոյանը։

Մինչդեռ, ըստ նրա, զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում:

Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն, օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում:

Խնդիրը ՄԻՊ–ը քննարկել է պաշտպանության և առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ ԲԿ–ների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի:

Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի Թաթոյանը կարծում է, որ հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով:

Առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Բացի այդ, ըստ Թաթոյանի, մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտությունները հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:

«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան

16
թեգերը:
Արման Թաթոյան, Զինվոր, հաշմանդամ, կարգավիճակ, ՀՀ ՄԻՊ
Ըստ թեմայի
«Անդամալույծ դարձած բոլոր զինվորները կունենան որակյալ պրոթեզավորում»․ Թանդիլյան
«Դե, դե, ծալի՛ր ծունկդ, մի՛ վախեցիր». վիրավոր տղաները գերժամանակակից պրոթեզներ կունենան
Ոտքի գերմանական պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է. լուսանկար
Էլի գոհ էի, որ ողջ եմ. Զինվորի տանը 8 տղաներ առաջին անգամ քայլեցին պրոթեզներով
Արխիվային լուսանկար

280 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

51
(Թարմացված է 10:38 04.08.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 280–ով և դարձել 230993: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 մարդ (+127), կատարվել է 1364854 թեստավորում (+6897), առողջացել են վարակվածներից 220438–ը (+149): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 4625 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ,մացել է նույնը` 1122։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։ Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չէ հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել էր մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։ Հուլիսի 9–ին որոշում կայացվեց կարանտինը երկարաձգել մինչև 2021թ.–ի դեկտեմբերի 20–ը։

Հայաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի բրիտանական և «Դելտա» շտամներ

51
թեգերը:
կորոնավիրուս, համավարակ, հիվանդություն, Մահ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Քանի՞ մարդ է Հայաստանում պատվաստվել Covid-19-ի դեմ. նախարարությունը տվյալներ է հայտնում
Կարևոր է, բայց․․․ ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները պարտադիր պատվաստման մասին
«Դուք գնացեք, թող իրենց հերթ չհասնի». համաճարակաբանը՝ Covid-ի դեմ պատվաստումների մասին
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Հայտնի է, թե երբ կշահագործվի Տաթևը Կապանին միացնող այլընտրանքային ճանապարհը

0
(Թարմացված է 11:17 04.08.2021)
Աղվանիով անցնող ճանապարհի առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020 թվականին։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Աշնանը կշահագործվի Տաթևը Կապանին Աղվանիով միացնող այլընտրանքային ճանապարհը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ռազմավարական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են:

«68 կմ-անոց ճանապարհի վերանորոգվող հատվածները 43 կմ են: Առաջին 12.5 կմ-ի հիմնանորոգումը մեկնարկել է 2020-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Տաթև–Աղվանի ճանապարհի 17.5 կմ հատվածի նորոգումն իրականացվում է 2 միլիարդ 780 մլն դրամով:

Սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի ճանապարհները հիմնանորոգվել են

0