Արման Թաթոյան

Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով. ՄԻՊ-ը զգուշացնում է

89
(Թարմացված է 09:14 16.06.2021)
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՄԻՊ-ի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել ոչ պաշտոնատար անձի դեմ, ով սեռական բնույթի հայհոյանք է տվել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և հրահրում են բացահայտ ապօրինի արարքներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի նկատմամբ։ Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը և ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ բացահայտ վիրավորական գրառումներով «պահանջում են» վարույթ սկսել այնպիսի անձի դեմ, ով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի՝ կառավարող խմբակցությունը ներկայացնող նախագահին սոցիալական ցանցում մի քանի օր առաջ տվել է սեռական բնույթի հայհոյանք և ով պետական կարգավիճակ, այսինքն՝ որևէ պաշտոն կամ պաշտոնեական կարգավիճակ չունի:

Փաստորեն, բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այս անձինք հրապարակային վիրավորական գրառումով Մարդու իրավունքների պաշտպանից ակնկալում են գործողություններ, որոնք Պաշտպանի համար օրենքով արգելված են, որևէ առնչություն չունեն լիազորությունների շրջանակի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը չունի պաշտոնյային կոնկրետ գործով մասնավոր անձի կոնկրետ հայհոյանքից պաշտպանելու, այդ մասնավոր անձի նկատմամբ որևէ ներգործություն սահմանելու իրավասություն:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության նշված պատգամավորի գրառումների ներքո կեղծ ու իրական էջերից արված են մեկնաբանություններ, որոնք գրեթե ամբողջությամբ Պաշտպան Արման Թաթոյանին ուղղված ատելություն ու վիրավորանք են:

«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան

Դրանց թվում առկա են նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ընտրություններից հետո պաշտոնից ամեն գնով հեռացելու, այսինքն՝ բացահայտ անօրինական արարքի չհեռացված կոչեր:

Ակնհայտ է, որ խոսքը նշված պաշտոնյաների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին է: Ավելին, նշված գրառումները տարբեր կեղծ էջերով տարածվել են՝ ապահովելով Պաշտպանի մասին վիրավորանքի ու ատելության առավել մեծ սփռում: Այդ գրառումները տարածել են նաև մեծաթիվ հետևողներ ունեցող լրատվամիջոցներ՝ ընկալելով, որ դրանք վիրավորանք ու ատելություն են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին նրանց վիրավորական գրառումները առիթ դարձան, որպեսզի Պաշտպանի աշխատակազմն իրականացնի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրանց էջերի նպատակային ուսումնասիրություն:

«Պարզվեց, որ այս անձանց էջերը լի են ատելության ու վիրավորանքի, հայհոյանքի ու անօրինական արարքների կոչերի չհեռացված գրառումներով, որոնց խրախուսմամբ նրանք զբաղված են արդեն տևական ժամանակ: Սրանք բոլորը ոչ այլ ինչ են, քանի մեր քաղաքացիների հոգեկան անձեռնմխելիության և մի շարք այլ իրավունքների խախտումներ:

Այսինքն՝ սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր»,-նշված է գրառման մեջ:

Հաղորդագրությունում շեշտվում է, որ այդ պաշտոնյաները, փաստորեն չեն գիտակցում, որ զբաղված են հանցածին վարքագծով ու մեծացնում են լարվածությունը և ավելացնում ագրեսիվությունը հասարակությունում:

«Բարձրաստիճան այս պաշտոնատար անձանց խիստ զգուշացնում եմ, որ չփորձեն ատելության, բռնությունն արդարացնող կամ խրախուսող իրենց գրառումներով լարվածության մթնոլորտն ավելացնել մեր երկրում ու չփորձեն շարունակել իրավախախտ արարքներով զբաղվելը, իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հանրային հեղինակության հաշվին կայանալու ցանկացած փորձ անմիջապես կանխվելու է»,-զգուշացնում է ՀՀ ՄԻՊ-ը:

Տպավորություն է, թե հայտարարված է մրցույթ՝ ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի․ ՄԻՊ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:

Նշված նյութերը կուղարկվեն նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ սահմանելով հետևողականություն այդ նյութերի քննության նկատմամբ:

89
թեգերը:
հայհոյանք, Արման Թաթոյան, ՀՀ ՄԻՊ, պաշտոնյա
Ըստ թեմայի
Մի եղեք չարի սերմնացան․ եկեղեցին կոչ է անում քաղաքական ուժերին զերծ մնալ անպատշաճ խոսքերից
«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը
Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 
Ռադիկ Օղիկյան. արխիվային լուսանկար

«ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին

19
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Օղիկյանը Երասխի դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից ուսի հատվածում վնասվածք էր ստացել։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը հուլիսի 20-ին վիրավորում էր ստացել ադրբեջանական ԶՈւ–ի կողմից, դեպքից հետո առաջին անգամ Facebook-ում դիմել է հանրությանը։

«Ողջույն, հայ ազգ, Աստծո կամոք ողջ եմ։ Ուրախությամբ տեղեկացնեմ բոլորիդ, որ ապաքինվում եմ դեպի լավը, ժամանակավորապես վերադարձել եմ մի շարք առօրյա գործերիս», - գրել է գյուղապետը։

Օղիկյանը վիրավորում էր ստացել աջ ուսի հատվածում, սկզբում տեղափոխվել էր «Արարատ» ԲԿ, ապա Երևանի «Աստղիկ» ԲԿ։

Հիվանդանոցում նրան վիրահատել էին։

Օղիկայնը վիրավորում էր ստացել Երասխի դիրքերում ադրբեջանցիների նետած ականների հետևանքով առաջացած հրդեհը մարելիս։

Կրակելու են մի տեղ, վերցնելու են ուրիշ տեղ. պաշտպանության նախկին նախարարը` Երասխի մասին

19
Արխիվային լուսանկար

Զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում. նրա մահվան դեպքով քրգործ է հարուցվել

32
(Թարմացված է 11:13 27.07.2021)
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արցախի զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքի առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երեկ երեկոյան Արցախի զորամասերից մեկում մահացած զինվորը եղել է զորամասի կրակային դիրքում, իսկ հրազենային վնասվածքը ստացել է կրծքավանդակի ձախ շրջանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` մանրամասներ հաղորդելով դեպքից։

Արցախի ՊԲ–ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22:26-ի սահմաններում, Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2002թ. ծնված Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը:

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վիրավորում ստացած զինծառայողին վիրահատել են, նրա վիճակը ծայրահեղ ծանր է

32
Первый заместитель начальника Генштаба Аршак Карапетян

Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա

14
(Թարմացված է 11:24 27.07.2021)
Նախատեսվում է, որ երկու երկրների պաշտպանության նախարարության ղեկավարները կհանդիպեն։

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Այսօր առավոտյան ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանը մեկնել է Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է 168.am–ը։

Ըստ կայքի` Մոսկվայում Կարապետյանը հանդիպելու է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 26-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ:

Ի դեպ, Կարապետյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` հուլիսի 20-ի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Հենց նա է կատարում պաշտպանության նախարարի պարտականությունները և այս պաշտոնում Շոյգուի հետ, փաստորեն, առաջին հանդիպումն է լինելու։

14