«Nordwind» ավիաընկերության ինքնաթիռ

Երևանից հնարավոր կլինի մեկնել Ղրիմ և վերադառնալ

130
(Թարմացված է 14:28 11.06.2021)
Հայաստանից դեպի Ղրիմ և հակառակ ուղղությամբ ուղևորությունը կհեշտանա։ Ճանապարհն ընդհանուր առմամբ մոտ հինգ ժամ կտևի

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Nordwind» ավիաընկերությունը հունիսի 15-ից կսկսի Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանից Վլադիկավկազով տարանցիկ չվերթեր իրականացնել դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թռիչքները կիրականացվեն «Embraer E190» ինքնաթիռներով շաբաթական մեկ անգամ` երեքշաբթի օրերին, մինչև հոկտեմբերի 26-ը։ Ճանապարհն ընդհանուր առմամբ մոտ հինգ ժամ կտևի:

«Սիմֆերոպոլի և Վլադիկավկազի միջև ուղիղ չվերթերը կիրականացվեն ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ։ Դրանց գործարկումից հետո դեպի Ղրիմ թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի և կհասնի ռեկորդային 63 ուղղության», – նշել են Ղրիմի ավիահանգույցի մամուլի ծառայությունից։

«Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայան» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Սերգեյ Դյայկինի խոսքով՝ չվերթերը կհետաքրքեն Սիմֆերոպոլից Հայաստանի մայրաքաղաք ճանապարհորդող ուղևորների համար:

Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը

 

130
թեգերը:
չվերթ, Ղրիմ, Հայաստան
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

85
(Թարմացված է 13:59 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

85
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

15
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

15
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Գագիկ Ծառուկյանը, Արման Աբովյանն ու Միքայել Մելքումյանը

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

0
(Թարմացված է 15:03 21.06.2021)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։

Արման Աբովյանի խոսքով` խորհրդարան ԲՀԿ–ի չանցնելու հետ համակերպվել–չհամակերպվելու խնդիր ընդհանրապես չկա, քանզի իրենք երբեք մանդատակռիվ չեն արել, և մանդատը բնավ չի կարող հանդիսանալ պարտադիր պայման հայրենիքին ծառայելու համար։

«Չարաչար սխալվում են քաղաքագետները կամ այն մարդիկ, որոնք կարծում են, որ ԲՀԿ–ն այնքան էլ հակված չէր խորհրդարան անցնել ընտրարշավի փուլից սկսած։ Մենք առավել քան ակտիվ քարոզարշավ էինք իրականացնում, սակայն միտումնավոր չմտանք ատելության ու լարվածության գեներացման դաշտ»,– նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ԲՀԿ–ն չանցավ խորհրդարան, Աբովյանն ընդգծեց, որ պատճառը ռադիկալիզացիան էր, ինչին միշտ իրենք եղել են դեմ, սակայն այս ընտրություններում հաղթեց հենց այդ երևույթը։ Ըստ նրա` ԲՀԿ–ն շարունակելու է կուսակցական գործունեությունը, պետականամետ ու հայապահպան գործունեությունը, և այդ առումով նախագծերում ոչ մի էական փոփոխություն չկա։

Աբովյանի կարծիքով` երբ ընտրախախտումների հետ կապված պատկերն ավելի հստակ կլինի, այդժամ ԲՀԿ–ի քաղխորհուրդը կհավաքվի ու կտա գնահատական կայացած ընտրությունների վերաբերյալ։    

Հիշեցնենք` հունիսի 20-ին Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։

Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

0
թեգերը:
Արման Աբովյան, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան
«Բարգավաճ Հայաստանը» միանում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը
Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և «գլխատված» ԱԳՆ–ի մասին