գերի, գեղարքունիք, միեդ, հայաստան, gery, gexarquniq, mied, novosty armenii
ՄԻԵԴ

Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողի հարցով ՄԻԵԴ–ը միջանկյալ միջոց կկիրառի

69
(Թարմացված է 15:28 10.06.2021)
Եվրոպական դատարանը նաև մերժել է Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները:

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձագանքել է մայիսի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության մասին` ՀՀ կառավարության դիմումին: Տեղեկությունը Facebook–ում հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։

Նշենք, որ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի էր գերեվարել։

«Նշված զինծառայողների նկատմամբ ուժի մեջ է 2020 թվականի նոյեմբերի 3-ի միջնակյալ միջոց կիրառելու որոշումը, այնպես, ինչպես մյուս գերեվարված և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ: Միաժամանակ Եվրոպական դատարանի որոշման հիման վրա Ադրբեջանի կողմից տրամադրվել են զինծառայողների առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև վերջիններիս առաջադրված մեղադրանքները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հայտնի է, որ հունիսի 8–ին Եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի դիմումը, որով վերջինս պահանջել էր վերացնել իր կողմից գերեվարումը չհաստատված անձանց նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները: Վերջիններս շարունակում են մնալ ուժի մեջ:

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27–ին դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։

Ավելի վաղ, պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։

Հավելենք, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր վերադարձվել է 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։

Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից այսօր գերեվարված հայ զինծառայողի խնդրով

69
թեգերը:
Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Գեղարքունիքի մարզ, գերի
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (344)
Ըստ թեմայի
Հենց գերիների թեման բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում. Քոչարյան
Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ
ՄԻԵԴ-ը Ադրբեջանից տեղեկություն է պահանջել 6 հայ ռազմագերիների վերաբերյալ և ժամանակ տվել
Երևան

Հայաստանի ո՞ր հատվածներում +41 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

10
(Թարմացված է 15:53 24.06.2021)
Մասնագետները հորդորում են ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման պատճառով մինչև հունիսի 28-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած աղյուսակի` այսօր +41 աստիճան կգրանցվի Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ից +41–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +23-ից +25։

Ի՞նչ է պետք անել +41 աստիճան շոգից չտուժելու համար. ԱԱՏՄ-ն դիմել է հորդորով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Ինչպես օրգանիզմը պաշտպանել ամառային շոգից. խորհուրդ է տալիս մասնագետը

10
թեգերը:
շոգ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է
Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

33
(Թարմացված է 23:11 24.06.2021)
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանը հայտնել է, որ իրենց պայքարը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։

Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։

Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

33
թեգերը:
բժիշկ, բողոք, պաշտպան, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի