ռոբերտ քոչարյան, գերի, robert qocharyan, geri
Ռոբերտ Քոչարյան

Հենց գերիների թեման բարձրանում է՝ ռուսների գրպանն են գցում. Քոչարյան

186
(Թարմացված է 14:18 10.06.2021)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ իր որդուն գերիների հետ փոխանակելու մասին, Քոչարյանը «Էժանագին, պրիմիտիվ դեբիլություն» է որակում։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Այն, որ Հայաստանի հանրությունը մինչ օրս չգիտի, թե Ադրբեջանում քանի հայ գերի է պահվում ու թե քանի անհետ կորած կա, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի որակմամբ «ուղղակի խայտառակություն է»։ Նա այս մասին հայտարարեց այսօր Թալինում ընտրողների հետ հանդիպմանը։

«Անհետ կորածների ծնողները շատ ավելի ծանր վճակում են, որովհետև որևէ տեղեկություն չունեն,– ասաց նա,– և ամենից վատը, որ պետությունը ոչինչ չի անում այդ մարդկանց վիճակը թեթևացնելու համար։ Երբ 3 երեխա ունեցող անհետ կորածի կինն ասում է. «այսքան ժամանակ մեկը մեր դուռը չի ծեծել, չի հասցրել, թե ինչի կարիք ունենք», դու ուղղակի չգիտես ինչ ասել։

Խնդրի լուծումն, ըստ Քոչարյանի, Ադրբեջանի նկատմամբ միջազգային կառույցների ճնշումը մեծացնելն է, որպեսզի այդ երկիրը գիտակցի, որ գերիներին պահելով ինքը ոչինչ չի շահում, այլ հակառակը` միջազգային ասպարեզում վարկանիշ է կորցնում։

Քոչարյանի դիտարկմամբ, գերիների հարցով կոշտ քննադատական հայտարարություն առ այսօր արել է միայն եվրոպական մի կառույց, այն էլ մի քանի պատգամավորի միջամտության արդյունքում։

«Թող չմտածեն` վիճակն այնքան վատ է, որ ասում եմ` որդիս գնա, մյուս գերիները գան». Փաշինյան

«Ես կոնկրետ հարցադրում ունեմ. մեր ԱԳՆ–ն ի՞նչ է անում, կամ մեր պաշտոնյաները, խորհրդարանն ի՞նչ են անում։ Պետք է հստակ ասես. այսօր ես ամեն ինչ պիտի անեմ, որ առնվազն 10 երկրի խորհրդարան այդպիսի հայտարարությամբ հանդես գա, ու սկսես այդ ուղղությամբ աշխատել, պատվիրակություններ ես ձևավորում, ուղարկում»,– ասաց նա` հավելելով, որ Հայաստանն առ այսօր այս ուղղությամբ «զրո» աշխատանք է տարել։

«Հենց գերիների թեման բարձրանում է, ռուսների գրպանն են գցում։ Գերիների հարցով զբաղվողը դարձել է գեներալ Մուրադովը։ Ոնց որ մենք կապ չունենք դրա հետ։ Ոնց որ գեներալ Մուրադովն է մեղավոր, որ գերի են ընկել, գեներալ Մուրադովն էլ պարտավոր է գնալ՝ գերիներին բերել»,– ասաց Քոչարյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե գերիները երկու ամիս էլ կնստեն ու դրա համար կներեն ՀՀ իշխանություններին, Քոչարյանն առնվազն անբարոյական է համարում։ Իսկ որդուն գերիների հետ փոխանակելու Փաշինյանի առաջարկին Քոչարյանն այսպես արձագանքեց. «Հո մենք միջնադարում չե՞նք ապրում։ Ուղղակի դա էժանագին պոպուլիստական մի տրյուկ է` կիսագիտակից ինչ–որ զանգվածի վրա ազդելու համար։ Պարզ է, որ չի լինելու դա, չէ՞։ Ո՞նց ես դու պատկերացնում` 21-րդ դարում ինչ–որ մեկը գնում է, նստում է, մյուսներին բաց են թողնում։ Լավ, էդ աստիճանի պրիմիտիվ դեբիլությունը մենք մինչև ե՞րբ պիտի տանենք»։

Նրա դիտարկմամբ, գերիների խնդիրն այն թեման չէ, որտեղ թույլատրելի են այդ կարգի նման էժանագին հնարքները։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանում են գտնվում մոտ 200 հայ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Հրադադարից ի վեր Հայաստան են վերադարձել 73 գերի։

186
թեգերը:
գերի, Ռոբերտ Քոչարյան
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (344)
Ըստ թեմայի
ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան
«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին
Արխիվային լուսանկար

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից

22
(Թարմացված է 16:52 25.06.2021)
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ։

«Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

22
թեգերը:
Արմեն Չարչյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)
Ըստ թեմայի
«Նստվածքը մնացել է». հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը
Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին
Դատախազությունը չի կասկածում Չարչյանի մասնագիտական հեղինակության վրա. հայտարարություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

93
(Թարմացված է 15:18 25.06.2021)
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

93
թեգերը:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուռուցք, վիրահատություն
Ըստ թեմայի
Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ
Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը

Հայտնի հայուհու հայրիկի և դստեր ակրոբատիկ կատարումը հուզել է օգտատերերին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:48 25.06.2021)
Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախն անասելի բերել է, որ նման հայր ունի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ Ռեջի Բուշի կինը՝ հոլիվուդյան պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, համացանցում հրապարակել է, թե ինչպես է իր հայրը խաղում և զվարճանում թոռների հետ:

Հատկապես մեծ արձագանք է ստացել այն տեսանյութը, որում Լիլիթի հայրը՝ տարեց, բայց շատ ուժեղ և կայուն մի տղամարդ, մի ձեռքով բարձրացնում է իր թոռնուհուն՝ 8-ամյա Բրայսին: Եվ դա տեղի է ունենում շքեղ լողավազանում ՝ ծաղիկների և կակտուսների ֆոնին:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթի հետևորդներին հատկապես գրավել է փոքրիկի ճկունությունը: Պապիկի ու թոռնիկի կատարումը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի է:

Մեկ այլ լուսանկարում պապը զվարճացնում է թոռներին ծովափում:

Իր հրապարակումը Լիլիթը մակագրել է. «Papik» (պապիկ):

Ֆուտբոլի ամերիկյան լիգայի խաղացողի երեխաները հայերեն գրել են սովորում․ տեսանյութ

Ռեջի Բուշի կնոջ երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը հայ պապիկի հանդեպ և մաղթել են նրան քաջառողջություն: Իսկ աղջկան համեմատել են ջրահարսի հետ: Ինչ-որ մեկն էլ նկատել է. «Papiks are the best!» (պապիկները լավագույնն են):

Գրառումներից մեկում Լիլիթն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախտն անասելի բերել է հոր հարցում:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ 8-ամյա Բրիսեյսը, 6-ամյա Ուրիան և 4-ամյա Էյջիմանգը:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկին կրքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

0
թեգերը:
Լիլիթ Ավագյան–Բուշ, թոռ, պապիկ, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել ռուսաստանցի սուպերմոդելի հետ
«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
Նրանք հրաշալի տղամարդիկ են. Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նաև Ուեսթին է շնորհավորել