00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մասնագետն ասել է` ինչ է պետք խմել նիհարելու ժամանակ

Жара - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2021
Բաժանորդագրվել
Սննդաբանը նշել է, որ առողջ մթերք ու ըմպելիք պետք է օգտագործել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ միշտ` հավասարակշռված սննդակարգ կազմելով։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Երբ մարդը հետևում է իր սննդակարգին, այդ ժամանակ լավագույն ըմպելիքը ջուրն է, Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է բժիշկ–սննդաբան, նուտրիցիոլոգ, Կանադայի դիետոլոգների միության անդամ Նատալյա Նեֆեդովան։

Прилавок с редисом - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Ում խորհուրդ չի տրվում բողկ ուտել. սննդաբանի խորհուրդները

Նրա խոսքով` մարդու խմածի քանակն ու որակը նույնքան կարևոր են, որքան կերածը։ Դիետայի ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել գազավորված ըմպելիք` և՛ քաղցր, և՛ նրանք, որոնք շաքար չեն պարունակում, քանի որ դրանցում առկա է շաքարի փոխարինիչ, ինչն այդքան էլ օգտակար չէ։

Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, չարժե խմել տուփով հյութեր։

Ինչո՞վ կարելի է փոխարինել առավոտյան սուրճը

«Նույնիսկ եթե դրանք թարմ քամած հյութեր են, պետք է նկատի ունենալ, որ թարմ քամած հյութի մեկ բաժակը 2-3 նարինջ է պարունակում, իսկ դրանք պարզապես հեղուկ կալորիաներ են։ Սննդին զուգահեռ կանաչ կամ սև թեյ խմելը կարող է մետաղի պակաս առաջացնել` ցինկի, մագնեզիումի, երկաթի, քանի որ թեյը խելատներ է պարունակում, որոնք համախմբում են մետաղները և թույլ չեն տալիս, որ դրանք նորմալ ներծծվեն», – պարզաբանել է սննդաբանը։

Ինչպես նշել է Նեֆեդովան, պետք չէ սպասել, որ որևէ ըմպելիք «կախարդական» ձևով կօգնի ազատվել ավելորդ քաշից։ Ընդ որում`տարածված տեսակետը, թե սուրճն արդյունավետ ճարպայրիչ միջոց է, չի համապատասխանում իրականությանը։

Разные сорта чая на прилавке в магазине Полушка в Санкт-Петербурге. - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2021
Թե՞յ, թե՞ ներկված ջուր․ սննդաբանը խոսել է թեյի տոպրակների պարունակության մասին

«Սուրճն արագացնում է նյութափոխանակությունը, բայց դա առանձնապես մեծ ազդեցություն չի ունենում։ Դա կախարդանք չէ` խմեցիր մեկ բաժակ սուրճ, և վերջ, սկսեցիր խելահեղ արագությամբ կորցնել կիլոգրամները։ Նման բան չկա», – ասել է մասնագետը։

Այդ պատճառով գերադասելի է սովորական ջուր խմել։

«Եթե ցանկանում եք համ հաղորդել, կարելի է ջրի մեջ կիտրոն քամել։ Մնացածը ավելորդ կալորիաներ են, եթե խոսում ենք դիետայի մասին», – պարզաբանել է Նեֆեդովան։

Նա հավելել է, որ պետք է առողջ սնունդ և ճիշտ ըմպելիք օգտագործել ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մշտապես` հավասարակշռված սննդակարգ մշակելով։

Կիտրոնաջրի օգուտն ու վնասը․ սննդաբանը ներկայացրել է ճշմարտությունը

Լրահոս
0