Մանկապարտեզ

Վայքի մանկապարտեզից սուր ինֆեկցիաներով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց

40
(Թարմացված է 22:05 09.06.2021)
Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանի ու Վայքի մանկապարտեզներից սուր ինֆեկցիաներով երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հունիսի 8-9-ին «Ինֆեկցիոն hիվանդությունների ազգային կենտրոն» է ընդունվել  սուր գաստրոէնտերիտով Երևանի մասնավոր մանկապարտեզներից մեկի 11 սան։ Նրանցից 5-ը բավարար վիճակով նույն օրը դուրս է գրվել։ Հունիսի 9-ին այլ մանկապարտեզից 8 երեխա նույն հիվանդանոց են ընդունվել նույն ախտորոշմամբ։ Ինչպես նաև «Ինֆեկցիոն ազգային կենտրոն» ընդունվել է մանկապարտեզների հետ կապ չունեցող, սակայն մեկ օջախից 3 երեխա` նույն ախտանշաններով։

Հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում  ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

«Այս պահի դրությամբ` մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ», – գրված է հայտարարությունում։

Մանկապարտեզներում ուսուցման որակը կվերահսկվի, դաստիարակները կվարձատրվեն ըստ գիտելիքների

Հիվանդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է երեխաների մոտ աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների (ջերմության, բարձրացում, սրտխառնոց, փսխում, ցավ որովայնի շրջանում, լուծ, ընդհանուր թուլություն և այլն) առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկի։

40
թեգերը:
Վայոց Ձոր, հիվանդանոց, երեխա, մանկապարտեզ
Ըստ թեմայի
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Ինչպես բացահայտել երեխաների հոգեբանական տրավմաները. փորձագետները լուծումներ են առաջարկում
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը
Депутат Арман Бабаджанян перед началом совместного заседания Постоянной комиссии по внешним связям НС Армении и Комитета СФ по международным делам ФС России (18 декабря 2019). Еревaн

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը

2
Նշվում է, որ հրազենով դաշինքի ղեկավարի մեքենայի վրա կրակելու նպատակը եղել է դաշինքի ուղղությամբ հավելյալ ուշադրություն գրավելը։

 

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամը։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի աղբյուրին։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

«Նա Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի անդամ է, ով կրակելով կայանված դատարկ մեքենայի վրա՝ ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել»,- գրում է թերթը։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։

2
թեգերը:
Հայաստան, կրակոց, ավտոմեքենա, Արման Բաբաջանյան
Երևանի ընտրատեղամասերից մեկում

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

12
(Թարմացված է 12:45 20.06.2021)
ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ժամը 11։00-ի դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 316 291–ը կամ 12.2 տոկոսը։

Այս մասին այսօր ԿԸՀ–ում կայացած ասուլիսում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը։

Պաշտոնական տվյալներով` Երևանում ընտրելու իրավունք ունեցող 859 000 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել են 120.166–ը կամ 13.99%, Արագածոտնի մարզում 117 472–ին ընտրությանը մասնակցել է 12.318–ը կամ 10.49%–ը, Արարատի մարզում 223 360 ընտրողներից արդեն ընտրություն է կատարել 7.676–ը կամ 12.39%–ը, Արմավիրի մարզում 235 840 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 23.488–ը կամ 9.96%–ը, Գեղարքունիքում 189 527 ընտրողներից քվեարկել է 18.556–ը կամ 9.79%–ը, Լոռիում գրանցված 233 552–ից քվեարկել է 26.086–ը կամ 11.17%–ը, Կոտայքում 242 022 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 30.242–ը կամ 12.54%–ը, Շիրակի մարզում գրանցված 226 763 ընտրողներից քվեարկել է 19.106–ը կամ 8.46%–ը, Սյունիքում` 109 726 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 17.269–ը կամ 16.74%–ը, Վայոց Ձորի մարզում` 46 620 ընտրողներից քվեարկել է 5 699–ը կամ 12.27%–ը և Տավուշի մարզում գրանցված 109 690 ընտրողներից քվեարկել են 15.585–ը կամ 14.21%–ը։

ԿԸՀ–ն մասնակցության արդյունքներն ամփոփում է յուրաքանչյուր 3 ժամը մեկ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ընտրությունները կավարտվեն ժամը 20։00-ին։

12
թեգերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), քվեարկություն, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Վանեցյանը քվեարկել է ու խոսել ընտրախախտումների մասին
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները