Լևոն Յոլյան, հաշվեքննիչ պալատ, պն, levon yolyan, hashveqnnich palat, pn
Լևոն Յոլյան

Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ ՊՆ-ում. Յոլյան

47
(Թարմացված է 18:52 09.06.2021)
Աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտում ՀՊ–ի բացահայտած փաստերով արդեն կան հարուցված քրեական գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն է իրականացնում ՀՀ Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՊ նախագահ Լևոն Յոլյանը։
«Պաշտպանության նախարարությունում այժմ իրականացվում է հաշվեքննություն և՛ գաղտնի մասով, և՛ ոչ գաղտնի մասով»,– ասաց Յոլյանը։

ՀՊ նախագահը հայտնեց, որ ՊՆ–ի ոլորտի ուսումնասիրությունը նախատեսված է եղել 2020թ–ին, բայց տարվա վիճակից ելնելով՝ հաշվեքննությունը չի հաջողվել ավարտել։

Լևոն Յոլյանը հույս հայտնեց, որ հաշվեքննության վերջնական արդյունքները հասանելի կլինեն արդեն առաջիկա ամիսների ընթացքում։

«Կամփոփենք, այն, ինչ գաղտնիք չէ, հանրությանը կներկայացնենք»,– ասաց նա։

2020-ին ՀՊ–ը չի հասցրել ավարտել նաև ՊԵԿ-ի, Կենսաթոշակային համակարգի, Առողջապահության նախարարության հաշվեքննությունները: Դրանք ևս Յոլյանը խոստացավ ավարտել մի քանի ամսվա ընթացքում։

«ՊՆ-ում չգիտե՞ն, ի՞նչ ասեմ». ադրբեջանցիները «օկուպացրել» են Վերին Շորժայի ոռոգման ավազանը

Իսկ ինչ վերաբերում է արդեն կատարված ու գլխավոր դատախազություն ուղարկած՝ աշխատանքի և սոցիալական ապահովության ոլորտի ուսումնասիրությանը, Յոլյանը հայտնեց, որ դատախազությունում արդեն կան այդ փաստերով հարուցված քրեական գործեր: Կառույցի գնահատմամբ՝ պետությանը հասցված վնասի չափը կազմում է 3.4 մլրդ դրամ:

47
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Հաշվեքննիչ պալատ, Լևոն Յոլյան
Ըստ թեմայի
Հայ զինվորին ծեծելու դեպքն այսօրվա չէ. դատախազությունում քրգործ է հարուցվել
«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին
«Սա չի փրկելու իշխանությանը». Զաքարյանը` ծառայությունը կասեցված 2 հրամանատարի մասին
Քարահունջ

Հայկական աստղագիտական արժեքները կընդգրկվեն նշանավոր աստագիտական ժառանգության ցանկում

8
(Թարմացված է 17:42 25.06.2021)
Հայկական ժայռապատկերները, Զորաց Քարերը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունն ու Բյուրականի աստղադիտարանը կարող են ճանաչվել որպես համաշխարհային աստղագիտական ժառանգություն:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը վերընտրվել է։ Միջազգային աստղագիտական միության Համաշխարհային ժառանգության և աստղագիտության հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2024թ-ը: Այս մասին տեղեկացնում է Facebook-ում Բյուրականի աստադիտարանի պաշտոնական էջը:

Նշվում է, որ այդ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։

Հայաստանից ցանկում ընդգրկվելու համար ներկայացվելու են հայկական հնագույն օրացույցն ու ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը։

Բյուրականի աստղադիտարանի տարածքում դենդրոպարկ կստեղծվի

Հանձնաժողովի կողմից մշակված վերջնական ցանկում ներառված արժեքները հետագայում ներկայացվելու են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային արժեքների մեջ ներառվելու համար։

Ավագյան. «Զորաց քարերի աստղադիտարան լինելն ուղղակի վարկած է»

8
թեգերը:
Բյուրականի աստղադիտարան, Զորաց քարեր, Մեծամոր
Ըստ թեմայի
Ռուսաստանի դեսպանն այցելել է Բյուրականի աստղադիտարան
Բյուրականի աստղադիտարանի տնօրենն ասել է` երբ երկրի մոտով կանցնեն հսկայական աստղակերպեր
NASA-ն չհրապարակված լուսանկարներ է ներկայացրել՝ նվիրված Hubble աստղադիտակի 30-ամյակին
Ապօրինի շինությունների ապամոնտաժում

Ընդունեք այս հայտարարությունը որպես զգուշացում. Մարությանը դիմել է քաղաքացիներին

26
(Թարմացված է 17:14 25.06.2021)
Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի այն քաղաքացիներին, ովքեր Երևանի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել:

«Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը»,- նշում է Մարությանն ի պատասխան ապօրինի կառույցների տերերի աայն առաջարկին, որ քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, այլ իրենց ժամանակ տան ինքնուրույն քանդելու:

«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- նշում է նա:

Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Երևանյան կրիմինալը. ապամոնտաժվել են ապօրինի կրպակներ, Աջափնյակի ղեկավարը հրաժարական է տվել

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն։

26
թեգերը:
Երևան, ապօրինի շինություն, Հայկ Մարության
Ըստ թեմայի
Երևանում անհետացել է 21 թափոնաման. քաղաքապետարանը դիմել է կոչով
Ծառուկյանի նկարը և թեքահարթակի անհետանալը. Կինոյի տան մուտքը մի քանի օրում ձևափոխել են
Աջափնյակում ևս 5 ապօրինի կառույց է ապամոնտաժվել. տեսանյութ
Երևանի հեռուստաաշտարակը

Հեռուստաաշտարակի մոտ բուսածածկույթ է այրվում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

0
(Թարմացված է 17:46 25.06.2021)
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի վերաբերյալ ահազանգը ստացվել է ժամը 16։33-ին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Հունիսի 25-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվում է բուսածածկույթ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

(լրացվում է)

0