Նիկոլ Փաշինյան

«Թող չմտածեն` վիճակն այնքան վատ է, որ ասում եմ` որդիս գնա, մյուս գերիները գան». Փաշինյան

116
(Թարմացված է 15:27 09.06.2021)
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ` ընթանում են բանակցություններ, քննարկումներ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատարը վստահեցնում է` ինչքան մանրամասն են խոսում գերիների վերադարձի թեմայի մասին, այնքան խնդրի լուծումն ուշանում է։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Շիրակի մարզի Ազատան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Ուզում եմ վստահեցնել, որ արվել է առավելագույնը գերիների վերադարձի համար։ Ամենօրյա ռեժիմով ես աշխատում եմ այդ ուղղութայմբ` գնում են բանակցություններ, քննարկումներ։ Որևէ կասկած չունեմ, որ այդ խնդիրը լուծելու ենք»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` գերիների հարցով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի ներքին իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։

Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ իր որդու` Աշոտին գերիների դիմաց փոխանակելու իր իսկ հայտարարությանը։ Նա նշեց` թող որևէ մեկը չընկալի, թե վիճակն այնքան հուսահատ է, որ իր որդուն է ուղարկում։

Նա հավելեց նաև, որ գերիների վերադարձի ուղղությամբ կլինեն արդյունքներ։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին Արմավիրի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ի պատասխան Սերժ Սարգսյանը երեկ ասել էր` այս պարագայում Փաշինյանը թող իր որդուն Բաքվին տա ու փոխարենը 20-25 գերի հետ վերցնի։ Ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։

«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան` պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով». Աշոտ Փաշինյան

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա։

116
թեգերը:
Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Հայ գերիներ, անհետ կորածներ (339)
Ըստ թեմայի
«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
«Գերի չընկածը չի կարող ասել` արդյո՞ք կներեն նրան». գերությունից վերադարձածը` Փաշինյանին
Գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է. Թաթոյան
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

10
(Թարմացված է 14:10 20.06.2021)
Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Католикос Гарегин второй на внеочередных парламентских выборах Армении (20 июня 2021). Эчмиадзин
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Քվեարկությունից հետո Ամենայն հայոց հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

10
թեգերը:
Ընտրություններ, կաթողիկոս
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Քվեաթերթիկներ

Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

13
(Թարմացված է 13:53 20.06.2021)
Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

13
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Լևոն Տեր–Պետրոսյանը քվեարկեց

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

0
(Թարմացված է 14:08 20.06.2021)
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրատեղմաս էր գնացել մենակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի» վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը` քվեարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Первый президент Армении Левон Тер-Петросян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Տեր-Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»։ Առաջին նախագահը նստեց մեքենան և հեռացավ։

Նշենք, որ Տեր-Պետրոսյանն ընտրատեղամաս էր գնացել մենակ։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0
թեգերը:
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), Ազգային ժողովի ընտրություններ, Լևոն Տեր–Պետրոսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը