Աշոտ Փաշինյան

«Պատրաստ եմ մեկնել Ադրբեջան` պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով». Աշոտ Փաշինյան

527
(Թարմացված է 21:06 08.06.2021)
Նիկոլ Փաշինյանի որդին անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե թող վարչապետի պաշտոնակատարը որդուն փոխանակի 20-25 գերիների հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը հայտնում է, որ պատրաստ է մեկնել Ադրբեջան` պատանդի կամ որևէ այլ կարգավիճակով հայ ռազմագերիների վերադարձի պայմանով։ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով այսօր շրջանառվող թեմային։

Նիկոլ Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Դրան ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել էր` Փաշինյանը թող իր որդուն գերիների հետ փոխանակի։

Աշոտ Փաշինյանն էլ ի պատասխան ասում է` միշտ պատրաստ է եղել և կլինի։

«Որոշ քաղաքական շրջանակներ, շահարկելով այս թեման, կարծում են, որ մեր համար սեփական ես-ը, ընտանիքը կարմիր գծեր են հայրենիքի առաջ մատուցած ծառայությունների շրջանակում։ Էնտեղ, որտեղ կա Հայաստանի Հանրապետություն, կա հայրենիք, կա ապագա, մենք չունենք կարմիր գծեր, պատրաստ ենք կռվել, զոհվել, զոհաբերել ինքներս մեզ»,–գրել է Աշոտ Փաշինյանը։

Նա հավելում է, որ ամեն պահի էլ պատրաստ է մեկնել Ադրբեջան։

«Պաշտոնապես հայտնում եմ` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց». Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ այսօր ապարանցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտնել է` պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրանց թիվը մոտ 200 է։

527
թեգերը:
պատանդ, գերի, Աշոտ Փաշինյան
Ըստ թեմայի
Պատարագ Ստեփանակերտում. Կաթողիկոսն աղոթել է զոհերի, գերիների ու անհայտ կորածների համար
ՀՀ ԱԳՆ գոյություն չունի, դա խայտառակություն է, ո՞վ պետք է գերիներին վերադարձնի. Քոչարյան
«Դու էլ գերի վերցրու ու փոխանակիր». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Ընտրություններ

Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց

11
(Թարմացված է 13:14 20.06.2021)
Ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավարը թվային տվյալներ հայտնեց, թե որ հանցագործության մասին քանի ահազանգ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ընտրությունների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ շտաբն արդեն իսկ 21 դեպքի մասին է ահազանգ ստացել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց շտաբի ղեկավար Արմեն Մկրտչյանը։

«Մինչև այս պահը 21 դեպքերից 7-ին է ընթացք տրվել, իսկ մյուսները ստուգվում են։ Դրանցից միայն մեկն է գրանցվել Երևանում, մյուսների մասին ահազանգերը մարզերում են եղել։ Ահազանգերը հիմնականում վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն` նման 4 դեպք է եղել, իսկ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպք է գրանցվել։ Բացի այդ, գույքը դիտավորությամբ վնասելու 1, իսկ մարմնական վնասվածք ստանալու կրկին 1 դեպք է գրանցվել»,–ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ մինչև քվեարկության օրը ոստիկանությունում արձանագրվել է 244 դեպք։

Մկրտչյանի խոսքով` ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։

124 դեպքերից 35-ը, եղել են ընտրակաշառք ստանալու, տալու, առաջարկելու վերաբերյալ։ 124 դեպքերից 9-ի դեպքում քրեական գործ է հարուցվել, իսկ 95 դեպքով էլ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

11
թեգերը:
ընտրակաշառք, Ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, ահազանգ, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

Արման Բաբաջանյանը հերքում է, որ մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը

96
(Թարմացված է 13:05 20.06.2021)
Մինչ այդ ԶԼՄ–ներից մեկը, վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հերքում է, որ իր մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։ Նշենք, որ այդ մասին նա ասաց ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում։

Մինչ այդ «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Նա, իբր, քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։

96
թեգերը:
Հայաստան, կրակոց, ավտոմեքենա, Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով
Շտապօգնության ավտոմեքենա

Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները սննդային թունավորում են ստացել

0
(Թարմացված է 13:22 20.06.2021)
Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 19-ին զանգվածային թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:

Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գյուղի բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ, 60-ամյա Մանվել Գյուրջինյանը: 

Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ գործող տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով: 

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին: 

0