Առաջնագծում

Անիրական թվեր և մանիպուլյացիաներ. քաղաքականությունը «խժռեց» ՀՀ-ի կողմից զենքի գնման թեման

173
(Թարմացված է 20:24 08.06.2021)
Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրը զենքի գնման զգայուն թեման խաղաքարտ դարձավ, որը ինչպես  իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը հերթական անգամ փորձեցին օգտագործել ընդդիմախոսի դեմ։ Սակայն իրական պատկերն այստեղ այդքան էլ հեշտ չէ պարզել։

Սպառազինության հարցը բարձրացվել էր դեռ Արցախյան պատերազմի ժամանակ և այն չի փակվել ու դժվար էլ փակվի առաջիկայում։ Այս անգամ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանին պատասխանելով` հայտարարեց, որ 2018 թվականից երկրի ռազմական բյուջեն ավելացել է 48%–ով։ Հայաստանը 2019 թվականին ձեռք բերեց վերջին տասը տարիների ընթացքում գնված ողջ զենքի 62%–ը (248 մլն դոլարի)։ Ընդամենը 3 տարվա ընթացքում` 2018-2020 թվականներին, իշխանությունները գնել են զենքի ծավալի 75-80%-ը (կրկին 10 տարվա կտրվածքով, ընդհանուր առմամբ 398 մլն դոլարի)։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունները մի շարք պատճառներով հեռու են իրական լինելուց։

«Նախ` խոսելով տոկոսների մասին, նկատի ունեն որոշակի ֆորմալ, գրանցված գնումներ։ ՄԱԿ–ի երկրների սպառազինության ռեգիստրում և SIPRI (Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտ) տվյալների բազայում հաշվարկը հիմնված է տվյալ պահին գործող շուկայական գնի վրա։ Սակայն Հայաստանի զենքի գնումների ճնշող մեծամասնությունը (շուրջ 90%), ընդհուպ մինչև 2016 թվականը, իրականացվում էր ոչ ֆորմալ, առանց այդ գրանցման», – ասաց Միքայելյանը։

Բացի այդ, ըստ նրա, Հայաստանը հսկայական ծավալով սպառազինություն էր ստանում ոչ թե շուկայական, այլ արտոնյալ գներով, օրինակ «Իսկանդերը», «С-300»–ը (շուկայական արժեքը 250 մլն դոլար է)։ Շուկայում դրանք հարյուրավոր միլիոն դոլարներ արժեն, և դա համադրելի չէ նրա հետ, ինչ գնվել է նոր իշխանությունների օրոք։

«Շատ բաներ նրանից, ինչ ձեռք է բերվել Փաշինյանի օրոք, ամրագրված է եղել մինչև նա։ Ավելին, նա չեղարկել է որոշակի ծրագրված գնումներ, դրա փոխարեն «Սու-30» ինքնաթիռներ գնել, որոնք գումարային առումով կազմում են նրա ողջ գնումների 75%–ը։ Դա փաստացի մսխում է»,– ասաց Միքայելյանը։

ՀՀ և ՌԴ փոխարտգործնախարարները սպառազինությունների վերահսկման հարցեր են քննարկել

Հիշեցնենք, որ նախքան Փաշինյանի իշխանության գալը Երևանը երկու անգամ Ռուսաստանից ժամանակակից սպառազինություն և ռազմատեխնիկա ձեռք բերելու համար վարկ էր ստացել (200+100 մլն դոլար)։ Ընդ որում 100 մլն դոլարի ռուսական վարկի շրջանակում Հայաստան սպառազինության մատակարարման վերաբերյալ պայմանագրերը կնքվել էին 2018 թվականի նոյեմբերին։

Եվս մեկ պահ է, ըստ Միքայելյանի, պատերազմի առաջին օրերին ոչնչացված «ՕՍԱ» հնացած համակարգերի գնումը։ Այդ ԶՀՀ–ների և «Սու-30»-երի փոխարեն նախատեսվում էր ձեռք բերել մեծ թվով ԱԹՍ–ներ, քողարկող ցանցեր, կեղծ թիրախներ, ՀՕՊ, զրահատեխնիկա և հրետանի։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը ևս կարծում է, որ պայմանագրերից շատերը կնքվել են մինչև Փաշինյանի կողմից պաշտոնը ստանձնելը։ Եթե կոնկրետ գնումն արտացոլված է կոնկրետ տարում, դա չի նշանակում, որ մատակարարումն անմիջապես է իրականացվում։

Նա նաև ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ վարչապետի պաշտոնակատարը հիմնվում է SIPRI–ի տվյալների վրա, սակայն զենքի մի շարք գնումներ այնտեղ պարզապես արտացոլված չեն։

«Այդ տվյալները չեն ներկայացնում իրական վիճակը։ Դրանք կարող էին այդպիսիք լինել, եթե գաղտնազերծվեին իրական գնումներն ու ծախսերը։ Իսկ դա, բնականաբար, պետական նկատառումներից ելնելով, չի արվում և չի կարող արվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Հարությունովը։

Ավելին, նույնիսկ մինչև 2017-2018 թվականների պաշտոնական տվյալներն իրական պատկերին չէին համապատասխանում։ Հայաստանն իր պետբյուջեում ռազմական ոլորտի իրական ծախսերը չէր արտացոլում։

Մյուս կողմից, չի բացառվում, որ սպառազինության որոշակի գնումներ ոչ պաշտոնական եղանակով տեղի էին ունենում նաև Փաշինյանի վարչապետության օրոք։ Թեպետ թեժ ներքաղաքական պայքարի պայմաններում ռազմական ծախսերի ծավալը խաղաքարտ էր իշխանության ձեռքում, այդ պատճառով վերջին շրջանի վիճակագրությունը, ամենայն հավանականությամբ, մոտ է իրականությանը։

Օնիկ Գասպարյանի դեմ մեղադրանքը և Տավուշի գյուղերի հարցն ինձ համար նորություն էր. Մարուքյան

Սակայն ամբողջ այս իրավիճակում բոլորովին այլ պահ կա` պաշտպանունակության և ռազմական ծախսերի խնդիրը չի կարելի հանգեցնել միայն զենքի գնման հարցին։

«Այնտեղ կան շփման գծի ուժեղացման ինժեներական աշխատանքներ, ոչ թե «երկաթի» գնում, այլ սպառազինության այլ համակարգերի (օրինակ, կապ, ծրագրային ապահովում, կապիտալ շինարարություն)։ Մի շարք գործոններ կան, որոնք ազդում են մարտական գործողությունների արդյունավետության վրա, սակայն դրանք նկատելի չեն լայն հանրության համար, և այդ մասին առանձնակի չեն խոսում»,– ասաց Հարությունովը` հավելելով, որ հենց դրանք են հաճախ անցնում ծախսերի գաղտնի հոդվածներով։

Ընդհանուր առմամբ այս թեմայի վերաբերյալ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության կողմից ծավալված բանավեճը ավելի շատ նախընտրական բնույթ է կրում։ Իշխանությունը փորձում է ցույց տալ ձեռք բերվածի ծավալը, իսկ ընդդիմությունը փորձում ներկայացնել այն ամենը, ինչ եղել է 2018 թվականից հետո` որպես սխալ։

Հայաստանը 2019 թ.–ին ներկրել է 248 մլն դոլարի սպառազինություն. Նիկոլ Փաշինյան

Այսպիսով, ռազմական գնումների մասին իրական տեղեկությունը միայն մասնակիորեն է հասանելի, և այդ ամենը մասամբ է կապված բանակի մարտունակության բարձրացման հետ։ Եվ՛ «Սու-30»-երի, և՛ ՀՕՊ համակարգերի գնման հարցը չափից ավել է քաղաքականացված և դուրս է պատերազմի դասերի մասին իրական բանավեճերի դաշտից։

Ըստ Հարությունովի՝ այս թեման շահարկումների առարկա է, և հասարակությունը դրանց հետևից գնալով՝ հեռանում է իրական խնդիրներից։

173
թեգերը:
Զենք, սպառազինություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վերքերը բուժելուց բացի, տղաները հաղթում են պատերազմի ուրվականին
Հայաստանը չի բացառում, որ Ռուսաստանի հետ համատեղ զենք կարտադրի
«Հնարավոր չէ գտնել»․ Ռուսաստանը հրթիռային զենքի նոր, գաղտնի կրիչներ է կառուցում
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

90
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

90
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել