00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը

© Photo : Tatev Duryan // Facebook / ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of ArmeniaОмбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник
Омбудсмен Армении Арман Татоян посетил Сюникскую область с рабочим визитом (14 мая 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2021
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաև ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքների, հովիվներին քաշքշելու, խփելու, հայհոյելու դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նաև մի քանի օրինակ է ներկայացրել։

Օրինակ` ադրբեջանցի զինվորականները 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի:

Омбудсмен Арман Татоян посетил с рабочим визитом Гегаркуникскую область (15 мая 2021). Гегаркуник - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2021
Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան

Խոսքը, մասնավորապես, հունիսի 5-ի միջադեպի մասին է, երբ ադրբեջանական զինված ուժերը 30 րոպե տևողությամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հովվի ուղղությամբ։ Հովիվը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել էր: Ավելին, այդ ընթացքում ադրբեջանական զինվորականները հովվի եղջերավոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։

«Պետք է ավելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. հունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սյունիքի Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 23-ին, Խնածախ գյուղում մայիսի 29-ին եղջերավոր կենդանիների գողության կամ կենդանիներ մասամբ այդպես էլ չվերադարձնելու դեպքերը և այլն»,–ներկայացնում է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ը նկատում է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Այս գյուղերում մարդկանց զբաղմունքը և ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահությունն է:

Գեղարքունիքում միջադեպ է եղել. 2 հայ զինվոր թեթև մարմնական վնասվածք են ստացել

«Պետք է հաշվի առնել նաև նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն: Այս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով»,–գրում է ՄԻՊ–ը:

Նա ավելացնում է, որ նշված արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են թե´ Սյունիքի, թե´ Գեղարքունիքի մարզերի գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:

Митинг блока Айастан в Каджаране (7 июня 2021). Сюник - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2021
Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը

«ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,–կրկին հորդորում է Թաթոյանը:

Այս միջադեպերն ակնհայտ ցույց են տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Լրահոս
0