Լամպ

Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 7 մարզի որոշ հատվածներում

247
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Պուշկին փ. 31, 33 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, թիվ 65 դպրոց, Ֆրունզեի փ․ 60ա շենք, Բագրատունյաց պող․ 53 շենք, Ֆրունզեի, Թ․Սարյան, Լ․Խաչիկյան փողոցների սեփական տներ, Մանթաշյան փ․ 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Չարենց թաղամաս 16, 17, 28 շենքեր, Սայաթ- Նովա թաղամաս 1/1, 1/2, 6, 7, 8, 8/1, 8/2 շենքեր, Բրյուսովի թաղամաս 62, 68, 69, 70, 71 շենքեր, Գ․ Հակոբյանի անվան Ավանի մանկապատանեկան համալիր, թիվ 177 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Նոր Արեշ 35փ. 71-129; 37փ. 71-134 սեփական տներ,

11:00-17:00 Նոր Արեշ 2փ. 1-30; 4փ. 1-46 սեփական տներ, Մուրացան փ. 130-138 /զույգ/ սեփական տներ, Նորք Մարաշ՝ Նորք 9-րդ փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի փակուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 37 և 39 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 39փ. 1ա շենք

Արմավիրի մարզում՝

11:00-17:00 Զվարթնոց գյուղ և Էջմիածին քաղաք մասնակի,

Արագածոտնի մարզում՝

11:00-17:00 Դալարիկ գյուղ մասնակի,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Երասխ գյուղ մասնակի,

10:00-13:00Վեդի քաղաք` Կասյան, Ալեք Մանուկյան, Արարատյան, Արցախի, Սազայի Նիկողոսյան, Սարիբեկ Վարդանյան, Թումանյան, Պուշկինի, Խանջյան, Անդրանիկի, Գայի, 26 Կոմիսարների, Սայաթ-Նովա, Ներսիսյան, Չաուշի, Դանիել Վարուժանի, Տերյան, Պարոնյան, Կոմիտասի, Մարատ Խաչատրյան փողոցներ մասնակի, Ավշար գյուղ մասնակի,

10:00-15:00 Նորամարգ գյուղ մասնակի,

10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս մասնակի, Ոսկետափ գյուղ մասնակի,

10:30-16:00 Մասիս գյուղ մասնակի,

12:00-16:00 Սևակավան ևՏիգրանաշեն գյուղեր,

Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը

Վայոց Ձորի մարզում՝

10:00-16:00 Բարձրունի, Մարտիրոս, Սերս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ գյուղեր, Գոմք, Կապույտ գյուղեր,

11:00-13:00 Շատին գյուղ մասնակի, Արտաբույնք գյուղ մասնակի,

13:30-16:00 Հորբատեղ գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

10։00-16։00 Եղվարդ քաղաք՝ Սաֆարյան, Արա Գեղեցիկի, Նոր Թաղ, Նար-Դոսի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր-գյուղ և Կոտայք գյուղեր,

11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզում՝

10։00–11։00 Լիճք համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

12։00–13։00 Վերին Գետաշեն համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

14։00–15։00 Արծվանիստ համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

09:15-11:30 Կավճուտ գյուղ,

10:00-12:00 Հարթաշեն, Արեգունի, Քարահունջ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-14:00 Բնունիս գյուղ,

14:30-17:00 Տորունիկ գյուղ:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

247
թեգերը:
Լույս, Երևան, Մարզ, էլեկտրաէներգիա, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուս խաղաղապահներն ապահովել են 98 ուխտավորի անվտանգությունն Ամարասի վանք այցելելիս
Հրազդան քաղաքում 8 ժամ ջուր չի լինի
Ում խորհուրդ չի տրվում բողկ ուտել. սննդաբանի խորհուրդները
Տատյանա Բրուխունովա

Տարօրինակ լողազգեստ. Պետրոսյանի երիտասարդ կնոջ լուսանկարը բուռն արձագանքի է արժանացել

221
(Թարմացված է 21:02 22.06.2021)
Տատյանա Բրուխունովան հանգիստն անցկացնում է Մալդիվյան կղզիներում և պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սոցցանցում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Ռուսաստանցի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը` Տատյանա Բրուխունովան, իր հանգստից լուսանկար է հրապարակել, որում նա արտասովոր, եթե չասենք, տարօրինակ լողազգեստով է։

«Հզոր է». Եվգենի Պետրոսյանի կրակոտ պարը. տեսանյութ

Սև լողազգեստի վրա ժապավենաձև մակարոններ են պատկերված։ Ընդ որում` երկու մակարոնները հենց կրծքերի վրա են։ Տատյանան` գլխարկը գլխին, նստած է օվկիանոսի ափին։

«Ես ոչ միայն շատ պայուսակներ ունեմ, այլև լողազգեստներ», – լուսանկարին կից գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Օրեր առաջ Բրուխունովան ցուցադրել էր զվարճալի թութակներով լողազգեստը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Татьяна Брухунова (@bruhunova)

Հետևորդները գնահատել էին նրա բարձր կուրծքն ու շքեղ ազդրերը։

Ուրիշ կին կա՞ կողքին․ Եվգենի Պետրոսյանը նոր օգնականի հետ է միջոցառումներին այցելում

«Չնաշխարհիկ գեղեցկուհի։ Այնքան թեթև ու նուրբ է։ Ինչ զվարճալի լողազգեստ է։ Գեղեցիկ եք։ Նրբագեղ կազմվածք ունեք։ Լողազգեստը հիասքանչ է, հատկապես վերևի մասը», – լուսանկարը մեկնաբանել են օգտատերերը։

Ավելի վաղ Տատյանա Բրուխունովան անձնական բլոգում տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է զբոսնում մոտորանավակով։ Նա Պետրոսյանի հետ օվկիանոս էր դուրս եկել` դելֆիններին դիտելու։

«Երջանկություն կա»․ փոքրիկ Վահանին գրկած Եվգենի Պետրոսյանի լուսանկարը ցնցել է մարդկանց

221
թեգերը:
Լողազգեստ, Տատյանա Բրուխունովա
«Հայաստան» դաշինքի անդամներ

«Հայաստան» դաշինքը դատի է տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

160
(Թարմացված է 19:16 22.06.2021)
«Հայաստան» դաշինքը դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ «Հայաստան» դաշինքը հունիսի 21–ին դիմել է ՀՀ վարչական դատարան` հայց ներկայացնելով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական գործի` «Հայաստան» դաշինքը դատարանից պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ–ին մասնակիորեն անվավեր ճանաչել հունիսի 19-ին կայացրած որոշումը և նախազգուշացում կիրառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ:

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքը հունիսի 17-ին դիմել էր ԿԸՀ` հայտնելով, որ ՔՊ–ն քարոզարշավի ընթացքում «ակնհայտորեն օգտագործում է վարչական ռեսուրսը»` կառավարության լրատվական վարչության աշխատակիցներ տեսանկարահանման նպատակով, մեծ թվով ոստիկաններ ու ծառայողական ավտոմեքենաներ և այլն։ Դիմումում նշվել էր նաև Վարդենիսի տուն–ինտերնատի բնակիչներին քարոզարշավում ներգրավելու հանգամանքը։

Հունիսի 19–ին ԿԸՀ–ն որոշել էր մերժել բողոքը վերոհիշյալ հանգամանքների մասով, իսկ վարչապետի կողմից Facebook-ի պաշտոնական էջի օգտագործման պահով` կարճել։

ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

160
թեգերը:
«Հայաստան» դաշինք, Դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
Պայքարը շարունակելու ենք. «Հայաստան» դաշինքի ղեկավարը` մանդատները վերցնել–չվերցնելու մասին
«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքի առնչությամբ կդիմի Սահմանադրական դատարան
Միջազգային դիտորդներն անպատասխան են թողել ներկայացրած խախտումները․ «Հայաստան» դաշինք

Երեք հիմնական միֆ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին

0
(Թարմացված է 23:36 22.06.2021)
Ինչո՞ւ են Հիտլերի նկատմամբ հաղթանակը ավելի ու ավելի հաճախ վերագրում ԱՄՆ-ին, երբ են առաջացել պատերազմի թեմայով առաջին միֆերը և ինչպես պայքարել դրանց դեմ։ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 80-ամյակի առթիվ ներկայացնում ենք Sputnik-ի հոդվածը։

Ինչո՞ւ են ժամանակակից հանրության շրջանակում այդքան շատ կեղծիքներ հայտնվել Երկրորդ համաշխարհայինի մասին, և արդյո՞ք հնարավոր է դիմակայել դրանց։ Չէ՞ որ պատմությունը խեղաթյուրող և նացիզմի դեմ հաղթանակի գործում խորհրդային զինվորների ավանդը նսեմացնող հրապարակումները հայտնվում են հիմնականում սոցիալական ցանցերում, իսկ դրանք շատ դժվար է վերահսկել։

Հինգ օջախ, որոնք կարող են երրորդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

Այնուամենայնիվ, դրա դեմ հնարավոր է պայքարել, կարծում են մեդիաոլորտի մասնագետները։ Սակայն դրա համար պետք է հասկանալ պատերազմի մասին երեք գլխավոր միֆերը։

Միֆ այն մասին, որ հաղթանակը ԱՄՆ-ի շնորհիվ էր

«Կեղծարարության փորձեր, խոսակցություններ, որ պատերազմում Ամերիկան է հաղթել, նախկինում էլ են եղել, միայն թե այն ժամանակ լկտիության մակարդակն ավելի ցածր էր,-կարծում է գերմանացի գրող, «Antispiegel» կայքի ղեկավար Թոմաս Ռյոպերը։- Առաջ գոնե ասում էին, որ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ն դաշնակիցներ են եղել, որ ամենամեծ կորուստները կրել է հենց արևելյան ռազմաճակատը։ Իսկ հիմա խորհրդային զինվորներին ավելի ու ավելի հաճախ են օկուպանտներ անվանում, իսկ ամերիկացիները, պարզվում է, շոկոլադով էին եկել Գերմանիա»։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Ռյոպերի կարծիքով՝ պատմության աղավաղմանը շատ են նպաստում եվրոպական ԶԼՄ-ները, այդ թվում՝ գերմանական պարբերականները։ Նա հիշեցնում է, որ գերմանական «Der Spiegel» ամսագիրը սոցցանցերում հրապարակում էր արել այն մասին, որ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը ազատագրել են ամերիկացիները։ Ավելի ուշ, քննադատությունների տարափից հետո, պարբերականը հայտարարել էր, որ «սխալ» է թույլ տվել և ուղղել էր հրապարակումը։ Հիմա այնտեղ ասվում է, որ «Աուշվից» համակենտրոնացման ճամբարը ազատագրել է Կարմիր բանակը։

Մասնագետներն առաջարկում են դատապարտել պատմության ցանկացած խեղաթյուրում։ Այդպես, «Der Spiegel»-ի հրապարակմանը ուշադրություն հրավիրեցին գերմանալեզու օգտատերերերի մեկնաբանությունները, որոնք համարում էին, որ պաշտպանում են ոչ միայն իրական փաստը, այլև Աուշվիցում զոհված 1,4 միլիոն մարդկանց հիշատակը;

Միֆ այն մասին, որ նոր սերունդն անտարբեր է այդ պատերազմի նկատմամբ

Կարծիք կա, որ երիտասարդներն ավելի ու ավելի քիչ են հետաքրքրվում Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով։ Սակայն դա այդպես չէ, կարծում է Russia Today-ի լրագրող Մարիա Բուտինան և օրինակ է բերում «Անմահ գնդի» երթը. եթե նախկինում Ռուսաստանի սահմաններից դուրս այդ ակցիային մասնակցում էր ընդամենը 39 երկիր, ընդամենը մի քանի տարում նրանց թիվը հասավ 115-ի:

«Ուստի կարևոր է աջակցել մեր հայրենակիցներին, նրանք պատմական հիշողության պաշտպաններն են, խաղաղության և համագործակցության գաղափարներն իրականացնողները, արտերկրում Ռուսաստանի քաղաքացիների աջակցությունն ու հենարանը»,-ասում է Բուտինան։

Այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են ճշմարտությունն իմանալ պատերազմի մասին, աճում է նաև մերձավոր արտերկրում, կարծում են ֆորումի խոսնակները։ Դրա ապացույցը ռուսաստանցի Սերգեյ Միրոշնիչենկոյի կամավորական աշխատանքն է, ով աշխատանքից ազատ ժամանակ թարգմանում է Նյուրնբերգյան գործընթացի սղագրությունները և Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված այլ փաստաթղթեր:

Վերջերս համացանցում նաև նոր կայք է հայտնվել՝ «Nuremberg Media»-ն, որը պատմում է Նյուրնբերգյան ռազմական դատարանի մասին։ Նախագծի ստեղծողները «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ն է և «Sputnik» գործակալությունը։

Պատերազմի մասին խոսելիս պետք է փաստեր ներկայացնել, համոզված են «Նյուրնբերգի դասերը» համաժողովի մասնակիցները։ Մարդիկ, որոնք հայտարարում են, թե կոմունիզմն ու նացիզմը նույն բանն են, կորցնում են իրենց բոլոր փաստարկները՝ ծանոթանալով զանգվածային ստերիլիզացման գաղափարին։ Այս նախագիծը առաջարկել է գերմանացի բժիշկ Ադոլֆ Պոկորնին՝ 1941թ․-ի հոկտեմբերի իր նամակում՝ պնդելով, որ «թշնամին պետք է լինի ոչ միայն պարտված, այլև ոչնչացված»։

Պայծառ ապագայի գլխավոր թշնամին, կամ ինչպես են պարտված երկրները դուրս եկել ճգնաժամից

Այդ նպատակով Պոկորնին առաջարկում էր ստերիլիզացնել «3 միլիոն բանտարկյալ-բոլշևիկներին, որոնց պետք է զրկել բազմանալու հնարավորությունից»։ Բժշկի կարծիքով՝ դա անելուց հետո գերիներին կարելի էր մինչև կյանքի վերջ օգտագործել որպես աշխատուժ, և փորձարկման հաջող արդյունքի դեպքում նախատեսվում էր ճիշտ նույն կերպ վարվել ԽՍՀՄ մնացած բնակչության հետ Հիտլերի հաղթանակի դեպքում։

Ֆեյքերը ինտերնետի՞ շնորհիվ են հայտնվել

Իրականում կեղծ նորությունները միշտ էլ գոյություն են ունեցել, կարծում է լրագրող և «Թվային պատմություն» YouTube-ալիքի հեղինակ Եգոր Յակովլևը։ Եվ չնայած համացանցի շնորհիվ ֆեյքերը արագ են տարածվում տեղեկատվական դաշտում, դրանց մակարդակը բավական ընկել է։ 19-րդ դարում, օրինակ, պատմական մոլորությունները շատ ավելի ստեղծագործաբար էին հորինում։

1817թ․-ին չեխ բանաստեղծ Վացլավ Գանկան հայտնեց, որ Կրալե Դվուր քաղաքի եկեղեցում ձեռագիր է հայտնաբերել՝ հնագույն էպոս այն մասին, թե ինչպես են չեխերը 1242թ․-ին ջարդել․․․ թաթար-մոնղոլներին։ Շատ չեխեր հավատացին լեգենդին։ Բանաստեղծի սուտը հաջողվեց բացահայտել միայն 70 տարի անց դատարանի միջոցով։

Եվս մեկ հայտնի ֆեյք 1939թ․-ին հրապարակել էր ֆրանսիական «Havas» տեղեկատվական գործակալությունը։ Այն պնդում էր, որ Իոսիֆ Ստալինն ուզում էր գրավել Լեհաստանը և անգամ տարածում էր մի ճառ, որը գեներալիսիմուսն իբր արտասանել էր քաղբյուրոյում ի աջակցություն Գերմանիայի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։

Բրիտանացի և գերմանացի գիտնականները պատերազմից հետո կարողացան ապացուցել, որ «Havas» գործակալության հրապարակած ճառը կեղծիք է։

0
թեգերը:
ԽՍՀՄ, Ռուսաստան, Հայրենական մեծ պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ