Արխիվային լուսանկար

Երևանում և 6 մարզում երկար ժամանակ լույս չի լինելու

183
(Թարմացված է 08:53 07.06.2021)
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.

Երևան քաղաքում

10:00-16:00 Ֆրունզեի փ․ 6/1, 8/1 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Դ․ Մալյան նրբանցքի 8, 10 շենքեր, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորքի 7-րդ փողոցի սեփական տներ, Նորքի 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12 շենքեր, Նալբանդյան փ. 45, 47, 49, 51, 55, 59 շենքեր, Կորյուն փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Նոր Արեշ 35փ. 4-33; 37փ. 1-34; 41փ. 1-15; 43փ. 1-33; 45փ. 1-70; 6-40 սեփական տներ,

11:00-17:00 Կոմիտասի պող. 38/2 շենք, Երզնկյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արաբկիր 17 և 37 փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան 1-ին փակ. 9 շենք, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում

10:00-12:00 Մասիս քաղաք՝ Կայարան թաղամաս և 2-րդ թաղամասներ մասնակի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Նորաբաց և Զորակ գյուղեր մասնակի,

10:30-14:30 Դալար գյուղ մասնակի,

10:00-16:00 Ոսկետափ և Ավշար գյուղեր մասնակի,

10:30-16:00 Մասիս գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում

10:00-16:00 Կարմրաշեն գյուղ մասնակի,

11:00-15:30 Շատին գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում

10։30-16։30 Աբովյան քաղաք՝ Դատարանի վարչական շենք, Երիտասարդական, Կոտայքի, Գառնի, Տարտուի, Եղբայրության, Բարեկամության, Ինտերնացիոնալ փողոցներ, Հանրապետության փ. 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28 շենքեր, «Հայէկոնոմբանկ», «ՎՏԲ-Հայաստան բանկ» և «Այ Դի բանկ» ընկերություններ, Կենտրոնական շուկայի տարածք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կարմիր բանակի փողոցի հարակից տարածքներ, Գարեջրի գործարան և հարակից տարածք, Մայակովսկի և Բալահովիտ գյուղեր մասնակի,

11։00-17։00 Ձորաղբյուր և Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

Գեղարքունիքի մարզում

10։00-12։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Մակվիչ» ՍՊԸ, «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

11։30-14։30 Վարդենիս համայնք՝ Երևանյան, Կոմիտասի, Մռավյան, Աճառյան, Բաղրամյան, Վ․Մամիկոնյան, Շահումյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «ՎՏԲ-Հայաստանբանկ», «ԱԳԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ընկերություններ, «Վրեժ Ավետիսյան» ԱՁ, հակահետախուզություն, «Իրինա-Ինեսա» գազալցակայան, «Վիվասել-ՄՏՍ» և «Յուքոմ» ընկերությունների բջջային կայաններ,

Լոռու մարզում

11:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Կենտրոն 1, 2 և Լիֆտի թաղամասեր, Շահումյան, Թորոսյան, Մյասնիկյան, Շիրակի, Ավետիսյան փողոցներ, Այգեստան 1-ին նրբանցք և թիվ 1 դպրոց,

Սյունիքի մարզում

10:00-12:00 Գորիս քաղաք՝ Ավանգարդ, Երվանդունիների, Սալյան և Մաշտոցի փողոցներ մասնակի,

13:00-15:00 Գորիս քաղաք՝ Գորիսգյուղ թաղամաս և Սաթյան փողոց,

10:30-14:30 Սիսիան քաղաք՝ Ֆիզկուլտուրնիկների փ. 2, 4 շենքեր:

ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

183
թեգերը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ), Երևան, Մարզ, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
ՀԷՑ–ը էլեկտրաէներգիայի լավագույն մատակարարն է Կովկասում` ըստ CFI.co ամսագրի
ՀԷՑ-ը կհոսանքազրկի ինքն իրեն. էլեկտրաէներգիայի անջատումներ՝ մայրաքաղաքում ու 4 մարզում
Դադարեցվել է «ՀԷՑ»-ի, «Արարատ Ցեմենտի» և «Նոր Զովքի» գործունեությունը․ տեսչական մարմին
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

9
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

9
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Արխիվային լուսանկար

Շիրակի մարզում ընտրողներին կաշառելու գործով ձերբակալվել է 5 անձ

59
(Թարմացված է 12:29 21.06.2021)
Արթիկ քաղաքի 12 բնակարաններից խուզարկությամբ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ու մանակից ուժերի դաշինքներից մեկի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել ու տրամադրել են տարբեր չափի կաշառքներ, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Դեպքի առիթով ԱԱԾ–ում հարուցված ու ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Արթիկ քաղաքի 12 բնակարաններում, որտեղից հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացույցներ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ռուբեն Խլղաթյանը պետք է փող տար 147 ընտրողի. ՀՔԾ-ում կաշառքի գործերով 8 կասկածյալ կա

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

59
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Կաշառք, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով
Տեղամասում բռնություն գործադրելու փաստով հարուցվել է մեկ քրեական գործ. նոր տվյալներ
Կաշառք տալու մեջ մեղադրվող ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը կալանավորվել է
Բուշերի ատոմակայան

Բուշերի ԱԷԿ-ի վրա հարձակում չի եղել․ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ

0
ԱԷԿ-ի աշխատանքը ամեն տարի մի քանի օրով դադարեցվում է տեխնիկական սպասարկման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Բուշեր» ատոմակայանը հարձակման չի ենթարկվել, դրա աշխատանքը դադարեցվել է տեխնիկական անսարքության պատճառով: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեհը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

««Բուշեր» ատոմակայանը որևէ հարձակման չի ենթարկվել, այն կանգնեցրել են տեխսպասարկման համար՝ տեխնիկական անսարքության պատճառով»,-հայտարարել է նա։

Խաթիբզադեհի խոսքով՝ ԱԷԿ-ի աշխատանքը ամեն տարի մի քանի օրով դադարեցվում է տեխնիկական սպասարկման նպատակով:

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է նաև, որ կայանը կանգնեցվել է մի քանի օրով՝ մինչև անսարքության ամբողջական վերացումը:

«Բուշեր» ԱԷԿ-ի էներգաբլոկների կառուցումը համարվում է ռուս-իրանական խոշորագույն նախագիծը։ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցված ատոմակայանի առաջին բլոկը Իրանի ազգային էներգահամակարգին միացվել է 2011թ․-ի սեպտեմբերին։ Ռուսաստանն Իրանին մատակարարում է առաջին բլոկի ռեակտորի աշխատանքի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը։



0