Ապամոնտաժվում են մի գիշերում հայտնված ապօրինի շինությունները

Լկտիությունը հասել է գագաթնակետին. քանդվում են մի գիշերում հայտնված ապօրինի շինությունները

501
(Թարմացված է 22:04 06.06.2021)
Հերթական տաղավարը տեղադրվել է տրանսպորտային կանգառի տարածքում. այն ծածկել է նաև կանգառի հետևում գտնվող կանաչ տարածքն ու ծառերը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է Աջափնյակ համայնքում գաղտագողի, մեկ գիշերվա մեջ ապօրինի տեղադրված տաղավարը։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի Facebook-յան էջը։

«Որոշ քաղաքացիներ շարունակում են համայնքային հողերի զավթման անհաջող ու երբեմն լկտի փորձերը: Այս տաղավարը գիշերով տեղադրվել էր Աջափնյակ վարչական շրջանում, բայց ժամեր այն հայտնաբերվեց և ապամոնտաժվեց»,– ասված է հաղորդագրության մեջ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ Facebook-ի իր էջում մեկ այլ տաղավարի լուսանկար է տեղադրել։

«Որոշ մարդկանց լկտիությունը հասել է գագաթնակետին: Մեր ծառայություններն այժմ աշխատում են այս լկտիությունը ապամոնտաժելու ուղղությամբ»,– հայտնել է նա։

Հերթական տաղավարը տեղադրվել է տրանսպորտային կանգառի տարածքում։ Այն ծածկել էր նաև կանգառի հետևում գտնվող կանաչ տարածքն ու ծառերը։

Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է

Դատելով Կուբատյանի գրառման մեկնաբանություններից, այս ապօրինի կառույցը նույնպես գտնվում է Աջափնյակ համայնքում, ավելի կոնկրետ` Մարգարյան փողոցում։

501
թեգերը:
Երևանի քաղաքապետարան, ապօրինի շինություն
Ըստ թեմայի
Երևանը եղել է, կա և կլինի Ստեփանակերտի կողքին. համագործակցության ծրագիր է ստորագրվել
Ներդրումային ի՞նչ ծրագրեր են հետաքրքրում ռուսական բիզնեսին Հայաստանում
Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

163
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

163
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել

263
(Թարմացված է 19:46 19.06.2021)
Ռուսաստանաբնակ դիմահարդարը ընտանիքի հետ է այցելել Եռաբլուր ու ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Հայաստանում, ընտանիքի հետ այցելել է Եռաբլուր։ Նրանք ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված տղաների հիշատակին։ Գոհարն Instagram–ի իր էջի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ծածանվում հայկական եռագույնները։

«Օրը որոշեցինք սկսել բոլոր զինվորների եղբայրական գերեզման այցելելով։ Նրանք խիզախորեն կռվեցին ու անմահացան անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակ, նրանք իրենց կյանքը տվեցին հանուն մեր երկրի։ Հանգչեք խաղաղությամբ, հերոսներ... Եվ ներողություն, որ մենք չկարողացանք պաշտպանել ձեզ»,–տեսանյութին կից գրել է նա։

Instagram story Гоар Аветисян
Instagram story Гоар Аветисян

Ավելի վաղ Գոհար Ավետիսյանը ընտանեկան լուսանկարներ էր հրապարակել Սևանա լճից։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ Գոհարն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

Գոհար Ավետիսյանը կատարել է հոր երազանքը. դիմահարդարը հուզիչ տեսանյութ է հրապարակել

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

263
թեգերը:
Գոհար Ավետիսյան, Եռաբլուր պանթեոն

Նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը. տեսանյութ

0
(Թարմացված է 08:51 20.06.2021)
Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քվեարկեց ԱԺ արտահերթ ընտրություններում։  Նա իր ընտրությունը կատարեց Բաղրամյան պողոտա 3 հասցեում գտնվող Գրողների միության շենքում տեակայված ընտրատեղամասում։ Սարգսյանը դիմակով էր, սակայն երևում էր, որ լավ տրամադրություն ուներ։

Президент Армен Саркисян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Президент Армен Саркисян во время внеочередных парламентских выборов в Армении (20 июня 2021). Еревaн

Նախատեսվում էր, որ նախագահը կքվեարկի ժամը 09:00-ին, սակայն նա կես ժամ շուտ եկավ ընտրատեղամաս։ Sputnik Արմենիայի թղթակիցներին հաջողվեց տեսանկարահանել նախագահի քվեարկության պահը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը։ Այս պահին եղած տեղեկություններով` հանրապետության բոլոր 2008 ընտրատեղամասերն անխոչընդոտ բացվել են օրենքով նախատեսված ժամին։

Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Հայաստանում ընտրելու իրավունք ունեն 2 միլիոն 583 հազար 823 քաղաքացիներ։ Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը, ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը։
Հիշեցնենք` արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

0