Քվեաթերթիկներ

Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. սոցհարցում

349
(Թարմացված է 19:02 05.06.2021)
Ըստ սոցհարցումների`եթե ԱԺ արտահերթ ընտրությունը կայանար այս կիրակի, ապա Փաշինյանին և Քոչարյանին տրվող քվեները գրեթե հավասար կլինեին։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին քվե տվողների թիվը գրեթե հավասարվել է։ «Gallup International Association» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր ասուլիսի ժամանակ տվյալներ հրապարակեց` ներկայացնելով իրենց անցկացրած սոցհարցումների արդյունքները:

Նավասարդյանի խոսքով ՝ մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցմանը մասնակցել է Հայաստանի 1100 բնակիչ:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 22,4 տոկոսը, « Հայաստան» դաշինքի օգտին ՝ 20,6 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ձայն կտա ընտրողների 4,2 տոկոսը, իսկ 3,9 տոկոսը որոշել է քվեարկել «Պատիվ ունեմ » դաշինքի օգտին, 2,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի»», - ասաց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժին՝ 7,8%-ը։

«Ստացվում է` Քոչարյանի վարկանիշը գրեթե եռակի աճել է»,– ասաց նա։

Խորհրդարանն իմը չէ, վերադառնում եմ թատրոն. ի՞նչ են անելու ՔՊ–ի ցուցակից դուրս մնացածները

Հարցման համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի շատ կողմնակիցներ ունի գյուղերում ՝ 31,8 տոկոս։ Երևանում Փաշինյանի կուսակցությանը կողմ է արտահայտվել հարցվածների 15.1 տոկոսը, մարզային քաղաքներում՝ 19.4 տոկոսը։

««Հայաստան» դաշինքի դեպքում հակառակ պատկերն է` ընտրողների 24,6 տոկոսը Երևանից է, 23,4–ը՝ այլ քաղաքներից։ Ամենացածր ցուցանիշը՝ 14,5 տոկոսը, գյուղական բնակավայրերում է»,- նշեց Նավասարդյանը։

Նա նաև հայտնեց, որ հարցվածների 55,3 տոկոսը միանշանակ մասնակցելու է ընտրություններին, 11,9 տոկոսը` ավելի շուտ մասնակցելու է, 10,6 տոկոսը` ավելի շուտ չի մասնակցելու, իսկ 20,7 տոկոսը միանշանակ չի մասնակցելու։ Հարցվածների 1,5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։

Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

349
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (231)
Ըստ թեմայի
Փաշինյանն ասաց` 60% ձայն է պետք, որ չեզոքացնի «բոլոր դավադիր ծրագրերը մեր երկրի դեմ»
ՀՀԿ–ի սխալներն ուղղելի են` ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի սխալների. Վանեցյան
Թաթոյանը դատապարտելի է համարում Փաշինյանի օգտագործած բառապաշարը
Ընտրություններ

Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց

16
(Թարմացված է 13:14 20.06.2021)
Ոստիկանության օպերատիվ շտաբի ղեկավարը թվային տվյալներ հայտնեց, թե որ հանցագործության մասին քանի ահազանգ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ընտրությունների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ շտաբն արդեն իսկ 21 դեպքի մասին է ահազանգ ստացել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց շտաբի ղեկավար Արմեն Մկրտչյանը։

«Մինչև այս պահը 21 դեպքերից 7-ին է ընթացք տրվել, իսկ մյուսները ստուգվում են։ Դրանցից միայն մեկն է գրանցվել Երևանում, մյուսների մասին ահազանգերը մարզերում են եղել։ Ահազանգերը հիմնականում վերաբերել են 1-ից ավելի անգամ քվեարկելուն` նման 4 դեպք է եղել, իսկ քվեարկության գաղտնիությունը խախտելու 1 դեպք է գրանցվել։ Բացի այդ, գույքը դիտավորությամբ վնասելու 1, իսկ մարմնական վնասվածք ստանալու կրկին 1 դեպք է գրանցվել»,–ասաց Մկրտչյանը։

Նա հայտնեց նաև, որ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ մինչև քվեարկության օրը ոստիկանությունում արձանագրվել է 244 դեպք։

Մկրտչյանի խոսքով` ընթացք է տրվել 124 դեպքի, իսկ 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։

124 դեպքերից 35-ը, եղել են ընտրակաշառք ստանալու, տալու, առաջարկելու վերաբերյալ։ 124 դեպքերից 9-ի դեպքում քրեական գործ է հարուցվել, իսկ 95 դեպքով էլ նյութեր են նախապատրաստվում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

16
թեգերը:
ընտրակաշառք, Ազգային ժողովի ընտրություններ, քվեարկություն, ահազանգ, Հայաստան, ՀՀ Ոստիկանություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (231)
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել. ԲՀԿ առաջնորդը քվեարկեց հանուն անվտանգ հայրենիքի
Արման Բաբաջանյան. արխիվային լուսանկար

Արման Բաբաջանյանը հերքում է, որ մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը

143
(Թարմացված է 13:05 20.06.2021)
Մինչ այդ ԶԼՄ–ներից մեկը, վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հերքում է, որ իր մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։ Նշենք, որ այդ մասին նա ասաց ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում։

Մինչ այդ «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Նա, իբր, քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։

143
թեգերը:
Հայաստան, կրակոց, ավտոմեքենա, Արման Բաբաջանյան
Ըստ թեմայի
Տարեցները հիմնականում չգիտեն քվեարկության նոր կանոնները. մարդիկ շտապում են ընտրությունների
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
Արման Թաթոյանը խումբ է ուղարկել Սիսիան` «Հայաստան» դաշինքի ահազանգի հետքերով
Սերժ Սարգսյան

Հանուն հասարակության հաշտեցման. Սերժ Սարգսյանը կատարեց իր ընտրությունը

0
(Թարմացված է 13:33 20.06.2021)
Սերժ Սարգսյանը չպատասխանեց հնարավոր դաշինքների մասին հարցին. այդ մասին կխոսեն ընտրություններից հետո։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Առանց հասարակության համերաշխության հնարավոր չէ հասնել ո՛չ անվտանգության, ո՛չ տնտեսական զարգացման։ Այսօր ընտրատեղամասից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնմխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման»,– ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ քարոզարշավի ողջ ընթացքում իրավապահ համակարգը քաղաքական ճնշումների է ենթարկել «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներին ու համակիրներին։

Սարգսյանը նշեց, որ իրենք ուշադիր հետևում են ընտրության արդյունքներին, և օրվա երկրորդ կեսին «Պատիվ ունեմ» դաշինքը հանդես կգա միջանկյալ հայտարարությամբ, իսկ քվեարկության ավարտից հետո` վերջնական։

Սարգսյանը չպատասխանեց հնարավոր դաշինքների մասին հարցին. այդ մասին կխոսեն ընտրություններից հետո։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0
թեգերը:
քվեարկություն, Սերժ Սարգսյան, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (231)
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է
Հայաստանում քվեարկության առաջին 3 ժամերին ընտրությանը մասնակցել է ընտրողների 12.2 տոկոսը