Նոր ավոտբուսները

Նոր ավտոբուսները Երևանում կլինեն աշնանը. Հայկ Մարությանը լուսանկարներ է հրապարակել

232
(Թարմացված է 12:02 05.06.2021)
Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է հայկական կողմի պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Նոր ավտոբուսները Երևանում կլինեն այս տարվա աշնանը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Автобусы, предназначенные для Еревана, проходят завершающие работы на автозаводе в Китае
Ավոտբուսի սրահը

«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները: Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երևանի համար պատրաստվող ավտոբուսներն են: Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչև ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Автобусы, предназначенные для Еревана, проходят завершающие работы на автозаводе в Китае
Ավոտբուսի մուտքը

Հիշեցնենք` Մարությանը մայիսի 25-ին ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր, որ Չինաստանից առաջիկա վեց ամիսների ընթացքում 8,6 մետրանոց, ցածր հատակով և բարձր ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երևան: Հայաստան կժամանի նախ 161, ապա մնացած 50 ավտոբուսը, որոնք ձեռք բերելու համար պայմանագրեր են ստորագրվել: Ավտոբուսներն աշխատում են CNG-ով, որը դասվում է կանաչ վառելիքների շարքին:

Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել

232
թեգերը:
ավտոբուս, Հայկ Մարության, Երևան, Հայաստան
Արխիվային լուսանկար

Աղիքային վարակով Մարտունու ԲԿ տեղափոխվածների մոտ հայտնաբերվել են նաև Norovirus-ներ

12
(Թարմացված է 18:43 16.06.2021)
Բուժկենտրոնում նաև ներհիվանդանոցային վարակ է արձանագրվել, ինչի կապակցությամբ իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի ուսումնասիրություն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Օրերս աղիքային վարակով Մարտունու ԲԿ տեղափոխված պացիենտների նկատմամբ իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նաև Norovirus-ներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» է տեղափոխվել աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (ընդհանուր թուլություն, փսխում, լուծ) 14 պացիենտ (13-ը՝ 1-4 տարեկան երեխա, 1-ը՝ մեծահասակ):

«Հունիսի 16-ի դրությամբ` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ընդունված 14 պացիենտից 3-ը դուրս է գրվել, 11-ը հիվանդանոցում են»,–նշված է ԱՆ–ի հաղորդագրության մեջ։

Աղիքային վարակ Մարտունու բուժկենտրոնում․ ախտանշաններ են հայտնաբերվել տասնյակ երեխաների մոտ

Նշվում է նաև, որ պացիենտներն ընդունվել են Մարտունու ԲԿ «օբստրուկտիվ բրոնխիտ» և «բրոնխոպնևմոնիա» ախտորոշմամբ, սակայն վերջիններիս մոտ սկսվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ, ինչը վկայում է ներհիվանդանոցային վարակի արձանագրման մասին։

Ներհիվանդանոցային վարակի արձանագրման կապակցությամբ ԲԿ-ում իրականացվել է սանիտարահամաճարակային ռեժիմի, ինչպես նաև վարակի հսկողության գործընթացների ներդրման ուսումնասիրություն:

Երևանում երեխաները թթվասերից ու կաթնաշոռից են թունավորվե՞լ․ ՍԱՏՄ ստուգումների արդյունքը

12
թեգերը:
վարակ, Մարտունի, հիվանդություն
Ըստ թեմայի
Կաթնառատ գյուղում աղիքային հիվանդության 28 նոր դեպք է հայտնաբերվել․ ԱՆ
Աղիքային վարակ Մարտունու բուժկենտրոնում․ ախտանշաններ են հայտնաբերվել տասնյակ երեխաների մոտ
Սիսիանում աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով դեպքերի թիվը հասել է 370–ի
Գավառ

Սնունդ` քվեի դիմաց. Գավառում ընտրակաշառքի գործով ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել

11
(Թարմացված է 18:35 16.06.2021)
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ընտրողների նախապես կազմված ցուցակները, որոնց համաձայն ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ 7000-ական դրամի սննդամթերք են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Գավառում ընտրողներին որպես կաշառք սննդամթերք տալու դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 8 անձի:

Ինչպես հայտնում է Հատուկ քննչական կոմիտեն, 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ս. Զ.- ն Գավառի ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել նշված կուսակցության օգտին քվեարկելու համար:

Ս. Զ.-ն տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղարն է։

Ըստ մեղադրանքի, նա առաջնորդվել է գրասենյակի ղեկավարի հետ նախապես կազմված ընտրողների ցուցակով, և հունիսի 9-ին մի շարք ընտրողների 7000-ական դրամի սննդամթերք վճարել։

Կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նախապես կազմված ընտրողների ցուցակները, որոնց համաձայն` ավելի քան երեք տասնյակ քաղաքացիներ 7000-ական դրամի սննդամթերք են ստացել։ Նրանք հարցաքննվել են ու հաստատել ընտրակաշառք ստանալու հանգամանքը:

Ս.Զ.–ից բացի մեղադրանք է առաջադրվել նաև 7 այլ անձանց։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նշենք, որ նույն քրեական գործով ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել 1 անձի` տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ընտրական իրավախախտումների փաստերով 6 քրգործ է հարուցվել. ահազանգերը շատ ավելին են

Քրեական գործի նախաքննության այս փուլում 9 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ:

Նախաքննությունը շարունակվում է:

11
թեգերը:
Մեղադրանք, Ազգային ժողովի ընտրություններ, ընտրակաշառք, Հայաստան, Գավառ
Ըստ թեմայի
«Ընտրակաշառք տվողներին լցնելու ենք ծակերը». Նիկոլ Փաշինյան
«Երկու բևեռները փորձում են ժողովրդին մտցնել փակուղի». Կարին Տոնոյանը` ընտրապայքարի մասին
ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար
Նիկոլ Փաշինյան

«Հանգիստ մի հատ. դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու». Նիկոլ Փաշինյան

0
(Թարմացված է 19:07 16.06.2021)
Նիկոլ Փաշինյանն Արենիում խոսում էր սահմանազատման մասին։ Ի պատասխան մի կին նրան հարց ուղղեց, թե ի՞նչ է լինելու` թուրքն արդեն նայում է իրենց բակերին։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Քարոզարշավի շրջանակում Արենի այցելած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից մի կին հետաքրքրվեց` սահմանազատման աշխատանքների ավարտից հետո ի՞նչ է լինելու իրենց համայնքում։

«Թուրքը գալու է, մեր բակում նստի՞։ Հեն է` մեր բակում է, նայում են մեր բակին արդեն, բաղերին»,–հարցրեց կինը։

«Հանգիստ մի հատ։ Ես ասում եմ, որ դուք չեք որոշելու, թե որտեղ է թուրքը նստելու։ Ինչ վերաբերում է նրան, որ թուրքը նայում է, ապա 30 տարի թուրքը նայում է Այգեպար, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Կիրանց, Բերքաբեր, Ճամբարակ համայնքներին։ Պետք չի խուճապ տարածել։ Էդ որ ասում եք՝ թուրքը գալու է ձեր բակում նստի, ղալաթ է անելու»,–պատասխանեց Փաշինյանը։

Նա հավելեց, թե պետք չէ նման լուրեր տարածել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

0
թեգերը:
Արենի, Թուրք, Նիկոլ Փաշինյան, Հայաստան