լոռի, ծառահատում, անտառ, lori, antar, tsarahatum, dataxazutyun
Ծառահատում

Մեկուկես ժամում Լոռու մարզում հայտնաբերվել է փայտանյութով բեռնված 19 մեքենա

59
(Թարմացված է 19:20 04.06.2021)
Փայտանյութը տեղափոխող անձինք չեն ունեցել դրա ձեռքբերման փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանել փայտանյութի իրական քանակին։ Մի շարք դեպքերում էլ փայտանյութ տեղափոխող անձինք ներկայացրել են հին` ժամկետանց փաստաթղթեր։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության, Գուգարքի, Վանաձոր քաղաքի Տարոնի, Բազումի և Սպիտակի բաժինների ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում այսօր`  հունիսի 04-ին, ժամը 03։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել ապօրինի փայտանյութ տեղափոխող 19 բեռնատար ավտոմեքենա։ Դրանցում բեռնված փայտանյութը ոստիկանության տվյալներով 84խ/մ–ից ավելի է եղել։

Լոռիում մոտ 1000 ծառ է հատվել,18 անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում` անտառապահներ

Ինչպես հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, փայտանյութը տեղափոխող անձինք չեն ունեցել դրա ձեռքբերման փաստաթղթեր կամ եղած փաստաթղթերի տվյալները չեն համապատասխանել փայտանյութի իրական քանակին։ Մի շարք դեպքերում էլ փայտանյութ տեղափոխող անձինք ներկայացրել են հին` ժամկետանց փաստաթղթեր։

Փայտանյութը տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։

Հայտնաբերված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեաիրավական գործընթացներ։

59
թեգերը:
ծառահատում, ծառ, Անտառ, փայտ, Լոռի, ՀՀ դատախազություն
Ապօրինի շինությունների ապամոնտաժում

Ընդունեք այս հայտարարությունը որպես զգուշացում. Մարությանը դիմել է քաղաքացիներին

0
Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դիմել է Երևանի այն քաղաքացիներին, ովքեր Երևանի տարածքում ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել:

«Ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը»,- նշում է Մարությանն ի պատասխան ապօրինի կառույցների տերերի աայն առաջարկին, որ քաղաքային իշխանությունները չքանդեն դրանք, այլ իրենց ժամանակ տան ինքնուրույն քանդելու:

«Ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,- նշում է նա:

Երևանի քաղաքապետը վստահեցնում է, որ քաղաքապետարանը հաստատակամ է և հետևողականորեն գնալու է բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստում Հայկ Մարությանը, անդրադառնալով օրեցօր ավելացող ապօրինի կրպակներին ու շինություններին, հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի շինարարության հարցում գործում է հանցավոր խումբ, որում ներգրավված են բազմաթիվ մարդիկ պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։

Քաղաքապետը նշել էր, որ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն։

0
Արխիվային լուսանկար

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից

23
(Թարմացված է 16:52 25.06.2021)
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ։

«Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

23
թեգերը:
Արմեն Չարչյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)
Ըստ թեմայի
«Նստվածքը մնացել է». հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը
Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին
Դատախազությունը չի կասկածում Չարչյանի մասնագիտական հեղինակության վրա. հայտարարություն