Գալուստ Սահակյան

«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ». Գալուստ Սահակյանն ընտրել է «Սպուտնիկ V»-ն

87
(Թարմացված է 18:07 04.06.2021)
Գալուստ Սահակյանը պատվաստումից հետո իրեն լավ է զգացել, քանի որ վճռական է տրամադրված եղել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ Covid-19-ի դեմ պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ», – կատակեց Սահակյանը` դիմելով Sputnik Արմենիայի թղթակցին։

Նա վստահեցրեց, որ իրեն լավ է զգացել պատվաստումից հետո։

«Էն, որ ասում էին` 3-4 օր պետք է անցնի, գուցե վատ զգամ, չի եղել։ Ես ինձ լավ եմ զգացել։ Դա մարդու կամքից էլ է կախված, ես վճռական եմ տրամադրված եղել», – ասաց Սահակյանը։

Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքով։ Գալուստ Սահակյանը, սակայն, չի ցանկացել ընդգրկվել նախընտրական ցուցակում։

87
թեգերը:
կորոնավիրուս, պատվաստանյութ, Գալուստ Սահակյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում փոփոխություն է կատարվել «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու կարգում
ՌԴ–ն դիտարկում է Հայաստանին պատվաստանյութերով օգնելու հարցը. Լավրով
Եթե աշխատակիցների 70% պատվաստված է Covid 19-ի դեմ, ընկերությունը հատուկ տարբերանշան կստանա
Կովեր

Ինչո՞ւ են որոշ գյուղացիներ խուսափում անասուններին պատվաստելուց․ 2 մլն կենդանի պատվաստվել է

16
(Թարմացված է 21:23 13.06.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախախարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի անասնապահության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանն ու նրա տեղակալ Նորիկ Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik․ Հայաստանում մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները և տուբերկուլինիզացիայի ախտորոշիչ միջոցառումը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լևոն Եղոյանը։

 Մարզերում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված, իսկ հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

«Մայիսի դրությամբ` ավելի քան 2 մլն անասուն պատվաստվել է, պատվաստումները մեր հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն և խթանելու են անասնապահությունը։ Պետք է անդրադառնամ մի մտահոգիչ երևույթի, որ որոշ գյուղացիներ խուսափում են իրենց անասուններին պատվաստելուց, որպեսզի կենդանիների առկայությունը չբացահայտվի և իրենք չզրկվեն սոցիալական նպաստներից։ Սակայն մյուս կողմից նման քայլի դիմելով` նրանք մեծացնում են հիվանդությունների ռիսկայնությունը, և արդյունքում հնարավոր է, որ սպառողների սեղանին հայտնվի անառողջ մսամթերք, հետևաբար բոլոր կենդանիների պատվաստումը բխում է ազգաբնակչության շահերից»,– ասաց Լևոն Եղոյանը։

Նորիկ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում կատարվել է 108 հազար 310 հա տարածքի մոնիթորինգ: Մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը որոշելու նպատակով մոնիթորինգ է իրականացվել է 67 հազար 50 հա վարելահողերում և բազմամյա տնկարներում, իսկ մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ կիրականացի 42 հազար 455 հա տարածքում:

© Sputnik
Ինչպես է պետությունն օգնում գյուղացիներին. ներկայացնում են մասնագետները

«Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին բաշխվել է շուրջ 2 հազար 213 կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ, որն ավելի արդյունավետ է գործում` ի տարբերություն նախկինում կիրառված ցինկֆոսֆիտների»,– նշեց Նորիկ Բարսեղյանը։   

Նա հավելեց, որ հիվանդությունների և վնասատուների դեմ մոնիթորինգ է իրականացվել նաև պտղատու ծառերի և խաղողի այգիներում, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի տարածքներում:

16
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, գյուղացի, կենդանի, անասուն
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

45
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

45
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի

Շաբաթը թեժ էր ոչ միայն քաղաքական կյանքում, այլև Երևանի ամենամեծ աղբավայրում. լուսանկարներ

0
(Թարմացված է 21:34 13.06.2021)
  • Հրշեջ մեքենան՝ Նուբարաշենի աղբավայրում՝ մայրամուտի ֆոնին
ԱԻՆ աշխատակիցը՝ Նուբարաշենի աղբավայրում
  • ԱԻՆ աշխատակիցը՝ Նուբարաշենի աղբավայրում
  • Հայկական և ադրբեջանական դիրքերը Սոթքում
  • Սոթքում դիրքի ավագ, սերժանտ Վարուժան Թումանյանը
  • ՀՅԴ երիտասարդների նետած կոնֆետները, մրգերն ու կիսավարտիքները կառավարության շենքի մոտ՝ 2021թ. հունիսի 10-ին տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ
  • Վանաձորում լեռնային հեծանիվների այգու այցելուներից մեկը
  • Boo Mountain Bike Park նախագծի համահիմնադիրներ Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը՝ Վանաձորի լեռնային հեծանիվների այգում
  • Փարիզահայ դերասան Սիփան Մուրադյանը
  • Երուսաղեմից եկած երաժիշտ Ափո Սահակյանը
  • Երևան ժամանած ռուսական արտադրության նոր մարդատար վագոնները
  • Ռուսական արտադրության նոր մարդատար վագոնների բորտուղեկցորդուհին
Sputnik Արմենիան առանձնացրել է լուսանկարներ, որոնք պատմում են շաբաթվա՝ աչքի ընկած իրադարձությունների մասին։

Շաբաթը սկսվեց նախընտրական քարոզարշավով․ ներքաղաքական՝ առանց այն էլ սրված կյանքն էլ ավելի թեժացավ։ Փորձագետները նշում են՝ ատելության խոսքի ու բռնության կոչերի այսպիսի առատություն դեռ երբեք չէր եղել։

Մայրաքաղաքում վիճակը թեժ էր ոչ միայն փոխաբերական, այլև՝ ուղիղ իմաստով։ Օրեր շարունակ հրշեջներին չի հաջողվում մարել Երևանի ամենամեծ աղբավայրում բռնկված հրդեհը։

Այս շաբաթվա ու թերևս վերջին ամիսների լավագույն լուրը 15 հայ ռազմագերիների վերադարձն էր․ նրանց դիմաց հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց Ակնայի (Աղդամի) ականապատ դաշտերի քարտեզը։

Sputnik Արմենիան առանձնացրել է լուսանկարներ, որոնք պատմում են շաբաթվա այս և մյուս աչքի ընկած իրադարձությունների մասին։

0
  • Հրշեջ մեքենան՝ Նուբարաշենի աղբավայրում՝ մայրամուտի ֆոնին
ԱԻՆ աշխատակիցը՝ Նուբարաշենի աղբավայրում
    © Sputnik / Aram Nersesyan

    Հրշեջ մեքենան՝ Նուբարաշենի աղբավայրում՝ մայրամուտի ֆոնին

  • ԱԻՆ աշխատակիցը՝ Նուբարաշենի աղբավայրում
    © Sputnik / Aram Nersesyan

    ԱԻՆ աշխատակիցը՝ Նուբարաշենի աղբավայրում

  • Հայկական և ադրբեջանական դիրքերը Սոթքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայկական և ադրբեջանական դիրքերը Սոթքում

  • Սոթքում դիրքի ավագ, սերժանտ Վարուժան Թումանյանը
    © Sputnik / Asatur Yesayants

    Սոթքում դիրքի ավագ, սերժանտ Վարուժան Թումանյանը

  • ՀՅԴ երիտասարդների նետած կոնֆետները, մրգերն ու կիսավարտիքները կառավարության շենքի մոտ՝ 2021թ. հունիսի 10-ին տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ
    © Sputnik / Asatur Yesayants

    ՀՅԴ երիտասարդների նետած կոնֆետները, մրգերն ու կիսավարտիքները կառավարության շենքի մոտ՝ 2021թ. հունիսի 10-ին տեղի ունեցած անհնազանդության ակցիայի ժամանակ

  • Վանաձորում լեռնային հեծանիվների այգու այցելուներից մեկը
    © Sputnik / Aram Nersesyan

    Վանաձորում լեռնային հեծանիվների այգու այցելուներից մեկը

  • Boo Mountain Bike Park նախագծի համահիմնադիրներ Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը՝ Վանաձորի լեռնային հեծանիվների այգում
    © Sputnik / Aram Nersesyan

    Boo Mountain Bike Park նախագծի համահիմնադիրներ Վաղինակ Կարապետյանն ու Էմմա Պետրոսյանը՝ Վանաձորի լեռնային հեծանիվների այգում

  • Փարիզահայ դերասան Սիփան Մուրադյանը
    © Sputnik / Aram Nersesyan

    Փարիզահայ դերասան Սիփան Մուրադյանը

  • Երուսաղեմից եկած երաժիշտ Ափո Սահակյանը
    © Sputnik / Aram Nersesyan

    Երուսաղեմից եկած երաժիշտ Ափո Սահակյանը

  • Երևան ժամանած ռուսական արտադրության նոր մարդատար վագոնները
    © Sputnik / Asatur Yesayants

    Երևան ժամանած ռուսական արտադրության նոր մարդատար վագոնները

  • Ռուսական արտադրության նոր մարդատար վագոնների բորտուղեկցորդուհին
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռուսական արտադրության նոր մարդատար վագոնների բորտուղեկցորդուհին

թեգերը:
Լուսանկար, հրդեհ, Նուբարաշենի աղբավայր, Սահման, Սոթք, գերի, Հայաստան