Արթուր Աբրահամը այգի է կառուցում Ներքին Չարբախում

Արթուր Աբրահամը այգի է կառուցում Ներքին Չարբախում

179
(Թարմացված է 16:24 04.06.2021)
Հանրահայտ բռնցքամարտիկը լուսանկարվել է ապագա այգու ֆոնին։ Նոր այգին նաև խաղահրապարակ կունենա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, հայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը այգի է կառուցում Երևանում։

«Իմ ծննդավայր Ներքին Չարբախում սկսել եմ այգու շինարարական աշխատանքները։ Շուտով այստեղ այգի կլինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Բռնցքամարտիկը նշել է, որ այգին նաև խաղահրապարակ կունենա։

Արթուր Աբրահամը գերմաներեն է խոսում. տեսանյութ

Հայտնի է Արթուր Աբրահամի ամուսնալուծության պատճառը

179
թեգերը:
Այգի, Արթուր Աբրահամ, Երևան, Հայաստան
Село Коти

Ինչո՞ւ են որոշ գյուղացիներ խուսափում անասուններին պատվաստելուց․ 2 մլն կենդանի պատվաստվել է

10
(Թարմացված է 21:04 13.06.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախախարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի անասնապահության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանն ու նրա տեղակալ Նորիկ Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik․ Հայաստանում մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները և տուբերկուլինիզացիայի ախտորոշիչ միջոցառումը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լևոն Եղոյանը։

 Մարզերում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված, իսկ հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

«Մայիսի դրությամբ` ավելի քան 2 մլն անասուն պատվաստվել է, պատվաստումները մեր հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն և խթանելու են անասնապահությունը։ Պետք է անդրադառնամ մի մտահոգիչ երևույթի, որ որոշ գյուղացիներ խուսափում են իրենց անասուններին պատվաստելուց, որպեսզի կենդանիների առկայությունը չբացահայտվի և իրենք չզրկվեն սոցիալական նպաստներից։ Սակայն մյուս կողմից նման քայլի դիմելով` նրանք մեծացնում են հիվանդությունների ռիսկայնությունը, և արդյունքում հնարավոր է, որ սպառողների սեղանին հայտնվի անառողջ մսամթերք, հետևաբար բոլոր կենդանիների պատվաստումը բխում է ազգաբնակչության շահերից»,– ասաց Լևոն Եղոյանը։

Նորիկ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում կատարվել է 108 հազար 310 հա տարածքի մոնիթորինգ: Մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը որոշելու նպատակով մոնիթորինգ է իրականացվել է 67 հազար 50 հա վարելահողերում և բազմամյա տնկարներում, իսկ մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ կիրականացի 42 հազար 455 հա տարածքում:

«Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին բաշխվել է շուրջ 2 հազար 213 կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ, որն ավելի արդյունավետ է գործում` ի տարբերություն նախկինում կիրառված ցինկֆոսֆիտների»,– նշեց Նորիկ Բարսեղյանը։   

Նա հավելեց, որ հիվանդությունների և վնասատուների դեմ մոնիթորինգ է իրականացվել նաև պտղատու ծառերի և խաղողի այգիներում, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի տարածքներում:

10
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, գյուղացի, կենդանի, անասուն
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

23
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

23
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի