Մամուլի ասուլիս՝ Հանրապետական դատաբժշկական կենտրոնում։

Պետությունից մասնագետներ ենք խնդրել՝ չեն օգնել, հիմա ինչ ասես ասում են. փորձագետ

201
(Թարմացված է 14:43 04.06.2021)
Փորձագետները ասում են, որ COVID-19-ով վարակվելիս էլ թույլ չեն տվել իրենց մեկուսացնեն, որ աշխատանքը չտուժի։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հանրապետական դատաբժշկական կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանը մամուլի ասուլիսին ասաց, որ կենտրոնի փորձագետները վերջին ութ ամիսը աշխատել են օրուգիշեր։

«Պատգամավորներ կան, որ կնունքներ ու քեֆեր են արել էս ընթացքում, իսկ մենք աշխատավայրից տուն չենք գնացել։ Հիմա կանգնում`ինչ ասես ասում են մեր հասցեին»,– ասաց Բաղդասարյանը։

Նրա գործընկեր Դիանա Հարությունյանը նշեց, որ պետությունը ոչ մի կերպ չի աջակցել կենտրոնին։

«Խնդրել ենք, ասել ենք` մեզ մասնագետներ են պետք։ Ոչինչ չեն արել, ոչ մեկը մեր դուռը չի թակել։ Իսկ այժմ քննադատում են», – ասաց նա։

Փորձագետներից Արևիկ Սարգսյանը ասաց` թշնամուն չէր ցանկանա այն ամբողջ աշխատանքը, որ իրենք են արել։

«Մենք գնահատանքի չենք սպասում, մեր աշխատանքն ենք արել, բայց երեք օր է` պարալիզացված ենք, լրատվականներում, սոցցանցերում, ամբիոններում վիրավորում են մեզ, և մենք չենք կարողանում աշխատել։ Խնդրում ենք` թույլ տվեք շարունակել մեր աշխատանքը»,– ասաց նա։

Նրա խոսքով` COVID-19-ով վարակվելիս էլ թույլ չեն տվել իրենց մեկուսացնեն, որ աշխատանքը չտուժի, իրար վարակելով, առանց շաբաթ–կիրակիների օրուգիշեր աշխատել են։

Զինվորների աճյունների աղմուկից հետո Դատաբժշկականի Աբովյանի մասնաճյուղի վարիչը հեռացվել է

Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանը նշեց, որ իրենց լրատվականներում ու սոցցանցերում վիրավորում են, երբ պարզվում է` իդենտիֆիկացած զինվորը ողջ է։

«Ու ոչ մեկը չի ասում, որ այդ ողջ զինվորը առանց ձեռք է, իսկ մեզ մոտ նրա ձեռքն է հայտնվել… Այդքան լսել եք ԱԹՍ–ների մասին, որքան էլ մեզ հաճելի չէ լսել, բայց պետք է հասկանալ` պայթյուններից մարդու մարմնի մասերը այս ու այն կողմ են շպրտվում։ Այդ իսկ պատճառով նույն մարդը կարող է մի քանի անգամ, մի քանի մասունքով իդենտիֆիկացվել», – ասաց վարիչը։

Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզային բաժնի վարիչ Արմեն Գևորգյանն էլ հավաստիացրեց, որ խոսք չի կարող լինել թաքցված դիակների մասին։ Նա նաև հավելեց, որ բոլոր դիերը իրենց մոտ պահվում են սպիտակ պոլիէթիլենային պարկերի մեջ, որոնք համարակալված են։

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստով։

Աշխարհում ոչ մի կենտրոն չէր կարող պատրաստ լինել նման ծավալի աշխատանքի. Դատաբժշկականի վարիչ

201
թեգերը:
ասուլիս, փորձագետ, Դիակ
Ըստ թեմայի
«Մենք էլ ենք մարդ». Լենա Նազարյանը` Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանելու մասին
Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ–ում չեն կարող ադրբեջանցիների դիեր լինել, ՀՀ–ում հերքում են
Անահիտ Ավանեսյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` իրենց հաղթանակը տոնելու

60
(Թարմացված է 13:56 12.06.2021)
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ընտրությունների արդյունքներով պետք է քաղաքացին ցույց տա, թե ով է «ժեխը»։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Պետությունը 2001-ից փող է տալիս, որ մաքրեն տարածքը. չկա, կերան». Փաշինյանին` Ծովագյուղում

60
թեգերը:
հաղթանակ, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ակտիվ քննարկման մեջ ենք ռուսական կողմի հետ». Փաշինյանը` սահմանին ստեղծված իրավիճակի մասին
Ստորագրելուց առաջ Փաշինյանը քննարկել է համաձայնագիրն իր թիմի հետ․ Օնիկ Գասպարյան
Փորձ է արվում ցույց տալ, որ Փաշինյանն ունի Արևմուտքի աջակցությունը
Փաշինյանը 2018թ․-ի հաջողությունը չի ունենա, բայց ճակատագրական պարտություն նույնպես չի կրի
Տիգրան Դավուդյան. արխիվային լուսանկար

ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը

39
(Թարմացված է 13:32 12.06.2021)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազություն է ուղարկել Տիգրան Դավուդյանի գրանցման առնչությամբ իր ունեցած նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 131-րդ հորիզոնականում ընդգրկված Տիգրան Դավուդյանի գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից։

Պարզվել է, որ Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն։ ԿԸՀ-ն ՔՊ պատգամավորի թեկնածուի ներկայացուցչին հայտնել է, որ վարույթ է հարուցվել, սակայն Դավուդյանի` ԻԻՀ քաղաքացիություն ունենալու փաստը հերքելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Ուստի, ԿԸՀ-ն հայտնում է, որ Դավուդյանն օրենքով սահմանված կարգով չունի ընտրվելու իրավունք։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նյութերն ուղարկել է դատախազություն։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը

39
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի
Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը
Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

0
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

0
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը