Սերգեյ Աբգարյան

Սառնարանում դիերի պահելը հոգեբանական պահ է, կարևորը` փակ տեղում լինեն. դատաբժիշկ

275
(Թարմացված է 14:07 04.06.2021)
Դատաբժշկի խոսքով` դիերի մեծ մասը փափուկ հյուսվածքներ չունեն, կմախքացած վիճակում են և էական չէ` սառնարանում կպահվեն, թե այլ տեղ։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արմավիրի մարզային բաժնի վարիչ Սերգեյ Աբգարյանը, անդրադառնալով նկուղում դիերի պահման միջադեպին, ասաց, որ իրականում խիստ անհրաժեշտություն չկա դիերը սառնարանում պահելու։

«Դիերի մեծ մասը փափուկ հյուսվածքներ չունեն, կմախքացած վիճակում են և էական չէ` սառնարանում կպահվեն, թե որտեղ։ Կարևորը, որ փակ տարածքում լինեն, որ մեխանիկական վնասվածքներ չստանան։ Մեզ համար ավելի շատ հոգեբանական պահ է, որ մեր զինվորների դիերը պետք է պահվեն սառնարանում, սակայն դա շատ մեծ տարբերություն չի տալիս», – ասաց Աբգարյանը։

Նրա խոսքով` ամեն ինչ արվել է առավել թվով սառնարաններ ապահովելու համար։

«Բայց նորից եմ կրկնում` կմախքացած, ոսկորները միայն պահպանած դիակի համար սառնարանային պահպանումը շատ քիչ դեր ունի։ Առանձին ոսկորներ են` դաստակի, ծնոտի, կարևորը՝ դրանք դրսից ոչ մի կերպ չվնասվեն»,–ասաց դատաբժիշկը։

Մայր աթոռը խստագույնս դատապարտել է զոհվածների աճյունների հանդեպ վերաբերմունքը

Նշենք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն: Հարուցվել է քրեական գործ։

275
թեգերը:
Պատերազմ, դիահերձարան, Դիակ
Ըստ թեմայի
Ադրբեջանը հայտարարում է, որ ՀՀ–ում չեն կարող ադրբեջանցիների դիեր լինել, ՀՀ–ում հերքում են
Շիրակի ձորերից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների պարագայում նույնպես դիահերձում կիրականացվի
Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար

Փաշինյանը հունիսի 21-ին հրավիրում է Հանրապետության հրապարակ` իրենց հաղթանակը տոնելու

62
(Թարմացված է 13:56 12.06.2021)
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ընտրությունների արդյունքներով պետք է քաղաքացին ցույց տա, թե ով է «ժեխը»։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանը բոլորին ընտրությունների հաջորդ օրը` հունիսի 21-ին, հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

«Այո՛, Հայաստանից պետք է հեռացվի կեղեքող էլիտան։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք, թե ով է «ժեխը»։ Բոլորիդ հունիսի 21-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ` արձանագրելու ոչ բռնի պողպատյա հեղափոխության, ՀՀ քաղաքացու հաղթանակը»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Պետությունը 2001-ից փող է տալիս, որ մաքրեն տարածքը. չկա, կերան». Փաշինյանին` Ծովագյուղում

62
թեգերը:
հաղթանակ, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
«Ակտիվ քննարկման մեջ ենք ռուսական կողմի հետ». Փաշինյանը` սահմանին ստեղծված իրավիճակի մասին
Ստորագրելուց առաջ Փաշինյանը քննարկել է համաձայնագիրն իր թիմի հետ․ Օնիկ Գասպարյան
Փորձ է արվում ցույց տալ, որ Փաշինյանն ունի Արևմուտքի աջակցությունը
Փաշինյանը 2018թ․-ի հաջողությունը չի ունենա, բայց ճակատագրական պարտություն նույնպես չի կրի
Տիգրան Դավուդյան. արխիվային լուսանկար

ՔՊ ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանը նաև Իրանի քաղաքացի է. ԿԸՀ–ն մերժել է գրանցումը

40
(Թարմացված է 13:32 12.06.2021)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դատախազություն է ուղարկել Տիգրան Դավուդյանի գրանցման առնչությամբ իր ունեցած նյութերը։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 131-րդ հորիզոնականում ընդգրկված Տիգրան Դավուդյանի գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից։

Պարզվել է, որ Դավուդյանն ունի նաև Իրանի քաղաքացիություն։ ԿԸՀ-ն ՔՊ պատգամավորի թեկնածուի ներկայացուցչին հայտնել է, որ վարույթ է հարուցվել, սակայն Դավուդյանի` ԻԻՀ քաղաքացիություն ունենալու փաստը հերքելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։

Ուստի, ԿԸՀ-ն հայտնում է, որ Դավուդյանն օրենքով սահմանված կարգով չունի ընտրվելու իրավունք։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս նյութերն ուղարկել է դատախազություն։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Զոմբի», «ոհմակ», «բորենի». Թաթոյանը դատապարտում է վիրավորելն ու ծաղրելը

40
թեգերը:
Ընտրություններ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)
Ըստ թեմայի
ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի
Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը
Փաստաբանները զբաղվում են. Արզաքանցյանը կվիճարկի՞ ԿԸՀ-ի որոշումը
Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանը ձգտում է ռազմագերիների խնդրի փակմանը «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դեսպան

0
(Թարմացված է 14:44 12.06.2021)
Հայ գերիներին Բաքվից հայրենիք վերադարձնելու աշխատանքները չեն դադարում։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիների թիվն աճել է ևս 6-ով։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռուսական կողմը (ներառյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունն ու համապատասխան գերատեսչությունները՝ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն) առաջնային ուշադրություն են դարձրել ու շարունակում են դարձնել այդ հարցին:

«Այդ շփումների ու հարցի լուծման գործում շատ մեծ դերակատարություն ունի խաղաղապահ զորակազմն ու անձամբ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Իհարկե, գործընթացը մեր ուզածի պես արագ չի ստացվում։ Ի սկզբանե Ռուսաստանի մոտեցումն էր «բոլորը բոլորի դիմաց»։ Ռուսական կողմը ձգտում է հասնել ռազմագերիների խնդրի վերջնական փակմանն այդ բանաձևով», - ասաց դիվանագետը։

Նրա տվյալներով՝ Մուրադովի անմիջական մասնակցությամբ կողմերը 82 մարդու են փոխանակել, որոնցից 66-ը ՀՀ քաղաքացիներ են։ Սակայն աշխատանքն այդ ուղղությամբ չի դադարում։

Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ հունիսի 8-ին հայ զինվորական էր մոլորվել ու շնորհիվ Մուրադովի օպերատիվ գործողությունների, որը շփման մեջ էր ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, հաջողվել է լուծել խնդիրը:

«Զինծառայողն արդեն հաջորդ օրը վերադարձվել է հայկական կողմին։ Սա կոնկրետ օրինակ է», - եզրափակեց նա։

Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։ Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

Չէի ասի, թե ռուս գործարարները վախենում են Հայաստանում ներդրում անելուց. Կոպիրկին

0
թեգերը:
Դեսպան, Հայաստան, Սերգեյ Կոպիրկին, ռազմագերի, Ռուսաստան
Ըստ թեմայի
ՀՀ-ի և Ռուսաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Չոբանյանն ընդունել է Կոպիրկինին
Հարությունյանը և Կոպիրկինը մասնակցել են ռուսաց լեզվի ուսուցման լսարանի բացմանը
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին
«Ռուս և հայ ժողովուրդները միասնական ապագա ունեն». Կոպիրկինը հանդիպել է Ծառուկյանի հետ
Էդմոն Մարուքյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ռազմագերիների վերադարձի հարցը