Գարեգին Նժդեհի հրապարակ

Շենգավիթի մի շարք փողոցներում պետք է փակ պահել պատուհանները․ քաղաքապետարանը զգուշացնում է

274
(Թարմացված է 18:21 03.06.2021)
Փողոցների հաջորդականության մասին տեղեկությունները պարբերաբար կթարմացվեն, շրջանում աշխատանքները շարունակվելու են նաև առաջիկա մի քանի օրերին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի մի քանի փողոցներում այսօր երեկոյից պետք է մի քանի ժամով փակ պահել պատուհանները։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Շենգավիթում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։

Այսօր երեկոյան աշխատանքներ են իրականցվելու Նժդեհի հրապարակում, Նժդեհի, Մանթաշյան և Եղբայրության փողոցներում։

«Խնդրում ենք երեկոյան՝ ժամը 23։00-ից մինչև լուսաբաց՝ ժամը 05։00, անվտանգության կանոնները պահպանելու նպատակով փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պատահականությո՞ւն, թե՞ հրկիզում. «գարշահոտ» պատմություն՝ Մասիսի աղբավայրի շուրջ

Շրջանում աշխատանքները կտևեն 5 օր։ Փողոցների հաջորդականության մասին պարբերաբար տեղեկություններ կտրամադրվեն։

Երևանի իշխանությունը 211 նոր ավտոբուս կգնի․ քաղաքապետ

274
թեգերը:
ծառ, Երևան, Հայաստան
Նորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում

Վանաձորի նորաբաց «Ռուսական կենտրոնում» կգործեն ռուսերենի անվճար դասընթացներ

29
Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ռուսերենի անվճար դասընթացներ, ինտերակտիվ քննարկումներ, կինոդիտումներ, ռուս գրականություն, կրթական նյութեր. Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում արդեն գործում է նորաբաց «Ռուսական կենտրոնը», որտեղ կգործեն  տարբեր խմբակներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը։

Молодые посетители Русского центра в Ванадзоре
© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in Yerevan
Նորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում

Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և բարերար Արսեն Մնացականյանի հովանավորությամբ է բացվել կրթական կենտրոնը։

«Կրթությունը՝ զարգացած պետության գլխավոր բաղադրիչներից մեկն է։ Ուրախ ենք, որ նորաբաց կենտրոնը կօգնի մեր երեխաներին համալրել գիտելիքները և իմանալ ավելին ռուս գրականության ու լեզվի մասին։ Սա ևս մեկ քայլ է ամրապնդելու ռուս և հայ ժողովուրդների միջև մշակութային երկխոսությունը և իհարկե, ակտիվացնելու մարզային կյանքը»,–ասել է Երևանում «Դոմ Մոսկվի» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Молодые посетители Русского центра в Ванадзоре
© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in Yerevan
Նորաբաց «Ռուսական կենտրոնը» Վանաձորում

«Ռուսական կենտրոնի» բարերար Արսեն Մնացականյանն էլ իր հերթին նշել է, որ կենտրոնը ռուսերենի, գրականության և մշակույթի տարածման հարթակ է, որը կհամախմբի դպրոցականներին, երիտասարդությանը։

Կենտրոնի բացման արարողությունից հետո Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ կրթության, մշակույթի, սոցիալական և հումանիտար հարցերի շուրջ:

Генеральный директор Дома Москвы в Ереване Ваграм Карапетян и мэр Ванадзора Мамикон Асланян подписали меморандум о сотрудничестве
© Photo : press office of the MCBC "Dom Moskvy" in Yerevan
Վանաձորի քաղաքապետարանի և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Հիշեցնենք, որ սա Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան ենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ բացված երկրորդ «Ռուսական կենտրոնն» է։ Առաջինը գործում է Երևանում՝ Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մասնաճյուղում։ Հաջորդ «Ռուսական կենտրոնը» կբացվի Արմավիրում։

29
թեգերը:
կրթություն, Հայաստան, Ռուսաստան, ռուսերեն, Վանաձոր
Կորոնավիրուս

39 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

83
(Թարմացված է 11:06 13.06.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 39–ով և դարձել 223682: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 մարդ (-41), կատարվել է 1125102 թեստավորում (+2807), առողջացել են վարակվածներից 215195-ը (+77): Կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով 4484։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1–ով և դարձել 1094։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2021-ի հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվեց, իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր չի լինի հուլիսի 1-ից։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Այն երկարաձգվել է մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը

83
թեգերը:
Մահ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում

Ռուսաստանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում․ տեսանյութ

0
(Թարմացված է 14:38 13.06.2021)
Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Խաղաղ օվկիանոսում։ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Խաղաղօվկիանոսյան նավատորմը «դուրս շպրտում» պայմանական հակառակորդին։

Զորավարժությունների ընթացքում նավերի և հականավային ուղղաթիռների անձնակազմերը մշակել են հրետանային կրակ վարելը, նաև պայմանական հակառակորդի սուզանավի որոնումը, հետապնդումն ու դուրս մղումը:

Զորավարժություններին մասնակցում են շուրջ 20 մարտական նավեր, սուզանավեր և այլն։ Մասնակցում են նաևավիացիոն ուժերը։ Մարտական առաջադրանքների մշակմանը մասնակցում են հեռահար հականավային ինքնաթիռներ, ՄիԳ-31ԲՄ կործանիչներ և ՌԴ օդատիեզերական ուժերի այլ ինքնաթիռներ:

0
թեգերը:
օվկիանոս, Զորավարժություններ, Ռուսաստան