Վեհափառի աջակցությամբ հաստատվեց Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը

Վեհափառի աջակցությամբ հաստատվեց Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը

33
Ամենայն հայոց կաթողիկոսի աջակցությամբ Գորիսի զինվորական պանթեոնում նաև մատուռ կկառուցվի։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի ստորագրությամբ Գորիսի զինվորական պանթեոնի նախագիծը հաստատվեց։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։

«Գորիս կատարած հովվապետական այցի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է պատերազմի ընթացքում ստեղծված պանթեոն։ Ծանոթանալով պանթեոնի տարածքի կառուցապատման նախագծին` վեհափառն իր աջակցությունը հայտնեց նախագծի, մատուռի կառուցման աշխատանքների իրականացմանը»,- նշված է գրառման մեջ։

Գորիսի զինվորական պանթեոն այցելության ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսն աղոթել է զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։

Վեհափառի հանդիսապետությամբ այսօր նաև հանրապետական մաղթանքի արարողություն է կատարվել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նշենք, որ Սյունիքից հետո վեհափառը ճանապարհվելու է Արցախ։

Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից. Գարեգին Բ

33
թեգերը:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ, Հայաստան, նախագիծ, պանթեոն, Գորիս
Ըստ թեմայի
Մեր գոյության առջև ծառացած սպառնալիքը մեզ այլ ընտրություն չի թողել. Վեհափառի ուղերձը
Ձեր սխրագործությունները պիտի հիշվեն բոլոր ժամանակներում. վեհափառն այցելել է հոսպիտալ
Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու ի պաշտպանություն ազգային շահերի. վեհափառ
Село Коти

Ինչո՞ւ են որոշ գյուղացիներ խուսափում անասուններին պատվաստելուց․ 2 մլն կենդանի պատվաստվել է

10
(Թարմացված է 21:16 13.06.2021)
ՀՀ էկոնոմիկայի նախախարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ–ի անասնապահության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանն ու նրա տեղակալ Նորիկ Բարսեղյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել են ոլորտում իրականացվող ծրագրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik․ Հայաստանում մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները և տուբերկուլինիզացիայի ախտորոշիչ միջոցառումը։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Լևոն Եղոյանը։

 Մարզերում մայիս ամսվա ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված, իսկ հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

«Մայիսի դրությամբ` ավելի քան 2 մլն անասուն պատվաստվել է, պատվաստումները մեր հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն և խթանելու են անասնապահությունը։ Պետք է անդրադառնամ մի մտահոգիչ երևույթի, որ որոշ գյուղացիներ խուսափում են իրենց անասուններին պատվաստելուց, որպեսզի կենդանիների առկայությունը չբացահայտվի և իրենք չզրկվեն սոցիալական նպաստներից։ Սակայն մյուս կողմից նման քայլի դիմելով` նրանք մեծացնում են հիվանդությունների ռիսկայնությունը, և արդյունքում հնարավոր է, որ սպառողների սեղանին հայտնվի անառողջ մսամթերք, հետևաբար բոլոր կենդանիների պատվաստումը բխում է ազգաբնակչության շահերից»,– ասաց Լևոն Եղոյանը։

Նորիկ Բարսեղյանն իր հերթին նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում կատարվել է 108 հազար 310 հա տարածքի մոնիթորինգ: Մկնանման կրծողներով վարակվածության աստիճանը որոշելու նպատակով մոնիթորինգ է իրականացվել է 67 հազար 50 հա վարելահողերում և բազմամյա տնկարներում, իսկ մորեխով վարակվածության աստիճանը որոշելու համար մոնիթորինգ կիրականացի 42 հազար 455 հա տարածքում:

«Մկնանման կրծողների դեմ պայքարի նպատակով 2020-ին բաշխվել է շուրջ 2 հազար 213 կգ «Բրոմադիալոն» մկնասպան պրեպարատ, որն ավելի արդյունավետ է գործում` ի տարբերություն նախկինում կիրառված ցինկֆոսֆիտների»,– նշեց Նորիկ Բարսեղյանը։   

Նա հավելեց, որ հիվանդությունների և վնասատուների դեմ մոնիթորինգ է իրականացվել նաև պտղատու ծառերի և խաղողի այգիներում, բանջարաբոստանային և հացահատիկային մշակաբույսերի տարածքներում:

10
թեգերը:
Հայաստան, պատվաստումներ, գյուղացի, կենդանի, անասուն
Մանիժա

Երգչուհի Մանիժան «գաղտնի» այցելել է Երևան

24
(Թարմացված է 20:27 13.06.2021)
Հայտնի ռուս երգչուհի Մանիժան հանգստյան օրերը Հայաստանում է  անցկացնում։ Դատելով ամեն ինչից` նա լավ ժամանակ է անցկացնում։ Սակայն մեկնաբանություններ այդ առիթով ստանալ չհաջողվեց։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Եվրատեսի-2021» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող երգչուհի Մանիժան մի քանի ժամ առաջ իր «սթորիում» երկու լուսանկար է հրապարակել կոլորիտային ռիթեյլ–խանութից։ Sputnik Արմենիայի թղթակիցը ճանաչել է երևանցիներին ծանոթ տեղանքը։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Լուսանկարներից մեկում աղջիկը «ավտոտնակ–խանութի» հայելու մեջ սելֆի է անում, որպես դեկոր է այստեղ ծառայում ծառը։ Մյուսում` հավանաբար խանութի տիրոջ երեխան է։

Instagram story Манижи
Մանիժայի «սթորին»

Խանութի ներկայացուցիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում չմեկնաբանեցին երգչուհու այցն իրենց խանութ, սակայն նաև չհերքեցին։

Հայտնի է «Եվրատեսիլ-2021»-ի հաղթողը

Աղջիկը նաև ռեստորանում արված լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում կարելի է նկատել մենյուի մի հատվածը, որտեղ գները նշված են դրամով։ Պարզել` թե դա որ ռեստորանն է չհաջողվեց, սակայն ակնհայտ է, որ ավանդական հայկական խոհանոց է ներկայացված։  Մենյուի երևացող հատվածում կարելի է խաշլամայի տեսականի տեսնել։

Մանիժայի այցի նպատակը հայտնի չէ։ Ամենայն հավանականությամբ, երգչուհին որոշել է պարզապես հանգստանալ։ Հուսանք, որ դա նրան հաջողվել է։

24
թեգերը:
Եվրատեսիլ, Երևան, ռուս, երգչուհի
Пресс-конференция третьего президента РА Сержа Саргсяна на тему апрельской войны 2016 года (19 августа 2020). Еревaн

«Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»․ Սերժ Սարգսյանը՝ գերիների վերադարձի և քարտեզների մասին

0
(Թարմացված է 21:18 13.06.2021)
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ չէր կարելի Ադրբեջանին Մոնթեի մահվան օրը հանձնել քարտեզները, այդ թվում այն հատվածի, որտեղ նա էր զոհվել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Բաքվի բանտերում հայ գերիների նկատմամբ վերաբերմունքն անմարդկային է, նրանք դժոխքի միջով են անցել։ Գեղարքունիքում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 15 գերիների հայրենիք վերադարձին։ Նա մաղթեց, որ տղաներն արագ վերականգնվեն ու կազդուրվեն։

«Մենք նույնիսկ չգիտենք, թե քանի գերի ունենք և գերության մեջ քանի հայ զինվոր ու սպա են սպանվել, իսկ որ այդպիսի դեպքեր կան, դա միանշանակ է»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ այս իշխանությունների ամենամեծ թերություններից մեկն էլ այն է, որ գերիներին վերաբերող ամբողջ տեղեկատվությունը նրանք փակ են պահում: Նա նշեց՝ ինչ իմացել են, իրավապաշտպան կառույցների աշխատանքի արդյունք է:

«Բանից պարզվում է, որ մենք ունենք Ադրբեջանի կողմից պաշտոնապես ճանաչված 60 հայ գերի, մենք ունենք տեսագրություններ՝ 30 հոգու, ունենք ինդետիֆիկացված ևս 47 մարդ: Այսինքն՝ մենք չգիտենք՝ քանի գերի ունենք: Այս իշխանությունների առաջին խնդիրը դա պետք է լիներ և ութ ամիս է՝ ի՞նչ են արել: Ուզում եմ բոլոր քաղաքական ուժերին կոչ անել, որ չշահարկեն այդ մարդկանց անունները։ Նրանք դժոխքի միջով են անցել և այս նախընտրական պրոցեսներին չպետք է մասնակցեն»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա նաև անդրադարձավ 15 հայ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանին փոխանցված ականապատ տարածքների քարտեզներին։

«30 տարի այդ տարածքներն ականապատվել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ այդ քարտեզները իրենցից ինչ արժեք են ներկայացնում։ Սա մի քանի հարց է առաջացնում, ինչու՞ 15 հոգի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ այդ քարտեզները շատ ավելի մեծ հնարավորություն էին տալիս, քան միայն 15 հայ զինվորների վերադարձն էր։ Նշում է՝ դրա պատճառն այն է, որ այս իշխանություններն ի վիճակի չեն բանակցել։

Հետո էլ մեկ ուրիշ հարց է բարձրացնում․ «Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու՞ այս 8 ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու՞ անեն, այսինքն՝ Ալիևի հետ պաս տալով խաղու՞մ են»,-ասաց նա։

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ հիմա Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, որովհետև վերջապես ստացել են այդ քարտեզները։ Պնդում է՝ ցանկացած դեպքում չէր կարելի քարտեզներն Ադրբեջանին հանձնել հունիսի 12-ին։

Նշում է՝ Քարվաճառը մենք առանց կրակոցի տվեցինք Ադրբեջանին Մոնթեի ծննդյան օրը, այս անգամ էլ Մոնթեի մահվան օրը՝ հունիսի 12-ին, հանձնեցինք այդ քարտեզները։ Ընդգծում է՝ նաև այն հատվածի քարտեզը, որտեղ հենց Մոնթեն էր զոհվել։

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։

0
թեգերը:
Ադրբեջան, Աղդամ, քարտեզ, ռազմագերի, գերի, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև