Արխիվային լուսանկար

Հուլիսի 1-ից Երևանում ՃՈ–ի փոխարեն կգործի նոր Պարեկային ծառայություն

251
(Թարմացված է 11:41 03.06.2021)
Հաշվի առնելով, այս հանգամանքը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց պատահարների հաշվառումը Պարեկային ծառայությանը պատվիրակելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Երևանում կներդրվի նոր Պարեկային ծառայություն։ Դրան զուգահեռ նախատեսվում է լուծարել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակը, որը սպասարկում է Երևան քաղաքը։

Այս փոփոխությունը նախատեսված է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ին հաստատած՝ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով։

Այս փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Ճանապարհային ոստիկանության մի շարք լիազորություններ փոխանցել նոր ստեղծվող պարեկային ծառայությանը։ Այդ գործառույթների թվում է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում իրականացնելը։

Հաշվի առնելով, այս հանգամանքը` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց պատահարների հաշվառումը Պարեկային ծառայությանը պատվիրակելու մասին։

«Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը պատահարի վայր ներկայանալուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո անմիջապես զեկուցում է համապատասխանաբար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ներկայացնում հաղորդում»,– ասված է որոշման մեջ։

Ավտոմեքենա գնել ու վաճառել կարելի է առանց ոստիկանության բաժանմունքներ այցելելու

Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

251
թեգերը:
Ոստիկանություն, պարեկային ծառայություն
Ըստ թեմայի
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Դժբախտ պատահար COVID-19 սպասարկող ԲԿ–ներից մեկում. 72-ամյա պացիենտը նետվել է պատուհանից
Դժբախտ պատահար Արմավիրում. տղամարդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

10
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

10
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան
Արխիվային լուսանկար

Շիրակի մարզում ընտրողներին կաշառելու գործով ձերբակալվել է 5 անձ

62
(Թարմացված է 12:29 21.06.2021)
Արթիկ քաղաքի 12 բնակարաններից խուզարկությամբ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու ու մանակից ուժերի դաշինքներից մեկի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով առաջարկել ու տրամադրել են տարբեր չափի կաշառքներ, տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Դեպքի առիթով ԱԱԾ–ում հարուցված ու ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են կատարվել Արթիկ քաղաքի 12 բնակարաններում, որտեղից հայտնաբերվել են ընտրողներին կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության փաստերը հաստատող, ապացույցներ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի գումարներ և ընտրողների ցուցակներ:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է 5 անձ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Ռուբեն Խլղաթյանը պետք է փող տար 147 ընտրողի. ՀՔԾ-ում կաշառքի գործերով 8 կասկածյալ կա

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

62
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Կաշառք, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով
Տեղամասում բռնություն գործադրելու փաստով հարուցվել է մեկ քրեական գործ. նոր տվյալներ
Կաշառք տալու մեջ մեղադրվող ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը կալանավորվել է
Քննչական կոմիտե

«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր են գնել ու փորձել են վերավաճառել ՀՀ–ում

0
(Թարմացված է 13:21 21.06.2021)
Երկու երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով քրեական գործի մանրամասները։

Նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ գումար վաստակելու նպատակով 2020թ. նոյեմբերից «Տելեգրամ» կայքի օգտատերերից գնել, պահել ու փոխադրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։

2021թ. հունվարի 29-ին ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։ Նրանց մոտ ու նրանց պատկանող ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել են 5 առանձին փաթեթներում փաթեթավորված 1.42 գրամ «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված 23.86 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել

0
թեգերը:
Քրեական գործ, թմրամիջոցներ, թմրանյութ, Հայաստան
Ըստ թեմայի
Թմրանյութը`հարսի շորի ծալքերի մեջ. 2020–ին մաքսանենգության բացահայտման դեպքերն ավելացել են
Վերջին 7 տարում Հայաստանով թմրանյութի տեղափոխման խոշորագույն դեպքն է բացահայտվել. ՊԵԿ
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել