Արխիվային լուսանկար

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

132
(Թարմացված է 20:28 02.06.2021)
Զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով պարկերից որոշները նկուղային հարկից տեղափոխվել են սառնարաններ և դիահերձարան։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պոլիէթիլենային պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Դեպքի կապակցությամբ նյութեր սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից:

«Զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,–նշված է գրառման մեջ։

Համակարգում քաոս է. Մարուքյանը` սպանությունների ու աճյունների հետ կապված սկանդալի մասին

Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

132
թեգերը:
նկուղ, Քրեական գործ, աճյուն
Ըստ թեմայի
Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից
ԴՆԹ անցած 100-ից ավելի աճյունների հարազատներն անհայտ են. ՊՆ պաշտոնյա
Որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանը և աճյունները տեղափոխել. ԱՆ–ի պարզաբանումը
Նորածին եղնիկը

Մայլո՝ Վիկտորյայից․ Կենդանաբանականի փոքրիկ այցելուն անվանակոչել է նորածին եղնիկին

9
(Թարմացված է 17:57 16.06.2021)
Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Երկու օր առաջ Երևանի կենդանաբանական այգում ծնված եղնիկն արդեն անուն ունի։ Կենդանաբանական այգու Facebook-ի պաշտոնական էջը նշել է, որ նորածին եղնիկին անվանակոչել է այցելուներից մեկը և հրապարակել է լուսանկար։

«Մեր եվրոպական եղնիկն արդեն անուն ունի՝ Մայլո։ Անունն առաջարկել էր Վիկտորյան, ով մեր ամենափոքրիկ հետևորդներից է: Իսկ այսօր նա եկել էր այգի՝ եղնիկին տեսնելու», - գրված է լուսանկարին կից։

Կենդանաբանական այգին ավելի վաղ հրապարակել էր փոքրիկ կենդանու լուսանկարն ու իր հետևորդներին առաջարկել միասին անուն որոշել նրա համար: Նշվում էր, որ եղնիկը արու է։

Եվրոպական եղնիկը կամ վիթը գրանցված է համաշխարհային Կարմիր գրքում` որպես «քիչ վտանգված» կենդանատեսակ։

«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում: Ապրում է անտառների բացատներում, բայց արագ ընտելանում է ցանկացած միջավայրի:

Մայր եղնիկն ունենում է տարեկան միայն մեկ ձագ և մինչև 4 ամսականը կաթով է կերակրում իր ձագուկին։

9
թեգերը:
անուն, նորածին, եղնիկ, Կենդանաբանական այգի, կենդանի
Ըստ թեմայի
«Մենք նման ենք ձեզ». Միխայիլ Կիրակոսյանը կենդանիների բացառիկ շարք է ներկայացրել
Կորոնավիրուսից մահացել է հայտնի կենդանավարժ Միխայիլ Բաղդասարովը
Գեղարքունիքում ավտոմեքենան մխրճվել է ոչխարի հոտի մեջ. կենդանիներից 30-ը սատկել են
Արխիվային լուսանկար

Գորիսեցին ներկայացել է որպես ադրբեջանցի և անհետ կորածի հարազատ կանանցից մերկ նկարներ ուզել

98
(Թարմացված է 16:58 16.06.2021)
Հանցագործը կալանավորված է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Գորիսի բնակիչը, ներկայանալով որպես ադրբեջանցի զինծառայող, արցախյան 44–րդ պատերազմում անհետ կորած զինծառայողների իգական սեռի հարազատներից պահանջել է մերկ լուսանկարներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Գորիս քաղաքի 40-ամյա բնակիչը Facebook–ում նախկինում բացված «Arman Armeni Xachatryan» օգտանունով իր անհատական էջը վերանվանել է «Азиз Мурадов» անվամբ:

Այնուհետև՝ 2021թ. հունվար և փետրվար ամիսներին, նույն համացանցային կայքում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, որոնք իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: Մի քանի իգական սեռի օգտատերերի տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել՝ հայտնելով, թե իբր վերջիններիս անհետ կորած հարազատները գտնվում են Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ:

Նշվում է, որ օգտատերերից շատերը չեն պատասխանել ուղարկված հաղորդագրություններին, սակայն ոմանք հավատացել են հանցագործին և սկսել են նամակագրություն վարել վերջինիս հետ:

Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

Տղամարդը, օգտվելով նրանց վիճակի խոցելիությունից, կեղծ խոստումներ տալով, որ կկազմակերպի հեռախոսազրույց գերեվարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը:

Ապա նա հարկադրել է կանանց ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Հանցագործը կալանավորված է։

Անհետ կորած զինծառայողների աճյունները փնտրում են Ջրականի շրջանում

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը՝ երկու կամ ավելի անձնաց նկատմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով, երեխայի թրաֆիքինգը՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ սպառնալիքով)։

98
թեգերը:
Քրեական գործ, ադրբեջանցի, Լուսանկար, անհետ կորած
Ըստ թեմայի
Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ
ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել
«Կգնանք դիահերձարան` մեր աչքով կտեսնենք». անհետ կորածների հարազատները բացեցին Հերացին

Պուտինի ու Բայդենի` նեղ կազմով բանակցություններն ավարտվեցին. տեսանյութ

0
Ժնևի Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը տևեց մոտ երկու ժամ:

Ժնևում ավարտվեցին Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի` նեղ կազմով բանակցությունները։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Լա Գրանժ դղյակում կազմակերպված հանդիպումը մեկնարկել էր Երևանի ժամանակով 15:30-ին, գագաթնաժողովի առաջին մասը տևեց գրեթե երկու ժամ:

Շուտով կողմերը կանցնեն երկրորդ հատվածին, որը կանցկացվի ընդլայնված ձևաչափով։ Հանդիպումը ընդհանուր առմամբ 5 ժամ է նախատեսված։

Համատեղ մամուլի ասուլիս չի լինելու, նախագահները լրագրողների առջև առանձին–առանձին ելույթ կունենան։

Սա Պուտինի և Բայդենի առաջին հանդիպումն է այս տարվա սկզբին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր:

 

0