Լամպ

Որոշ ժամանակով լույս չի լինի Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում

70
Հանրապետության տարածքում հոսանքազրկումներն արվում են պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Ավան՝ Բրյուսով թաղ. 63, 64, 65, 66, 67, 71 շենքեր, Դուրյան թաղ. 56, 57 շենքերը, հարակից սեփական տներ, Մխիթարյան Միաբանության դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-16:00 Ջրաշեն 1, 2, 3 փողոցներ,

11:00-17:00 Բագրատունյաց պող․8, 10 շենքեր, Ֆրունզեի փ․4/1, 6, 6/1, 6/2 շենքեր, Գ․Նժդեհի փ․30գ, 32ա, 34ա շենքեր, Արշակունյաց պող․42ա, 42գ շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արարատի մարզում՝

10:00-13:00 Վեդի քաղաք` Կասյան, Սազայի Նիկողոսյան, Արամ Եղյան փողոցներ մասնակի,

10։00-16։00 Ոսկետափ և Այգավան գյուղեր մասնակի,

10։30-16։00 Բուրաստան գյուղ մասնակի,

Կոտայքի մարզում՝

11:00-17:00 Ձորաղբյուր, Գեղաշեն գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի,

11։00-16։00 Աբովյան քաղաք՝ Զոնալ-կայան թաղամաս,

Լոռու մարզում՝

11։00-17։00 Արծնի, Ապավեն, Սարչապետ և Պրիվոլնոյե գյուղեր,

Ատոմակայանի աշխատանքը կանգնեցվեց. այն 141 օր չի աշխատի

Սյունիքի մարզում՝

09:20-11:00 Քաջարան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3, 5, 6, 7 շենքեր, Բակունցի փ. 5, 6, 8, 9 շենքեր:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

70
թեգերը:
Երևան, Հայաստան, էլեկտրաէներգիա, Լույս
Ըստ թեմայի
Ինչ են տալիս երեկոյան մարզումները, և ինչ կարելի է ուտել դրանցից հետո
Հայկական ատոմակայանը հավանական երկրաշարժից չի տուժի. ռուս մասնագետ
Չեռնոբիլի աղետից անցել է 35 տարի. որքանո՞վ է անվտանգ Մեծամորի ատոմակայանը
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

33
(Թարմացված է 13:59 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

33
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

13
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

13
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Կփոխվե՞ն արդյոք Իրան-Հայաստան հարաբերությունները Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո

0
0