ծխախոտ, առողջապահության նախարարություն, cxaxot, aroxjapahutyan naxararutyun
Սիգարետ

Այսօր Առանց ծխախոտի համաշխարհային օրն է

54
(Թարմացված է 10:38 31.05.2021)
2020-ի ուսումնասիրությունների համաձայն՝ ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Մայիսի 31-ը Առանց ծխախոտի համաշխարհային օրն է, իսկ տարվա կարգախոսը` «Ժամանակն է հրաժարվել ծխախոտի օգտագործումից», տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աշխարհում շուրջ 780 միլիոն մարդ ցանկություն է հայտնել դադարեցնելու ծխախոտի օգտագործումը, սակայն նրանցից միայն 30%-ի համար է հասանելի ֆիզիկական և հոգեբանական կախվածությունը հաղթահարելու աջակցությունը:

Այս օրը տարբեր միջոցառումներ իրականացնելով` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացնում է մոլորակի բնակչությանը մարդկության ողջ պատմության մեջ ամենատարածված համաճարակներից մեկի` նիկոտինային կախվածության վտանգի մասին, հաշվի առնելով, որ ծխախոտը սպանում է այն կանոնավոր օգտագործող մարդկանց կեսին:

Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ներդրումային հետազոտության տվյալների համաձայն` ամեն տարի ծխախոտը սպանում է Հայաստանի ավելի քան 5500 բնակչի: Այդ մահերի 52%-ը 70 տարեկանից ցածր անձանց շրջանում է (վաղաժամ մահեր):

Ծխողների մեծ թիվը բնակչությանը դարձնում է խոցելի` COVID-19-ի ծանր հետևանքների տեսանկյունից: Հայաստանում 855.000 անհատներից, ովքեր COVID-19-ի ծանր ընթացքի ռիսկի ներքո են, մոտ 14%-ն ունի ուղեկցող հիվանդություններ, որ առաջացել են ծխախոտի օգտագործման հետևանքով: Ուղեկցող, հատկապես ոչ վարակիչ հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ, շնչուղիների խնդիրներ) անձինք COVID-19-ի պատճառով հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, քան առողջները:

Հայաստանը ԵԱՏՄ-ին կառաջարկի միատեսակ փաթեթավորում. ծխախոտն ավելի կթանկանա

Ծխախոտի օգտագործումը մեծապես նպաստում է ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանը: Բացի այդ, ծխախոտի օգտագործումը ճնշում է իմունային ֆունկցիան՝ մեծացնելով շնչառական ուղիների ինֆեկցիաների ռիսկը, ինչպիսիք են՝ տուբերկուլոզը և թոքաբորբը, ինչն էլ կարող է վտանգել ծխախոտ օգտագործողների COVID-19-ը հաղթահարելու կարողությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխելը ծանրացնում է COVID-19-ի ընթացքը և կարող է մոտ երկու անգամ մեծացնել կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի հավանականությունը:

2020 թվականից առողջապահության նախարարությունում ծխելը դադարեցնելուն ուղղված անվճար թեժ գիծ է գործում (060-44-00-01)։

54
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, ծխախոտ
Ըստ թեմայի
ՀՀ–ն աշխատում է նիկոտին պարունակող արտադրանքի նոր կանոնակարգի ուղղությամբ․ ԵԱՏՀ նախարար
Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին
Ընթացքի ժամանակ ծխելու տուգանքները փոխվեցին. ԱԺ ընդունեց օրենքի նախագիծը
Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

71
(Թարմացված է 15:18 25.06.2021)
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

71
թեգերը:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուռուցք, վիրահատություն
Ըստ թեմայի
Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ
Հայկ Մարությանն ու Հովհաննես Սարուխանյանը

Սա ինձ ավելի երիտասարդացրեց. 83-ամյա դոկտորը ստացավ Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը

53
(Թարմացված է 14:02 25.06.2021)
Հովհաննես Սարուխանյանը մինչ օրս ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Հայկ Մարությանը քաղաքապետարանում հյուրընկալել է Սարուխանյանին ու նրան հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրն ու հուշամեդալը:

Мэр Еревана Айк Марутян встретился с заведующим кафедрой хирургии № 3 ЕрГМУ им.М.Гераци Ованесом Саруханяном и вручил сертификат и медаль почетного гражданина столицы (25 июня 2021). Еревaн
Հայկ Մարությանն ու Հովհաննես Սարուխանյանը

«Հարգարժան քաղաքի պատվավոր անդամ, դրանից բարձր կոչում մարդու համար չկա: Այս պարգևն ինձ ավելի երիտասարդացրեց, ավելի պնդացրեց»,–ասել է Սարուխանյանը։

Мэр Еревана Айк Марутян встретился с заведующим кафедрой хирургии № 3 ЕрГМУ им.М.Гераци Ованесом Саруханяном и вручил сертификат и медаль почетного гражданина столицы (25 июня 2021). Еревaн
Հովհաննես Սարուխանյան
Медаль почетного гражданина Еревана
Երևանի պատվավոր քաղաքացու հուշամեդալ

Մարությանն էլ շնորհակալություն է հայտնել Սարուխանյանին երկար տարիներ մեր բնակիչներին կարևոր ծառայություն մատուցելու, բժիշկների մի քանի սերունդ կրթելու համար։

Мэр Еревана Айк Марутян встретился с заведующим кафедрой хирургии № 3 ЕрГМУ им.М.Гераци Ованесом Саруханяном и вручил сертификат и медаль почетного гражданина столицы (25 июня 2021). Еревaн
Հայկ Մարությանը հյուրընկալել է Հովհաննես Սարուխանյանին

Հայկ Մարությանը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին է հանձնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Նշենք, որ Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում։ Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները: Անգնահատելի դերակատարում է ունեցել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժածների և Արցախյան պատերազմում վիրավորների բուժման գործընթացում:

«Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց Աղվան Չատինյանին

53
թեգերը:
մեդալ, Հայկ Մարության, Հայաստան
Ազգային ժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսին Եգանյանը հրաժարվել է մանդատից

0
(Թարմացված է 15:50 25.06.2021)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավորի հրաժարականի դիմումի մասին։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,– ասված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Ի դեպ, ԱԺ կայքում այս պատգամավորի վերաբերյալ միայն երեք փաստ է նշված` ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 11-ին, անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։ Անգամ նրա լուսանկարը չկա։

0
թեգերը:
Հրաժարական, Պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան