կորոնավիրուս, համավարակ, մահ, հայաստան, հիվանդ, առողջացած, hivand, korona, hamavarak, mah, covid, novosti armenii
Արխիվային լուսանկար

34 նոր դեպք, 6 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

65
(Թարմացված է 09:32 01.06.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 34–ով և դարձել 222670: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 մարդ (-200), կատարվել է 1083960 թեստավորում (+2655), առողջացել են վարակվածներից 213208-ը (+227): Գրանցվել է մահվան 4438 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը ավելացել է 1-ով ու դարձել 1082։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

Նուբար Աֆեյանը միլիարդատեր Է դարձել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրության շնորհիվ

65
թեգերը:
հիվանդ, վարակ, Մահ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1907)
Ըստ թեմայի
Հայաստանում 2021թ.–ին նախատեսված մարդահամարը չի կայանա. պատճառը կորոնավիրուսն է
Մեկ այլ կորոնավիրուս․ այս անգամ տարածման «կասկածյալները» շներն են
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը զգալի աճել է
Երևան

Հայաստանի ո՞ր հատվածներում +41 աստիճան կգրանցվի. եղանակի տեսություն

10
(Թարմացված է 15:53 24.06.2021)
Մասնագետները հորդորում են ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման պատճառով մինչև հունիսի 28-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն։ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ըստ գերատեսչության հրապարակած աղյուսակի` այսօր +41 աստիճան կգրանցվի Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում։

 Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +40-ից +41–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +23-ից +25։

Ի՞նչ է պետք անել +41 աստիճան շոգից չտուժելու համար. ԱԱՏՄ-ն դիմել է հորդորով

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Ինչպես օրգանիզմը պաշտպանել ամառային շոգից. խորհուրդ է տալիս մասնագետը

10
թեգերը:
շոգ, եղանակ, Երևան, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Ինչ չի կարելի ուտել և խմել ամռանը. խորհուրդներ սննդաբանից
Սննդաբանը խոսել է ամենաօգտակար սառնանուշի մասին, որը միաժամանակ նաև ամենահինն է
Սննդաբանը խոսել է շոգ եղանակին տաք թեյ խմելու օգտակարության ու վնասի մասին
Արմեն Չարչյան

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

33
(Թարմացված է 23:11 24.06.2021)
Պրոֆեսոր Արմեն Չարչյանի պաշտպանը հայտնել է, որ իրենց պայքարը շարունակվում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու դատարանի որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Մեր պայքարը շարունակվում է»,–գրել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։

Հատուկ քննչական ծառայությունը որոշեց նրան որպես մեղադրյալ ներգրավել, իսկ քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։

Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի

33
թեգերը:
բժիշկ, բողոք, պաշտպան, Արմեն Չարչյան
Ըստ թեմայի
Կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի Չարչյանի համար
Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել
Պահանջը մեկն է՝ անհապաղ ազատ արձակել. բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արմեն Չարչյանի