Սև արոսենի

Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը

339
(Թարմացված է 22:19 30.05.2021)
Ամբողջ աշխարհի գիտնականները հիմա աշխատում են ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարման ուղղությամբ, այլև փորձում են պարզել, թե ինչպես կարելի է կանխել դրա տարածումը բնական մթերքի օգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Սև արոսենու պտուղների հյութը կարող է մարդու օրգանիզմում մինչև 97 տոկոսով ճնշել կորոնավիրուսը։ Այդպիսի եզրակացության են եկել գերմանական Ուլմայի համալսարանի բժշկական կենտրոնի Մոլեկուլային վիրուսաբանության ինստիտուտի գիտնականները։ Տեղեկությունը հայտնում է bioRxiv կայքը:

Փորձարկման արդյունքում պարզվել է, որ հյութն արդյունավետ է նաև գրիպի վիրուսի դեպքում։ Այդ վարակները ճնշելու հարցում հիանալի արդյունքներ են ցույց տվել նաև կանաչ թեյն ու նռան հյութը։

Դրանց արդյունավետությունը, գիտնականների խոսքով, կապված է թթվային միջավայրի 80 տոկոս բուսական պոլիֆենոլների պարունակության հետ։

Հաշվի առնելով մթերքի այդ տեսակների հատկությունները՝ դրանցով բերանի խոռոչի ողողումը կարող է նվազեցնել վիրուսի տեղային ծանրաբեռնվածությունը և դրանով իսկ վիրուսի փոխանցումը, նշել են փորձագետները:

Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

Գիտնականները բացատրել են, որ շնչառական վիրուսները վարակում քիթ–ըմպանային և բերան-ըմպանային հատվածները, իսկ վարակի նախնական տարածումը կանխելը կօգնի թույլ չտալ, որ դրանք իջնեն ավելի ներքև՝ հասնելով շնչուղիներին կամ փոխանցվեն ուրիշ մարդկանց։ Հենց այդ պատճառով էլ նրանք վերլուծել են բուսական մթերքի ներուժը գրիպի և կորոնավիրուսի դեմ պայքարում։

Ինչպես է սուրճն ազդում մարդու ուղեղի վրա. գիտնականները հետաքրքիր բացահայտումներ են արել

339
թեգերը:
հյութ, կորոնավիրուս, գիտնական
Ըստ թեմայի
Գիտնականները պարզել են, որ հղիներն ավելի հաճախ են հիվանդանում Covid 19-ի ծանր ձևով
Անմոռանալի կինը․ գիտնականները պարզել են, թե ինչն են մտապահում տղամարդիկ
Գիտնականներն ասել են՝ հատկապես որ վիտամինն է անհրաժեշտ տարեց մարդկանց
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

17
(Թարմացված է 14:10 20.06.2021)
Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների ուղեկցությամբ այցելել է Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։

Католикос Гарегин второй на внеочередных парламентских выборах Армении (20 июня 2021). Эчмиадзин
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը

Քվեարկությունից հետո Ամենայն հայոց հայրապետը մաղթել է, որ «Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

17
թեգերը:
Ընտրություններ, կաթողիկոս
Ըստ թեմայի
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Քվեաթերթիկներ

Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

19
(Թարմացված է 13:53 20.06.2021)
Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

19
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Մևլութ Չավուշօղլուն

Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից. Թուրքիայի արտգործնախարար

0
(Թարմացված է 14:21 20.06.2021)
Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Անկարան արտահերթ ընտրությունները Հայաստանի ներքին գործն է համարում։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը դասեր կքաղի անցյալից։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները։

«Մենք Հայաստանում ընտրությունները համարում ենք այդ երկրի ներքին գործը։ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դասեր քաղի անցյալից», - ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում, որը հեռարձակել է նրա Twitter-ում։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Թուրքիա, Հայաստան
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով
Ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց իր ընտրությունը