Սահմանային անցակետ. արխիվային լուսանկար

Հունիսի 1-ից ինչպես և ինչքան գումարով կարելի է ՀՀ–ից Վրաստան հասնել. սահմանի հատման կարգը

1843
Հայաստանից Վրաստան կարելի է հասնել երկու ճանապարհով՝ ցամաքային և օդային, ինքնաթիռով, երկաթուղով կամ ավտոմեքենայով։ Օդային սահմանները բաց են մարտի 1-ից, ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Հայաստանում սկսել են նախապատրաստվել Վրաստանի հետ ցամաքային սահմանների բացմանը։ Տրանսպորտի ոլորտի ներկայացուցիչներն արդեն հունիսի 1-ին այցելուների հոսք են ակնկալում։ Հարևան երկիր մտնել ցանկացողները շատ են, առավել ևս, որ սահմաններն ավելի քան մեկ տարի փակ էին։

Զարմանալի չէ, քանի որ Հայաստանը վերջին մի քանի տարիներին այն երկրների հնգյակում է, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են Վրաստան այցելում։ 2019 թվականի արդյունքներով` մեր երկիրը Վրաստան այցելողների թվով երրորդ տեղն է զբաղեցրել (1 365 048 քաղաքացի) Ադրբեջանից (1 526 619) ու Ռուսաստանից (1 471 558) հետո:

Ցամաքային սահման

Ցամաքային ճանապարհով Հայաստանից Վրաստան կարելի է հասնել ավտոմեքենայով կամ գնացքով։ Դեռ մինչև կորոնավիրուսի համավարակի բռնկումը մայրաքաղաքների միջև միկրոավտոբուսները, մեքենաներն ու գնացքները գրեթե նոն-ստոպ ռեժիմով էին գնում-գալիս: Հիմա իրավիճակը մի փոքր այլ է։

Այս պահին տրանսպորտային ոլորտի ներկայացուցիչները սպասում են հունիսի 1-ից Վրաստան – Հայաստան մուտքի ու ելքի կարգի պաշտոնական հաստատմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչ Միքայելը, որը զբաղվում է Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումների կազմակերպմամբ։

«Հունիսի 1-ից կսկսենք աշխատել Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով։ Սակայն դեռևս հստակ ժամանակացույց ու ժամանակային ցանց չկա», - ասաց Միքայելը։

Նրա խոսքով՝ դա երկու-երեք օրվա հարց է։ Նա նշեց, որ իրենք պատրաստ են կազմակերպել յուրաքանչյուր ուղևորի տեղափոխումը Վրաստան։ Ընդ որում, ընկերությունը մտադիր չէ ավելացնել 7 տեղանոց մեքենաների ուղեվարձը։ Նախնական տվյալներով՝ այն կմնա նույնը՝ մոտ 7 հազար դրամ։ Եթե որոշվի էլ բարձրացնել սակագները, ապա գումարը շատ չի աճի՝ առավելագույնը հազար դրամ։

«Հարավկովկասյան երկաթուղու» մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ ընկերությունը պատրաստ է վերսկսել միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը Վրաստանի հետ:

Վրաստանում պարետային ժամը կրճատվեց

«ՀԿԵ-ն պատրաստ է սեղմ ժամկետում վերականգնել միջազգային հաղորդակցությունը Վրաստանի հետ։ Սակայն մենք դեռ սահմանով տեղափոխվելու կարգի և հնարավորության մասին պաշտոնական հաստատում չունենք, ուստի դեռ սպասում ենք», - ասաց Գրձելյանը։

Մինչ համաճարակը գնացքներն ուղևորվում էին Երևանից Թբիլիսի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ երեկոյան ժամը 21:00-ին: Տոմսերի արժեքը սկսվում էր 6 500 դրամից։

Ավիահաղորդակցություն

Օդային սահմանների բացումից հետո գրեթե բոլոր երկրներում ավիատոմսերի գները կտրուկ բարձրացան։ Բացառություն չդարձավ նաև Հայաստանը։ Պատճառները բազմաթիվ են․ մի կողմից բարձր պահանջարկը էկոնոմ դասի տոմսերի դեֆիցիտ առաջացրեց, մյուս կողմից էլ գները բարձրացան այլընտրանքի՝ ցամաքային հաղորդակցության բացակայության ֆոնին։

Ավիաընկերություններում կարծում են, որ ցամաքային սահմանների բացումը կազդի ավիատոմսերի արժեքի վրա՝ գները կսկսեն նվազել։

Հայաստանի և Վրաստանի միջև օդային սահմանը բացվել է դեռևս մարտի 1-ից։ Սակայն թռիչքի գինը բավական բարձր է՝ տոմսն արժե մոտ 65 հազար դրամ, թեև դեռ երկու տարի առաջ կարելի նույն չվերթից օգտվել 32 հազար դրամով։

Սահմանի հատման կարգը

Վրաստան մեկնելու համար Հայաստանի քաղաքացիները պետք է սահմանին ներկայացնեն COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական կուրսը կամ ՊՇՌ թեսթի բացասական արդյունքը, որն իրականացվել է մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ: Ընդ որում, ՊՇՌ թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանք ներկայացրած անձինք պետք է մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում կրկնակի ՊՇՌ թեստ հանձնեն:

Հայաստանում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար նույն կարգավորումներն են գործում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի արտգործնախարարությունից։ Վրաստանի քաղաքացիները կարող էին հայրենիք վերադառնալ ցամաքային ճանապարհով, սակայն Հայաստան գալու համար նրանք պետք է հատուկ թույլտվություն ստանային երկրի ԱԳՆ-ից։ Հունիսի 1-ից դա նույնպես չեղյալ է հայտարարվում։

Վրաստանի ցամաքային սահմանները 2020 թվականի մարտից փակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել

1843
թեգերը:
Սահման, համավարակ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 3–րդ ալիքը. մանրամասներ
Վրաստանն իր օգնությունն է առաջարկել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր մանրէահիմքով վարակվելու առաջին դեպքը
Վարորդները Հայաստանից կորոնավիրուս են «տարել» Վրաստան
Եռաբլուր

Եղել են դեպքեր` զոհվածի մասունքը նույնականացվել է թաղումից հետո. մնացածը գաղտնիք է

130
Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնել էին, որ լինում են դեպքեր, երբ պատերազմում զոհվածներից մեկի մասունքը հայտնաբերվում է հուղարկավորությունից հետո. առողջապահության նախարարությունը հաստատել է այդ լուրը։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքների նույնականացման դեպքեր են եղել նաև հուղարկավորությունից հետո։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աբովյանի դիահերձարանում պոլիէթիլենային պարկերով գետնին դրված զինծառայողների մասունքների` մեծ աղմուկ բարձրացրած դեպքի օրերին Sputnik Արմենիայի աղբյուրները հայտնեցին, որ լինում են դեպքեր` հուղարկավորությունից հետո նույն անձին պատկանող մասունքներ են նորից հայտնաբերվում։ Նման դեպքերում, բնականաբար, դժվար է լինում ծնողների համար, քանի որ արտաշիրիմում պետք է արվի։

«Նշենք, որ հուղարկավորությունից հետո մասունքների նույնականացման դեպքեր եղել են։ Դեպքերի թվի և հետագա գործողությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ քննչական կոմիտեից»,– առողջապահության նախարարությունից այսպես են պատասխանել Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Նախարարությունից հայտնել են նաև, որ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը» փորձաքննություն իրականացնող կենտրոն է և արտաշիրինման դեպքերի և հետագա ընթացքի վերաբերյալ որևէ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հետաքրքրվել էինք նաև, թե  հնարավո՞ր է` Աբովյան մասնաճյուղում եղած պարկերի մեջ, որոնք նույնականացվել են, բայց ծնողները հրաժարվում են վերցնեն, լինեն արդեն իսկ հուղարկավորված անձանց մասունքներ։ Սակայն մեզ հայտնել են` քանի որ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է իրականացվում, որևէ տեղեկատվություն տալ չեն կարող։

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին

Քանի որ առողջապահության նախարարությունը մանրամասներ չէր հայտնել` ուղղորդելով դիմել ՔԿ, գրավոր հարցում էինք ուղարկել նաև վերոնշյալ կառույց` հասկանալու, թե շա՞տ են եղել դեպքերը, երբ հուղարկավորությունից հետո են մասունքներ հայտնաբերվել և ի՞նչ քայլեր են արվում այդ դեպքում։

Ի դեպ, թեմային անդրադառնում ենք ուշ, քանի որ ՔԿ-ն մեր հարցմանը պատասխանել է սահմանված 5-օրյա ժամկետից շատ անց` այդպես էլ որևէ հարցի կոնկրետ պատասխան չտրամադրելով։ Կառույցից հայտնել են`քանի որ քրգործ է հարուցվել, իսկ մեր պահանջած տեղեկությունները պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի չի կարող այն տրամադրվել։

Քննչական կոմիտեն միաժամանակ հիշեցնում է, որ պատերազմին առնչվող թիվ 69108320 քրգործն է հարուցվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ Մասնավորապես, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, զինված ընդհարման ժամանակ անգործության կամ հանցավոր հրաման արձակելու, ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչերի և ցեղասպանությունն ու խաղաղության, մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար։

Հիշեցնենք միայն, որ դեռ հունիսի 1-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր` այս պահին դատաբժշկական կենտրոնում չկան փորձաքննություն չանցած մասունքներ: Կա 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել: Մնացած բոլոր դիերը փորձաքննված են, որոնց մի մասը` 149-ը, ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Կան նաև նույնականացված մասունքներ, սակայն դեռ հարազատների կողմից չեն վերցվել դրանք հուղարկավորելու համար:

Զոհվածների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքով քրգործ է հարուցվել

130
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Դիակ, աճյուն, զինծառայող, Արցախյան պատերազմ, Հայաստան
Ըստ թեմայի
«Մեր մի պատուհանից Ղազանչեցոցն էր երևում, մյուսից` Կանաչ ժամը». շուշեցի ընտանիքի երազանքը
Ուզում էր զինվորական դառնալ` հավերժ զինվոր մնաց. Արտյոմը զոհվեց իր 71 ընկերների հետ միասին
«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը
Եռաբլուր

«Ներողություն, որ չկարողացանք պաշտպանել ձեզ». Գոհար Ավետիսյանը Եռաբլուր է այցելել