Դավան և Օլգա Բուզովան. արխիվային լուսանկար

«Բուզովայի կարծիքը հետաքրքիր չէ»․ Դավան՝ «Դոմ շոուն վարելու հնարավորության մասին

111
Զույգը բաժանվել է այս տարվա հունվարին՝ մեկուկես տարի տևած հարաբերություններից հետո։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) այլ աստղերի հետ կվարի «Դոմ 2» շոուի նոր եթերաշրջանը։ Այս մասին գրում է Starhit.ru-ն։

Մանուկյանը կայքին պատմել է, որ վաղուց էր երազում դառնալ հանրահայտ նախագծի մի մասը: Եվ հիմա նրա ցանկությունը վերջապես կատարվելու է։ Դավային այդ գործում կմիանան այլ հայտնիներ՝ Քսենյա Բորոդինան, Օլգա Օրլովան, Վլադ Կադոնին և Անդրեյ Չերկասովը։

Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում դրան նրա նախկին սիրեցյալ և շոուի մշտական հաղորդավարուհի Օլգա Բուզովան, Դավան ասել է, որ դա իրեն չի հետաքրքրում։

«Ես վաղուց էի պլանավորում ինձ փորձել հաղորդավարի դերում։ Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես է Օլգան արձագանքում սրան, չեմ ուզում դրա մասին խոսել: Ինձ համար «Դոմ 2» շոուն աշխատանք է, որի համար ես վարձատրվելու եմ։ Դա նաև քայլ առաջ է ինձ համար», - ասել է 28-ամյա Դավան։

Դավան բարկացնում է Բուզովային․ նա ցուցադրաբար գովասանքներ է շռայլել պարընկերուհուն

Նշենք, որ Բուզովան և Դավան մեկուկես տարուց ավելի հարաբերությունների մեջ են եղել, անգամ հասցրել են նշանվել, միասին ապրել և մեղրամիս ունենալ։

Նրանց բաժանման մասին հայտնի դարձավ այս տարվա հունվարին։ Օլգան անգամ մեղադրեց Դավային բռնություն գործադրելու մեջ։

Դավիթ Մանուկյանը Օլգա Բուզովայից բաժանվելուց հետո ուշքի գալու տարբերակ է գտել

111
թեգերը:
Դավիթ (Դավա) Մանուկյան, Օլգա Բուզովա
Ըստ թեմայի
«Վայ, ես մեռա՜»․ ինչպես էր Բուզովան մոռացել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ անունը
Բուզովայի արդեն նախկին ամուսին Դավիթ Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց
Դիզայներ Արտաշես Օհանյանը 4 զգեստ է ստեղծել Օլգա Բուզովայի համար
Օլգա Բուզովան ցույց է տվել Դավիթ Մանուկյանի հետ հարաբերությունների «կեղտոտ» կողմը
Քվեաթերթիկներ

Դատախազությունը հիշեցնում է` քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

2
(Թարմացված է 13:53 20.06.2021)
Քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել` հայտնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` քվեարկության գաղտնիությունն այսկերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև ազատազրկմամբ` 5 տարի ժամկետով:

«Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նյութեր են նախապատրաստվում՝ դրանցում հենց քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների առկայությունը ստուգելու նպատակով: Եվ դատախազության տեսադաշտում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու»,–գրել է Աբրահամյանը։

Նա կոչ է արել ընտրողներին զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց:

Հիշեցնենք, որ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկներն են նետված արկղի մեջ։ Դեպքը սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

2
թեգերը:
քվեարկություն, Ազգային ժողովի ընտրություններ, ՀՀ գլխավոր դատախազություն
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Ի՞նչ խախտումների մասին են ահազանգում քաղաքացիները. ոստիկանությունը տվյալներ հայտնեց
Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը
Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները
Տիգրան Արզաքանցյան

Արզաքանցյանն ահազանգում է, որ ընտրատեղամասերից մեկում բացակայում են ՀԴԿ ընտրաթերթիկները

11
(Թարմացված է 13:45 20.06.2021)
Տիգրան Արզաքանցյանը դիմել է քաղաքացիներին` նշելով, որ իրենց կուսակցության վերաբերյալ խախտումներ նկատելու դեպքում կապ հաստատեն իրենց հետ։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի Դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանն ահազանգում է, որ Երևանի ընտրատեղամասերից մեկում բացակայում են իրենց կուսակցության քվեաթերթիկները։ Նա ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում կատարել` հայտնելով այդ մասին։

«4/36 տեղամասում, Արաբկիր, թիվ 15 ՀԴԿ ընտրաթերթիկները բացակայում են»,–գրել է նա։

Նշենք, որ մեկ այլ գրառմամբ էլ Արզաքանցյանը դիմել է քաղաքացիներին` ասելով, որ եթե ինչ-որ բան են նկատել 15-ի կամ Դեմոկրատական կուսակցության դեմ, ապա կարող են կարող են կապ հաստատել իրենց հետ ֆեյսբուքյան էջի միջոցով կամ այլ աղբյուրներով։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

Սերժ Սարգսյանը քվեարկեց. նույնականացնող սարքը դարձյալ «չճանաչեց» նրա մատնահետքերը

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

11
թեգերը:
Ընտրություններ, Տիգրան Արզաքանցյան
Ըստ թեմայի
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի նկարով թերթիկները
«Պառկեցի անգիտակից հորս վրա, բայց շարունակում էին հարվածել». Ազատաշենի կրակոցների հետքերով
Փաշինյանի կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ որոշումը
Հայկ Սարգսյան

Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստով

0
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորության թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով, Facebook-ում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանի հրապարակած լուսանկարի փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։

Գերատեսչությունն արձանագրել է, որ Սարգսյանը Facebook-ի իր էջում քվեախցից արված լուսանկար է հրապարակել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է «Շիշ բռնող» մականունով, Facebook-ում հրապարակել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները՝ լուսանկարված քվեախցիկի «չօգտագործված քվեաթերթիկներ» հատվածից։

Իր հրապարակումը Սարգսյանը վերնագրել է «մերժվածները»։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել

0