Արխիվային լուսանկար

Շտապողը թանկ է վճարում. ի՞նչ կարժենա հանդիսավոր ամուսնությունն ու արագ ամուսնալուծությունը

89
(Թարմացված է 19:16 28.05.2021)
Արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխել հանրային ծառայությունների ոլորտը: Որոշ ծառայությունների գնացուցակն արդեն հրապարակվել է:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Ամուսնանալ կամ ամուսնալուծվել շտապողներն այլևս ստիպված չեն լինի սպասել օրենքով նախատեսված ժամկետին, բայց իրենց շտապողականության դիմաց ստիպված կլինեն վճարել: Ընդ որում. որքան շուտ, այնքան ավելի թանկ:

ՀՀ Արդարադատության նախարարությունն արդեն հրապարակել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) վճարովի ծառայությունների նոր գնացուցակը: Կառավարության հաստատումից հետո այն կմտնի օրինական ուժի մեջ:

Հրապարակված նախագծի համաձայն` եթե զույգը ցանկանում է իր ամուսնությունը գրանցել հանդիսավոր պայմաններում՝ ՔԿԱԳ-ի կամ ՄՀՀ-ի տարածքում, ապա ստիպված կլինի վճարել 20 000 դրամ, եթե կցանկանա գրանցվել որևէ այլ տեղ, ապա դա կարժենա արդեն 50 000 դրամ, իսկ եթե հանդիսությունը տեղի ունենա ոչ աշխատանքային օրը կամ ժամին, ապա վճարը կլինի կրկնակի թանկ՝ 100 000 դրամ:

Հիշեցնենք` 2021թ–ի ապրիլի 5-ից ՀՀ արդարադատության նախարարությունը ամուսնության պետական գրանցման արարողություններ է կազմակերպում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում։

Ամուսնության գրանցումը կատարվում է արդարադատության նախարարության ՔԿԱԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության) մասնագետների կողմից:

Հանդիսավոր պայմաններում ամուսնությունը գրանցելու պահանջարկը, պարզվում է, Հայաստանում բավական մեծ է: Պաշտոնական տվյալներով` որոշման ընդունումից հետո 1 ամսվա ընթացքում ՄՀՀ-ում ավելի քան 30 զույգ է գրանցվել։

Ամուսնալուծությունները, ցավոք, նույնպես քիչ չեն: Կան նաև զույգեր, որոնք ոչ միայն շտապում են ամուսնալուծվել, այլ նույնիսկ դրա համար նախընտրելի օր ունեն: Նման դեպքերի համար պետությունն առաջարկում է վճարել 100 000 դրամ ու չսպասել օրենքով սահմանված ժամկետի լրանալուն ու ՔԿԱԳ-ի նշանակած օրվան:

Վճարովի ծառայությունների թվում են նաև սահմանված ժամկետից շուտ ամուսնության վկայականների վերականգնումը, քաղաքացիական կացության մասին տեղեկանքի ստացումը, վկայականներում առկա տառասխալների ու վրիպակների ուղղումը: Դրա դիմաց, կախված ժամկետից, քաղաքացին պետք է վճարի 5-30 հազար դրամ:

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

Իսկ անվան, ազգանվան, հայրանվան փոփոխությունը 2 օրվա ընթացքում կարժենա 30, 5 օրում՝ 20, 7 օրում՝ 30 հազար դրամ:
Նշենք, որ օրենքով նախատեսված ժամկետում՝ 15օրվա ընթացքում այդ նույն ծառայությունը կարժենա ընդամենը 2000 դրամ:

Ամենաթանկ ծառայությունը, ըստ նոր գնացուցակի, կլինի օտարերկրյա քաղաքացիներից ՀՀ քաղաքացիություն ունեցող երեխայի որդեգրման դիմումի ընդունումը: Դրա համար ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք ստիպված կլինեն 1մլն դրամ վճարել:

Հիշեցնենք՝ հանրային ծառայությունների բարեփոխումների շրջանակներում Արդարադատության նախարարությունն արդեն փոփոխություններ է կատարել Պետտուրքի մասին ՀՀ օրենքում ու մի շարք հարակից օրենքներում: Արդեն ուժի մեջ մտած այս կարգավորումներով` ՔԿԱԳ բոլոր ծառայությունների պետական տուրքից ազատվել են կենսաթոշակառուները, առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամները, ընտանիքի անապահովության համակարգում գրանցված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները կամ ռազմական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքի անդամները։

Սոցիալական այս խմբերին չպատկանող այլ քաղաքացիներն էլ ազատվել են ՔԿԱԳ-ից օրենքով սահմանված ժամկետում տեղեկանք ստանալու դիմաց նախկինում գնձվող 2000 դրամ պետտուրքից:

Պետական տուրքից ազատվել է նաև ամուսնության գրանցումը՝ ոչ հանդիսավոր պայմաններում, օրենքով նախատեսված ժամկետում:

89
թեգերը:
ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստան, Պետական տուրք, ամուսնալուծություն, ամուսնություն
Ըստ թեմայի
Բաժանվել չի նշանակում չսիրել․ Մոնիկա Բելուչին խոսել է իր ամուսնալուծության մասին
Պետրոսյանը փող է աշխատում սկանդալային ամուսնալուծության ֆոնին
Միխայիլ Գալուստյանին զայրացրել են ամուսնալուծության մասին լուրերը. տեսանյութ
Նաիրա Զոհրաբյան

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

28
(Թարմացված է 13:59 21.06.2021)
Նաիրա Զոհրաբյանը մանրամասներ է հայտնել իր և ադրբեջանական պատվիրակության ղեկավարի չստացված զրույցի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ադրբեջանն այս պահին չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը։ Facebook–ի իր էջում նման եզրահանգման է եկել ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

«Քիչ առաջ Ստրասբուրգում` Եվրոպայի պահպանողականների և ժողովրդավարների քաղաքական խմբում, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ փորձեցի քննարկել հայ ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի և անհապաղ Հայաստանին վերադարձնելու հարցը։ Բնականաբար, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը խիստ հարցական հայացք ընդունեց և հայտարարեց, որ Ադրբեջանում որեւէ հայ ռազմագերի չկա ու մնացյալը տեռորիստներ են»,–գրել է Զոհրաբյանը։

Զոհրաբյանը վերջինիս բացատրել է, որ տղաները որեւէ կապ չունեն ահաբեկչության և դիվերսիոն գործողությունների հետ, սակայն Սեիդովը չի ընդունել` հայտարարելով, որ իրենց տված ականապատ տարածքների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են։

Զոհրաբյանը հիշեցրել է, որ Հայաստանն առանց որեւէ նախապայմանի ազատ է արձակել մարդասպաններ Շահբազ Գյուլիևին ու Դիլհամ Ասկերովին, երբ ապացուցված էր, որ նրանք հայ երիտասարդ են մորթել։ Սակայն ադրբեջանցին հակադարձել է` չկա որեւէ ապացույց, որ վերջիններս մարդասպան են։ Չնայած դրան, վերջինս բացատրություն չի ունեցել, թե ինչու են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մայիսի 12-ից ներխուժել Հայաստանի սուվերեն տարածք։

«Ուստի, իմ վստահ համոզմամբ, այդ երկրի վրա պիտի գործադրվեն միջազգային լրջագույն պատժամիջոցներ, այդ թվում՝ ադրբեջանական պատվիրակության լիազորությունների կասեցում և Ալիևի ու իր քաղաքական կլանի եվրոպական բանկային հաշիվների սառեցում։ Այս մասին ես խոսելու եմ այստեղ այսօր ու վաղը»,–գրել է Զոհրաբյանը։

ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկել գերիների հարցով

Հիշեցնենք` հունիսի 17-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։

2020թ.–ի նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից ի վեր Հայաստան է վերադարձել 88 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով` Բաքվում մնացած հայ գերիների թիվը մոտ 200 է։

28
թեգերը:
Ադրբեջան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Նաիրա Զոհրաբյան, գերի
Ըստ թեմայի
Նիդեռլանդների խորհրդարանը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ գերիներին
Հրապարակվել են 15 գերիներին Հայաստանին հանձնելու կադրերը․ տեսանյութ
Կամաց-կամաց․ Ալիևի պատասխանը` հայ գերիների և քարտեզի փոխանակման մասին Էրդողանի կնոջ հարցին
Նոյեմբերին հնարավոր է եղել բոլոր գերիներին վերադարձնել` Փաշինյանը չի համաձայնել. Ավագյան
Ընտրություններ

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

13
(Թարմացված է 13:03 21.06.2021)
ՔԿ–ն հայտնել է, թե հիմնականում քրեական օրենսգրքի որ հոդվածներն են խախտվել ընտրությյուններ օրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացվել և նախապատրաստվել է 87 նյութ, ինչպես նաև ստացվել է 2 քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն` ամփոփելով հունիսի 21-ի ժամը 09:00-ի դրությամբ ստացված տվյալները։

Նշված 89 դեպքերից 64-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձին, 19-ը՝ 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն։

Բացի այդ, 1 դեպք էլ վերաբերում է 149-րդ հոդվածով նախատեսված՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, ևս 2-ը՝ 149-րդ հոդվածով նախատեսված՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ 149.2-րդ հոդվածով նախատեսված՝ տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն, 1-ը՝ 154.1-րդ հոդվածով նախատեսված՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելուն և իրացնելուն:

Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կեղծ ընտրական քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու 1-ական դեպքերով հարուցվել է 3 քրգործ։ Քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքով էլ 2 անձի տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բաց ու թափանցիկ. ԱՊՀ դիտորդները լուրջ խախտումներ չեն արձանագրել ընտրությունների ընթացքում

Մնացած 86 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է

13
թեգերը:
խախտում, Քննչական կոմիտե, Ընտրություններ
թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը քվեարկության արդյունքների ամփոփումից հետո գրառում է արել
Փաշինյանը հայտնել է, թե ՔՊ-ն քանի մանդատ կստանա
Քաղաքական ուժերի՝ մանդատներից հրաժարվելու տարբերակ օրենքը չի նախատեսում. Մուկուչյան

Կփոխվե՞ն արդյոք Իրան-Հայաստան հարաբերությունները Էբրահիմ Ռայիսիի հաղթանակից հետո

0
0