կոսմետիկա, մաշկ, մաշկաբան, դիմահարդարում, mashk, mashkaban, hivandutyun,
Գեղեցկության սրահում

Կոսմետիկ միջոցներից ո՞րն է մաշկի հիվանդություն առաջացնում

59
(Թարմացված է 18:16 28.05.2021)
Կանանցից շատերին է հետաքրքրում` արդյոք անվնա՞ս են ամեն օր օգտագործվող կոսմետիկ միջոցները։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Առողջության համար ամենավնասակար կոսմետիկ միջոցը տոնային քսուքն է, քանի որ մաշկը չի շնչում, և ծակոտիները խցանվում են։ «Радиоточка НСН» Telegram-ալիքի հետ զրույցում ասել է մաշկաբան Տատյանա Եգորովան:

«Իհարկե կան նաև համեմատաբար անվնաս քսուքներ, բայց դրանք ամեն դեպքում պատնեշ են, ինչպես ծեփոնը։ Ես իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս մաշկը բուժելու ընթացքում հրաժարվել նման քսուքներից։ Այն ընդհանրապես պետք է հազվադեպ օգտագործել, օրինակ` միջոցառումների ժամանակ։ Կատարյալ տարբերակը ընդհանրապես չքսելն է»,– ասել է Եգորովան։

Ինչպես կարելի է արևի երկրում արևից պաշտպանել դեմքի մաշկը. օգտակար խորհուրդներ մասնագետից

Նա կարծում է, որ գեղեցկության սրահներում արված դիմահարդարումը կարող է հանգեցնել դեմոդեկոզի։ Այդ հիվանդության հարուցիչները «դեմոդեքս» տեսակի տզերն են։ Սովորաբար այս տիզն ապրում է յուրաքանչյուր մարդու մաշկի մակերևույթի վրա և հանդիսանում է բնական միկրոֆլորայի մի մասը: Տզերը սնվում են էպիդերմիսի վերին շերտերում քայքայվող արտադրանքներով: Իմունային համակարգի և այլ գործոնների աշխատունակության խախտման դեպքում տզերը շատ ակտիվորեն բազմանում են և «տեղավորվում» ճարպաթաղանթների բջիջներում, ինչն էլ առաջացնում է բորբոքում: Բացի մաշկից, դեմոդեքսը վնասում է նաև թարթիչների արմատները։

Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով

Մաշկաբանն ընդգծել է, որ գեղեցկության ոլորտի աշխատակիցները դժվար թե յուրաքանչյուր հաճախորդի համար միանգամյա սպունգ ու անհատական կոսմետիկա օգտագործեն։

Բժիշկը հավելել է, որ առավել հաճախ մաշկի հետ կապված խնդիրներ են առաջանում բնական կոսմետիկայի պատճառով, որոնցում բուսական էքստրակտներ և յուղեր կան։

Հայ կենսաբանները նոր մաշկ են ստեղծում մարդու համար. բարդագույն խնդիրը լուծում են ոչնչից

59
թեգերը:
հիվանդություն, մաշկ, գեղեցկության սրահ
Ըստ թեմայի
Արդյո՞ք գազարն ու հապալասն օգտակար են տեսողության համար. բժիշկը` տարածված միֆերի մասին
Ինչպե՞ս ազատվել փորկապությունից. բժիշկների խորհուրդները
18-20 տարեկան զինվորներն ուղղակի ֆանտաստիկ էին. պատերազմ անցած ռուսահայ բժիշկի հուշերը
Արխիվային լուսանկար

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից

13
(Թարմացված է 16:52 25.06.2021)
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննող քրեական գործով մեղադրյալ Ա. Չարչյանի պաշտպանության կողմն այսօր հայտարարություն է տարածել` չհիմնավորված կերպով պնդելով, որ «որևէ դեպքում քրեական գործ հարուցելու առիթ չի հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի ստուգողական գործողությունները»: Այս մասին նշված է ՀՔԾ պարզաբանման մեջ։

«Այս կապացությամբ հարկ ենք համարում նշել, որ իրենց պաշտպանյալի անմեղության վերաբերյալ այս փուլում նմանատիպ հայտարարություններ կատարելն ընդամենը պաշտպանների կողմից տվյալ գործի վերաբերյալ հանրային կարծիք ձևավորելու անհեռանկար փորձ է, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պարզորոշ կերպով նշվում է, որ քրեական գործի հարուցման հիմք են հանդիսացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի թեկնածուի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացված զեկուցագրում նշված հանգամանքները, ինչպես նաև քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու նպատակով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինն իրականացրել է անհրաժեշտ գործողություններ, այդ թվում` ձեռք է բերել Փաստերի ստուգման հարթակում (FIP) առկա` տվյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումներ:

Արմեն Չարչյանին կալանավորելու` դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված օրինական առիթի, այն է` վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկված վերոնշյալ հրապարակումներում առկա` ենթադրյալ հանցագործության մասին վկայող բավարար հիմքերի պայմաններում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին:

ՀՔԾ-ն փաստաբաններին կոչ է անում դուրս չգալ մասնագիտական էթիկայի սահմաններից և զերծ մնալ վարույթն իրականացնող մարմնի օրինական գործունեությունը կասկածի տակ առնող հայտարարություններ կատարելուց:

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանի փաստաբանները դիմել են գլխավոր դատախազին և 50 մլն դրամ գրավ առաջարկել

Հունիսի 21-ին ԿԸՀ–ն թույլատրեց Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել։ Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Չարչյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Ի դեպ, Չարչյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի անդամ ու պատգամավորության թեկնածու է։

13
թեգերը:
Արմեն Չարչյան, Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)
Ըստ թեմայի
«Նստվածքը մնացել է». հրապարակվել է Չարչյանի հանդիպման ամբողջական ձայնագրությունը
Մայր աթոռը հորդորում է անհապաղ ազատ արձակել Արմեն Չարչյանին
Դատախազությունը չի կասկածում Չարչյանի մասնագիտական հեղինակության վրա. հայտարարություն
Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով

91
(Թարմացված է 15:18 25.06.2021)
Հիվանդության վաղեմությունը եղել է երկու տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք` 25 կգ քաշով։ Այս մասին տեղեկանում ենք կենտրոնի պաշտոնական կայքից։

«44-ամյա կինը հիվանդանոց է դիմել ծանր վիճակում` որովայնի չափերի մեծացմամբ, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։ Հիվանդը պատրաստվել է շտապ վիրահատության։ Հիվանդության վաղեմությունը եղել է 2 տարի, սակայն այդ ընթացքում կինը բժշկի չի դիմել»,–նշված է կայքում։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից առաջ

Նշվում է, որ կատարվել է արգանդի էքստիրպացիա (հեռացում) և մեծ ճարպոնի հեռացում։ Վիրահատությունն իրականացրել է ՈւԱԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը։

В Национальном центре онкологии им.Фанарджяна удалена гигантская опухоль яичника весом 25 кг
Կնոջ որովայնը վիրահատությունից հետո

Հետվիրահատական շրջանն անցել է հարթ, առանց բարդությունների։

Պրոֆեսոր Գագիկ Ջիլավյանը նշել է, որ նման վիրահատություններ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բավականին հաճախ են կատարվում, և դրանք չեն դասվում բարդ վիրահատությունների շարքին։

Բացառիկ վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում. ավտովթարից պարանոցը կոտրած տղայի կյանքը փրկվել է

91
թեգերը:
Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ուռուցք, վիրահատություն
Ըստ թեմայի
Լացող ու աղոթող կանայք և չընդհատվող վիրահատություն. կադրեր Ստեփանակերտի հիվանդանոցի ներսից
Չէինք հավատում, որ կփրկվի. Վահեն 1 տարում 15-ից ավել վիրահատություն է տարել և ոտքի կանգնել
Ֆրանսահայ բժիշկը պատերազմի օրերին լսողությունը կորցրած 12 զինվորի է վիրահատել. տեսանյութ
Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը

Հայտնի հայուհու հայրիկի և դստեր ակրոբատիկ կատարումը հուզել է օգտատերերին. տեսանյութ

0
(Թարմացված է 16:48 25.06.2021)
Հոլիվուդի ամենագեղեցիկ հայուհիներից մեկն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախն անասելի բերել է, որ նման հայր ունի:

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ Ռեջի Բուշի կինը՝ հոլիվուդյան պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, համացանցում հրապարակել է, թե ինչպես է իր հայրը խաղում և զվարճանում թոռների հետ:

Հատկապես մեծ արձագանք է ստացել այն տեսանյութը, որում Լիլիթի հայրը՝ տարեց, բայց շատ ուժեղ և կայուն մի տղամարդ, մի ձեռքով բարձրացնում է իր թոռնուհուն՝ 8-ամյա Բրայսին: Եվ դա տեղի է ունենում շքեղ լողավազանում ՝ ծաղիկների և կակտուսների ֆոնին:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթի հետևորդներին հատկապես գրավել է փոքրիկի ճկունությունը: Պապիկի ու թոռնիկի կատարումը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի է:

Մեկ այլ լուսանկարում պապը զվարճացնում է թոռներին ծովափում:

Իր հրապարակումը Լիլիթը մակագրել է. «Papik» (պապիկ):

Ֆուտբոլի ամերիկյան լիգայի խաղացողի երեխաները հայերեն գրել են սովորում․ տեսանյութ

Ռեջի Բուշի կնոջ երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը հայ պապիկի հանդեպ և մաղթել են նրան քաջառողջություն: Իսկ աղջկան համեմատել են ջրահարսի հետ: Ինչ-որ մեկն էլ նկատել է. «Papiks are the best!» (պապիկները լավագույնն են):

Գրառումներից մեկում Լիլիթն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախտն անասելի բերել է հոր հարցում:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ 8-ամյա Բրիսեյսը, 6-ամյա Ուրիան և 4-ամյա Էյջիմանգը:

View this post on Instagram

A post shared by Lilit Bush (@lilitslife)

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկին կրքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

0
թեգերը:
Լիլիթ Ավագյան–Բուշ, թոռ, պապիկ, հայ, ԱՄՆ
Ըստ թեմայի
Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը սիրավեպ է սկսել ռուսաստանցի սուպերմոդելի հետ
«Հավերժ սիրում եմ քեզ». Քիմ Քարդաշյանը շնորհավորել է Քանյե Ուեսթի ծննդյան օրը
Նրանք հրաշալի տղամարդիկ են. Հայրերի օրվա առթիվ Քիմ Քարդաշյանը նաև Ուեսթին է շնորհավորել